ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար. Փոստանջյան (լուսանկարներ, տեսանյութ)
ԱԺ պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանք փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին
Մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց երաշխավորություն ընտրելու կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածով երաշխավորություն ստանձնելու մասին»,- գրել է Փոստանջյանը:
