Ռուսաստանը հուսով է, որ Մերձավոր Արևելքի երկրները Ուկրաինային չեն փոխանցի ՀՕՊ համակարգեր. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Պրիմակովյան ընթերցումների շրջանակում ասել է, որ ռուսական կողմն ակնկալում է, որ Մերձավոր Արևելքի երկրները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խնդրանքով Ուկրաինային չեն փոխանցի NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ոչ, հույս ունենք, որ չեն համաձայնվի։ Ինչո՞ւ է դա նրանց պետք»,-ասել է Բոգդանովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Մերձավոր Արևելքի երկրների հետ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինային փոխանցելու շուրջ՝ երկրի գլխավոր վարչական և քաղաքական կենտրոնների հակաօդային ծածկույթ ապահովելու համար։ Վաշինգտոնը խոստանում է վեց ամսվա ընթացքում փոխհատուցել նման մատակարարումները Մերձավոր Արևելքի երկրներ։ Միաժամանակ, Քաթարը, Քուվեյթը և Օմանն արդեն պատրաստ են այդ համալիրները փոխանցել Ուկրաինային։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները 1,2 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել Raytheon-ի հետ՝ Ուկրաինայի համար NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար։