Թաթոյանն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառմանը արժանացել է «Ազատության» մրցանակի
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին Արման Թաթոյանն արժանացել է պատվաբեր «Ազատության» մրցանակի` իր գործունեության համար:
«Թաթոյան» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթով շնորհակալություն է հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:
Նա կարևոր է համարել տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են իր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին:
Նշենք, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»: