1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քննչական ու ոստիկանական ստորաբաժանումներում մարդուն խմելու ջրից եւ բնական կարիքները հոգալու իրավունքից զրկելն է սովորական բան դարձել, կարելի է ասել՝ քննիչի ու հետաքննիչի կոդեքսի մաս

 

hraparak.am-ը գրում է.

Հայաստանում ոստիկանության համակարգում բարեփոխումները ոչ մի կերպ չեն կայանում։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են նորօրյա ոստիկանները կամաց դուրս գալիս վերահսկողությունից․ ընդամենը 2 ամիս առաջ տեղեկացանք, որ ոստիկանությունում փաստաբանների են ծեծել, ինչն անգամ 90-ականների անցումային ժամանակներում չէին անում։ Բայց առավել վտանգավոր դրսեւորումներ էլ կան՝ տեսնում ենք, թե ինչպես են վայրենի ձեւերով, բռնություն գործադրելով՝ մարդկանց բերման ենթարկում։ Նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների են նման կերպ բերման ենթարկում եւ արժանապատվությունը նվաստացնում։ Մեզ լուրեր են հասնում նաեւ քննչական «բեսպրեդելի», նախաքննության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու դեպքերի մասին։ Քննչական ու ոստիկանական ստորաբաժանումներում մարդուն խմելու ջրից եւ բնական կարիքները հոգալու իրավունքից զրկելն է սովորական բան դարձել, կարելի է ասել՝ քննիչի ու հետաքննիչի կոդեքսի մաս։ Նման գործելակերպի համար ոստիկաններն ու պարեկները չեն պատժվում, ինչը նրանց նոր սխրանքների է դրդում։ 

 

«Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանը երկու օր է՝ կալանքի տակ է։ Նրա փաստաբանները լուր չունեն նրանից։ Կալանքի քննության ժամանակ՝ դատարանում, Արտակ Գալստյանը հայտարարել է, որ ձերբակալությունից հետո նրան 3-4 ժամ պահել են ձեռնաշղթաներով, թույլ չեն տվել օգտվել զուգարանից եւ ջուր խմել՝ ասելով, թե ջուր չկա։ Դատարանն իրավունքի խախտման մասին հայտարարությունները չի արձանագրել։ Հիշեցնենք․ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն ապրիլի 12-ին կալանավորվել է: Նրան եւ կուսակցության պատվավոր նախագահ, արտերկրում գտնվող Վարդան Ղուկասյանին՝ «Դոգ» մականունով, մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար, 46 դրվագով։ Գործով եւս  մեկ կալանավորված անձ կա՝ Արման Մկրտումյանը։ Հանցագործության մասին հաղորդումները տվել են գործարար Տիգրան Արզաքանցյանը եւ «Դիվա» գիշերային ակումբի ղեկավարը՝  հայտնելով, որ իրենցից ահռելի գումարներ են պահանջել՝ «Հանրային ձայն» հաղորդման ընթացքում վարկաբեկող տեղեկություններ չհրապարակելու դիմաց։ Դոգն էլ եթերով հայտարարել է, որ դրանք հերյուրանք են։ 

 
 

Մենք հետաքրքրվեցինք, թե մեղադրանքի 46 դրվագները, որոնց մասին նշել է Քննչական կոմիտեն, նույն մարդկանց՝ Արզաքանցյանի եւ «Դիվա» ակումբի հաղորդումների՞ն են վերաբերում, թե՞ 46 տարբեր մարդկանց նկատմամբ են կատարվել, եւ նրանք են դիմել իրավապահներին։ «46 դրվագները վերաբերում են տարբեր անձանց, բնականաբար։ Դրանցով դեռ քննություն է արվում, ու վերջնական իրավական գնահատականներ դեռեւս տրված չեն»,- հայտնեց ՔԿ խոսնակը։

Արտակ Գալստյանի հարազատները չեն կարողանում փաստաբաններ ներգրավել, որոնք կներկայացնեն Արտակ Գալստյանի շահերը։ Փաստաբաններից մեկը «Լեւ գրուպ» գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանն է։ Նա ահազանգում է, որ արդեն երկրորդ օրն է՝ քննիչն անգործություն է դրսեւորում։ ««Հանրային ձայն» կուսակցության գրասենյակի փաստաբանները գտնվում են համապատասխան քննչական մարմնում եւ ոչ միայն ընդունելության չեն արժանանում, այլեւ շփվում են քննիչի հետ բացառապես ոստիկանի միջոցով։ Նա զանգերին չի արձագանքում։ Ասում են, որ Արտակ Գալստյանի մերձավորի դիմումին` փաստաբան ներգրավելու վերաբերյալ, կպատասխանեն գրավոր»,- ասում է Լեւոն Բաղդասարյանը։ Սա փաստաբանին հիմք է տալիս ենթադրելու, որ վարույթն իրականացնող քննիչը համապատասխան ցուցումի է սպասում։ «Ավելին, կա գործով ներգրավված երկրորդ մեղադրյալ՝ Արման Մկրտումյանը, որն ընդհանրապես փաստաբան չունի։ Նրան դատարանի որոշմամբ երկու ամսով կալանք է տրված։ Որոշումը պետք է բողոքարկվի, բայց անգամ չգիտենք, թե ով է Արմանի գործով քննիչը, ինչի վերաբերյալ եւս դիմում ենք ներկայացրել»,- ասում է Լեւոն Բաղդասարյանը։ 

 

մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում hraparak.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan