1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանցի ռազմական հանցագործի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է 2024 թվականին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ

ՀՀ-ն ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցրել է 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Այդ մասին ասվում էր դատախազության պաշտոնական գրության մեջ՝ նշելով, թե այդպիսով վերահաստատվել է 2007թ․ պայմանավորվածությունը։ Այս կառույցից զերծ են մնում հայտնել, թե ով է եւ կոնկրետ ինչ է պայմանավորվել, ով ու կոնկրետ ինչ է վերահաստատել։ Արդյոք դա նշանակում է, որ ոչ միայն հայ ծերունուն գլխատած Զեյնալլիի նկատմամբ է հետախուզումը դադարեցվել, թե նաեւ երկու տասնյակի հասնող մյուս հանցագործների։ Ու վերջապես, ինչու է Հայաստանը միակողմանի դադարեցրել հետախուզումը, իսկ եթե միակողմանի չէ, ապա ինչու է գաղտնի պահվում, չի հայտարարվում, թե Բաքուն քան հայի նկատմամբ է հետախուզում դադարեցրել։ Առայժմ մենք տեսնում ենք միայն այն, որ Բաքվում դատում են ավելի քան երկու տասնյակ հայի՝ հայ լինելու համար։

Հիմա ավելի մանրամասն։

Ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է քաղաքական որոշմամբ

Ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալլին մեղադրվում է պատերազմական հանցագործության մեջ։ Վերջինս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում գլխատել է անզեն ծերունուն և տեսանյութը հրապարակել։ Բացի այդ, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել մինչև 44-օրյա պատերազմը։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։ 2024թ․ փետրվարի 21-ին հայտնի էր դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Արտահանձում, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ՀՀ-ն «չէր հասցրել» համապատասխան փաստաթղթերը ներկայացնել։ Համենայն դեպս, պաշտոնապես այդպես ներկայացվեց։ Զեյնալլին ընդամենը մի քանի ժամ ձերբակալված մնալուց հետո ազատ է արձակվել և տեղափոխվել Բաքու։ 2025թ․ ապրիլին սույն ադրբեջանցին հայտարարեց, թե իր նկատմամբ միջազգային հետախուզումը ՀՀ-ն հետ է կանչել։ Ընդ որում, նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս միակ ռազմական հանցագործը չէ, որի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ ՀՀ-ն հաստատեց Զեյնալլիի խոսքերը։

 

 

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։ Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007թ չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024թ կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին դատախազությունից՝ շուրջ մեկ ամիս առաջ։ Այստեղից հետեւում է, որ 2024 թվականին դատախազությունը ոչ թե չէր հասցրել նրան արտահանձնելու վերաբերյալ նյութերը ուղարկել ՌԴ, այլ նման նպատակ չէր ունեցել։ Երկրորդ, դատախազությունը փաստացի ընդունել է, որ քրեադատավարական որոշումներ կայացնելիս առաջնորդվում են ոչ թե գործող օրենսդրության պահանջներով, այլ քաղաքական որոշումներով։ Եթե սխալ ենք, ապա ակնկալում ենք, որ դատախազությունը կվկայակոչի, թե «բանավոր պայմանավորվածությունները» ինչ իրավական ակտով են տարածվում ռազմական հանցագործների վրա։

Դատախազությունը հանրությունից թաքցնում է ադրբեջանցի 20 ռազմական հանցագործների ճակատագիրը. Ինչ որոշում է կայացվել հանրության թիկունքում

2023 թվականի նոյեմբերին ՀՀ ՔԿ-ն «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Դրանից հետո նույն ՔԿ-ն այլեւս խուսանավում էր տեղեկատվություն տրամադրել ադրբեջանցի ռազմական հանցագործների վերաբերյալ՝ այդ տեղեկությունը համարելով նախաքննական գաղտնիք։ Օրինակ՝ 2024 թվականի սեպտեմբերին «Փաստինֆո»-ն հերթական գրավոր հարցումն էր ուղարկել ՔԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների խոշտանգման, սպանության դեպքերի հատկանիշներով, քանի անձ է տուժող ճանաչվել, արդյոք նույնականացվել են գերության մեջ հայտնված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ադրբեջանցի զինծառայողները, եթե այո, ապա քանի անձի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում և ինչ հատկանիշներով, արդյոք հետախուզում է հայտարարված նրանց նկատմամբ, ադրբեջանական ԶՈՒ քանի՞ հրամանատարի նկատմամբ է հետապնդում իրականացվում և ինչ հատկանիշներով, եթե իրականացվում է, նույն ՔԿ-ն մերժել էր տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ։ Ընդգծենք, որ մերժումը ստացել ենք 2024 թվականին, հենց 2024թ.-ին էլ ՀՀ իշխանությունները գաղտնի բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել ադրբեջանցիների հետ՝ հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ։

Այժմ էլ պատկան մարմինները թաքցնում են, թե բոլորի՞ նկատմամբ է հետախուզումը դադարեցվել, թե ոչ։ Եւ արդյոք միայն հետախուզումն է դադարեցվել, թե նաեւ քրեական հետապնդումը։ Համենայն դեպս՝ 2025 թվականի ապրիլին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին հանրային շահին վերաբերող այդ տեղեկությունները ճշտելու համար. Դատախազությունն ու ՔԿ-ն հայտարարել են, թե նախաքննական գաղտնիք է, իսկ ոստիկանությունը դեռ մտածում է։ Ավելին, թեև իրավապահները Զեյնալլիի դեպքում մատնանշում են իբրև ԱՊՀ երկրների տարածքում հետախուզման դադարեցման մասին, սակայն նույն կառույցները շրջանցում են՝ առհասարակ միջազգային, այսպես կոչված, «ինտերպոլով» հետախուզում իրականացնել-չիրականացնելու հարցը և չի բացառվում, որ նրանց նկատմամբ առհասարակ որևէ հետախուզում չիրականացվի։

ՀՀ-ն միակողմանի ազատ է արձակել ադրբեջանցի ռազմական հանցագործին ու մոլորեցնում են հանրությանը. ինչ՞ ճակատագիր ունեն Ադրբեջանի կողմից հետախուզվող 300 հայերը

Ըստ ՀՀ իրավապահ մարմինների՝ ՀՀ-ն ադրբեջանցի ռազմական հանցագործ Զեյնալլիի նկատմամբ հետախուզումն ԱՊՀ տարածքում դադարեցրել է «փոխադարձության» սկզբունքով, սակայն նույն մարմինները չեն հայտնում գեթ մեկ հայի մասին, որի նկատմամբ Ադրբեջանը դադարեցրած լինի հետախուզումը։ Ի դեպ, Ադրբեջանը հայտնում է շուրջ 300 հետախուզվողի մասին, որոնց թվում են նաև Արցախի և ՀՀ պետականության ստեղծման գործում մեծ ներդրում ունեցող անձինք, Արցախի ազատամարտի մասնակիցներ, պաշտոնյաներ, իսկ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունները ևս մեկ անգամ փաստում են Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Այդ երկրի դատախազությունը ոչ միայն չի դադարեցրել հետախուզումները, այլև՝ «համագործակցության կոչ է արել» ՀՀ-ին։ «Փաստինֆո»- ի գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունը չի մատնանշել գոնե մեկ հայի անուն, որի նկատմամբ Բաքուն, «բանավոր պայմանավորվածության» հիման վրա, դադարեցրած լինի հետախուզումը։

Փորձագետն արձանագրում է՝ քաղաքական ղեկավարության գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը տեղեկություն չունի այդ հնարավոր փաստաթղթից կամ պայմանավորվածությունից, որի մասին հայտարարում է դատախազությունը, սակայն նկատում է՝ 2007թ․-ին ձեռք բերված պայմանավորվածությունը դրանից հետո տեղի ունեցած գործընթացներին չի վերաբերում, քանի որ 2007թ․ հետո բազմաթիվ իրավական գործընթացներ են նախաձեռնվել։
«Ընդ որում՝ պետք է նշել՝ ոչ միայն ՀՀ և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, այլև՝ Ադրբեջանի Հանրապետության իրավապահների կողմից՝ ընդդեմ հայերի, նրանք այդ հետախուզումը հայտարարել են։ Այսինքն՝ հերթական անգամ կարող ենք փաստել, որ առերեսվում ենք պարտվող կողմի վախկոտ վարքագծի հետ, որն ամեն կերպ ցանկանում է Ադրբեջանի գործողությունները սրբագրել, ինչ է թե՝ վախ կա, գուցե ինչ-որ պայմանավորվածությունների հետևանքի դրսևորում է, որ հայկական կողմն անընդհատ պետք է զիջի, այդ թվում՝ սեփական շահերի պաշտպանության հարցում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Տարոն Սիմոնյանը։

Տարոն Սիմոնյանն ընդգծում է՝ գործ ունենք միջազգային հանցագործությունների հետ՝ պատերազմական, մարդկության դեմ, ցեղեասպանության կազմակերպման, ՔԿ-ում քրեական գործ կա նախաձեռնված՝ հենց ցեղասպանության կազմակերպման հոդվածով։

«Այդ մարդկանց նկատմամբ ո՞վ իրավունք ունի հետախուզում հայտարարելուց հետո հետ կանգնի այդ քայլից և առաջ չգնա։ Եթե նման քայլ կատարող իրավապահ մարմին կա, ապա դա իրավական գնահատականի պետք է արժանանա։ Եթե կա քաղաքական ղեկավարություն, որը իրավապահ մարմիններին նման հրահանգ է տալիս, որ միջազգային հանցագործություն կատարած անձանց նկատմամբ հետախուզում չիրականացնեն, ապա այդ քաղաքական ղեկավարությանն էլ պետք է իրավական գնահատական տրվի»,-ընդգծեց Սիմոնյանը՝ հավելելով, որ մի շարք անհայտների առկայություն է, որը պետք է բացահայտվի, բայց այս քաղաքական իշխանության օրոք դրանք չեն բացահայտվի։ Նրա խոսքով՝ բանավոր պայմանավորվածություն՝ օրենքներն ու Սահմանադրությունը խախտելու, եթե անգամ կա, ապա դա իրավական գնահատականի պետք է արժանանա, եթե կա փաստաթուղթ, որը վավերացված է պետությունների կողմից և համարվում է օրենսդրության մաս, ապա թող ներկայացնեն, հասկանանք՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը։

«Եթե մեր օրենսդրության մաս չէ, այլ միայն ինչ-որ քաղաքական գործիչների պայմանավորվածություն, ապա պետք է հասկանալ, թե դա ինչ կապ ունի իրավական գործընթացների հետ, ինչպե՞ս այն կարող է գերակայել օրենսդրության նկատմամբ։ Եթե մենք մեզ իրավական պետություն ենք համարում, ապա գերակայում է միայն իրավունքը, ոչ թե՝ քաղաքական ինչ-որ պաշտոնատար անձանց կամքը։ Հակառակ դեպքում՝ մենք գտնվում ենք ոչ թե իրավական, այլ՝ ավտորիտար պետությունում։ Պետք է կողմնորոշվենք։ Եթե իրավական պետություն ենք, ապա պետք է գերակայի իրավունքը, եթե ավտորիտար, ապա կարող են գերակայել ինչ-որ քաղաքական առաջնորդի միտքը, կամքը կամ երազները»։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր՝ Փաստինֆո

 

Աշխատանքները կշարունակվեն հունիսի 21-ից Օդային տարածքների փակման պատճառով՝ հայերը հայ... Իրանը չի կործանվի, բայց «ոտքի վրա կմնա» միայն... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնա... Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վե... Տիկին Վարդապետյա՛ն, հուսամ հայրենական արտադրո... Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկ... ՔՆՆՉԱԿԱՆԸ ՍՏԻՊԵԼ Է «ՄՈՒԾՎԵԼ», ՆՈՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈ... Իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման ... ՄԻՊ աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել Ռուբի... ԱՄՆ-ն արդեն այս ամառ կարող է զրկվել իր պետակա... «Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրե... Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը, ես կա... Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ... Սպերցյանն ազգային հավաքականի կազմում խփած գոլ... Մակրոնը խոստացել է սոցիալական ցանցերն արգելել... Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլ... ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԿ ՆԱԽԱԳԱՀԻՑ Հ... Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների հե... 4 զոհ ու 12 վիրավոր ունենք, ցավոք սրտի. ՏԿԵ ն... ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը կփակի արտասահմանո... Մոսկվան Բաքվի հետ շարունակաբար քննարկում է ԼՂ... 2 տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետ... Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... "Հադրութը ավելի շատ հանձնվեց, ոչ թե ընկավ". 4...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan