ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահները Մոսկվայում կհանդիպեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները փետրվարի 7-ին կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վաղը մենք կհանդիպենք ՀԱՊԿ-ի հարցերով հանձնաժողովների նախագահների հետ, մի քանի ժամ կաշխատենք»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։