Ձեր ձեռքի տակ գտնվող որեւէ իր. հեռախոս, դիկտաֆոն, տեսախցիկ "մի մտցրեք օրվա "հերոսի", եւ կամ ենթադրյալ հանցագործի բերանը" .....
ԿԱՐԵՒՈՐ
Ձեր ձեռքի տակ գտնվող որեւէ իր. հեռախոս, դիկտաֆոն, տեսախցիկ "մի մտցրեք օրվա "հերոսի", եւ կամ ենթադրյալ հանցագործի բերանը" .....
Ի գիտություն սկսնակ Լրագրողներին
որոնց մաղթում եմ միայն հաջողություններ!!
Դաշտը անշուշտ կառողջանա՝երբ մեդիա հարթակում գործեն բանիմաց ու պրոֆեսիոնալ կադրերը!!
«Սպանությունների մասին լուսաբանելիս լրագրողը պարտավոր է հիշել՝ խոսքի ազատությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 42) որն անքակտելի իրավունք է, բայց այն չի նշանակում ազատություն ոտնահարելու այլոց իրավունքները։
Մի խախտեք անմեղության կանխավարկածը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 66․ Մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով)։
Մի բացահայտեք զոհերի և նրանց ընտանիքի անձնական տվյալները՝ խախտելով անձնական կյանքի գաղտնիությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 23, ինչպես նաև ՄԻԵԿ, հոդված
։
ՄԻՋԱՆԿՅԱԼ
Ձեր ձեռքի տակ գտնվող որեւէ իր. հեռախոս, դիկտաֆոն, տեսախցիկ "մի մտցրեք "օրվա հերոսի", եւ կամ ենթադրյալ հանցագործի բերանը" .....
Մի վնասեք քննության գաղտնիությանը՝ հրապարակելով չստուգված կամ դատավարական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ («Քրեական դատավարության օրենսգիրք», հոդված 201)։
Լրագրողի առաքելությունը ճշգրիտ, հավասարակշռված և օրինական տեղեկատվության փոխանցումն է, ոչ թե դատավճիռ կայացնելը։
Հարգելիներս «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքը (հոդված 5) պարտադրում է լրագրողին խուսափել ապատեղեկատվությունից և պահպանել էթիկայի կանոնները։
Հ. Գ
Մասնավոր Զրույցներում, դուք կարող եք ունենալ ամենատարբեր քննարկումներ, բռնկվել զրույցի...
բայց երբ ձեր ասելիքը պետք է դարձնեք ՀԱՆՐԱՅԻՆ, այն էլ սպանություն, ողբերգական դեպեր լուսաբանելիս, եւ ուրեմն մի մոռացեք ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆԻ մասին!!
ՊԱՀՊԱՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԲՈԼՈՐ!!
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
