Եթե Արցախում մեր հայրենակիցները խնդիր ունեն, պետք է լուծեն ռուս խաղաղապահների միջոցով. Հովիկ Աղազարյան (Video)
Ես չեմ հավատում, որ դեկտեմբերի 3-ին Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանցիները բնապահպաններ են եղել. Երևի մեկ-երկու հոգի էկոակտիվիստ են եղել, որ անհրաժեշտության դեպքում քարոզչություն անեն լրատվամիջոցներում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Ագազարյանը։
«Եվ ցանկացած հարց, որը ծագում է ինչպես Արցախի մեր հայրենակիցների, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում, պետք է լուծվի ռուս խաղաղապահների օգնությամբ։ Նման սադրանքներ կլինեն, քանի որ ադրբեջանցիների նպատակը մեր հայրենակիցների համար անհարմարություններ ստեղծելն է։ Իսկ հեռահար նպատակը, որ նրանք հետապնդում են, Արցախի հայաթափումն է»,- ասել է նա։