Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, չեմ դրել ստորագրությունս դիմումի տակ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան
«Չեմ դրել ստորագրությունս այդ դիմումի տակ, քանի որ նման հարցերը, իմ կարծիքով, պետք է լուրջ քննարկում անցնեն՝ ընդ որում եկեղեցու ներսում, և դրանից ելնելով կայացվեն անհրաժեշտ որոշումները, իսկ դա ժամանակ է պահանջում»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան արձագանքեց Արմաշ Սրբազանը՝ ասելով, որ հավելյալ մեկնաբանություններ տալ չի ցանկանում։
