Վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունակի Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդույթուններից առաջը առնել
Վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունակի Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդույթուններից առաջը առնել: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայտարարության մեջ:
«Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտքի և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին: Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը։ Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին՝ ձերբակալությունների արշավը դադարեցնել։
Ներկա բարդ կացությունից դուրս գալու որպես առաջին քայլ Վեհափառ Հայրապետն իր խորհրդակցությունները պիտի շարունակի կուսակցությունների և կազմակերպությունների, բնականաբար, նաև Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդությունների առաջը առնել և հանդարտ մթնոլորտի մեջ հարցերը լուծել:
