Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել ինչ-որ «տուժողներ»

Նախօրեին Բաքվում շարունակել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «ցուցմունք են տվել տուժողները», իբր «Հայաստանի զինված ուժերի կողմից Քարվաճառի Բաշլիբել (Ապահեն) գյուղի բնակչության ոչնչացման մասին»։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 15-ին։