Մարդկության մեղքերը մայրերն են քավում...

Մի մայր էլ որբացավ....Մի մայր էլ որբացավ.... երեկինձ բժշկուհին ասում է` ախր, տիկին Տոնոյան ջան, էսպես չի կարելի, ձեզ շատ եք անտեսում, ախր, հասկանում եմ, դժվար է, բայց կյանքը շարունակվում է.... ես լուռ գլխով եմ անում.....
Բայց հիմա ուզում եմ գոռալ նոր զոհի մոր ցավից.... աչքերս գոց տեսնում եմ նրա լուրը լսելու պահը, խելագարվելու ու անզգայանալու պահը.... հետո էլ էդ ուրիշների ասած կյանքը որպես հարկադիր բեռ շալակն առած օրեր մաշող գոյությունն եմ տեսնում նրա....
Մարդկության մեղքերը մայրերն են քավում...մի մայր էլ որբացավ....
Կարին Տոնոյան