Դուք ո՛չ բնազդ ունեք, ո՛չ բանականություն, որ գիտակցեք մոտալուտ վտանգը. Մութաֆյան
«Առաջին ալիք»-ի ուղիղ եթերով նայում եմ «Մանկական Եվրատեսիլի» բացումը, նայում եմ ու խենթանում։ Լավ, Նիկոլենք անհայրենիք են, միջոցառման կազմակերպիչները` նույնպես, իսկ բոլոր նրանք, ովքեր այծային ոգեւորությամբ թռչկոտում են հրապարակում, բերանները մինչեւ ականջները բացած հրճվում, լավ, դու՞ք ինչ եք, ազգ չեք, ժողովուրդ չեք նույնիսկ ցեղակույտ չեք, կենդանիները բանականություն չունեն, բայց ունեն բնազդներ, դուք նույնիսկ կենդանի չեք։
Դուք մանկուրտ եք, դուք դեպի կառափնարան գնացող հոտ եք։ Վառե՜ք, վառե՜ք տոնածառի լույսերը, ծափահարեք ու ոգեւորվեք «Եվրատեսիլով», չտեսի պես դատարկեք խանութները, միեւնույն է, դուք ո՛չ բնազդ ունեք, ո՛չ բանականություն, որ գիտակցեք մոտալուտ վտանգը...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: