Նախկին ՀՀԿ-ական տնօրենը կոչ է անում գրանցվել և մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարքի հանդիպումներին

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարքի հանդիպումներից մեկին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Երևանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը, որը ժամանակին եղել է ՀՀԿ-ական, և նրա պաշտոնավարման ժամանակ էր աշխատանքը Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող, այժմ լրագրող Կարպիս Փաշոյանը:
Նա այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում: «Ազատության» ռեպորտաժից իմացա, որ #Կրթվելը_նորաձև_է արշավի ակտիվ մասնակիցներից մեկը ինձ շատ ծանոթ անձնավորություն է։ Նա հենց այն նույն դպրոցի ՀՀԿ-ական տնօրենն էր, որը 2015 թ․-ին ինձ դպրոցից հեռացրել էր ՀՀԿ-ի օգտին քարոզչություն չանելու և ՈՉ-ի շարժմանը մասնակցելու համար։ Ինչ բան է կյանքը»,-գրել էր Կարպիս Փաշոյանը։