1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ. ԹՈՂ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ

Երեկ, ուշ երեկոյան Զարթոնք -Մեծամոր ճանապարհին, մի քանի մեքենաներով կտրելով Զարթոնք համայնքի բնակիչ Սուրեն Պողոսյանի ավտոմեքենայի ճանապարհը, մետաղյա ձողերով ու մահակներով դաժանաբար ծեծել են հորն ու որդուն:
Զինված բանդայի վայրագության եւ ջարդարարության արդյունքում, 16 ամյա Վալերիկ Պողոսյանը հայտնվել է
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Հնարավոր է սա 1 անձ և ներսումը-ի նկարն է

16-ամյա երիտասարդը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, քանի որ ինչպես հարազատներն են պատմում. «գլուխը բացված ա եղել մի քանի տեղից, եւ եթե ժամանակի առումով, հաշված րոպեներ անգամ ուշանայինք եւ համապատասխան օգնություն չցուցաբերվեր մեր տղային, ապա Վալերիկն ուղղակի արնաքամ կլիներ»:

Բանից պարզվում է , որ «ռազբորկայի» ու Պողոսյանների վրա հարձակման ու վայրագության պատճառը՝Զարթոնք վարչական շրջանում մինչ այսօր եռացող հետընտրական կրքերն են, ավելի ճիշտ    Զարթոնքի՝ ՔՊ-ական վարչական շրջանի ղեկավար կոչեցյալի մերձավոր շրջապատը, ովքեր էլ եղել են ծեծի մասնակիցներն ու գլխավոր դերակատարները:

Ասում են, ՔՊ-ի ջատագովները չեն «մարսել» , եւ մուռ են պահել, թե ինչու է ծեծի ենթարկված անչափահասի հայրը՝Սուրեն Պողոսյանը 2021-ի ընտրություններին չեզոքություն պահպանել՝չսատարելով ՔՊ-ականներին, ովքեր էլ այսօր առավոտվանից ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի հետ գտնվում են Մեծամորի Ոստիկանության բաժնում:


Մինչ, հայրենի իրավապահների կողմից տեղի ունեցած վայրագությանը կտրվի օբյեկտիվ եւ արժանի գնահատական, փորձեցինք կատարվածի շուրջ ստանալ «Հանուն ժողովրդի Բարեկեցության» իրավապաշտպան կազմակերպության նախագահ իրավապաշտպան Այսեր Իսայանի մեկնաբանությունը, ով իրավական դաշտում դաշտում պաշտպանություն է ցուցաբերելու Պողոսյանների ընտանիքին:
Պարոն Իսայանը, մեզ հետ զրույցում նախ եւ առաջ պնդեց, որ.

0096d93b9e.jpg

Մենք խիստ կարգով հետեւելու ենք Զարթոնք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ասեմ նաեւ, որ զենք է գործադրվել: Հետագայում իհարկե կպարզվի, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը գնում:

Տուժողի, անչափահաս Վալերիկ Պողոսյանի հայրը՝Սուրեն Պողոսյանը նշել է, որ երկու անգամ կրակոց է հնչել: Իսկ 16 տարեկան անչափահասին հասցնել վերակենդանացման բաժին ՝ գիտեք, անկեղծ ասած սա անմարդկային է:

Մենք կարող ենք բոլոր հարեւան ազգերին մեղադրել վայրագության մեջ՝բայց էն որ 6 մեքենայով կարող էին կտրել Սուրեն  Պողոսյանի ճանապարհը, եւ որդուն մահակներով ծեծեին հոր աչքի առաջ,(հասցնելով նրան ծանր մարմնական վնասվածքներ) կամ որդու առաջ կրակեին հոր ուղղությամբ՝ դուք պատկերացնում ե՞ք… թե դա ինչ է:


Էս ամենը անմարդկային է, եւ խիստ դատապարտելի. մենք խիստ հետեւողական ենք լինելու այս միջադեպին , եւ այս ամենի շուրջ անելու ենք հնարավորը, որ տրվի արժանի գնահատական:


-Ի դեպ, մահակներով ծեծի ենթարկված 16-ամյա Վալերիկ Պողոսյանի հարազատներից շատերը եւս,  մեզ հետ զրույցում նշում էին, որ այս ճանապարհով, կոնկրետ մարդիկ փորձել են «մուռ հանել» անչափահաս տղայից , քանի որ այս պատմությունը խորը արմատներ ունի:
Ասում են, այս ամենի հիմքում հետընրական կրքերն են, իսկ հաշիվներ պարզելու եւ նման վայրագության դիմելու ջատագովները՝ ճիշտ այն ՔՊ-ականներն են, ովքեր որ համարվում են գործող վարչական շրջանի ղեկավարի՝Սամվել Աղաջանյանի  յուրայիններն ու սիրելիները:Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Գիտեք, Տղայի հայրը՝Սուրեն Պողոսյանը կարող է եւ սրա մասին չխոսել, բայց ամեն դեպքում ես ուզում եմ փակագծեր բացել, եւ ուշադրություն հրավիրել այն դրվագի վրա ,որ այդ լարվածությունը, այդ սրացումները եկել են  դեռեւս 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից, երբ Սուրեն Պողոսյանը որոշել է  այլ կուսակցության սատարել, այլ ոչ թե «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը:
Եւ ահա այդ ընտրությունների ժամանակ, տվյալ կուսակցության հաղթանակը` ում սատարում էր Սուրեն Պողոսյանը,  ըստ էության «չմարսվեց»:
Բայց ինձ թվում է, որ այդ ամենը «կմարսի» օրենքը, եւ ոչ թե Սուրեն Պողոսյանը: Հաղթանակը գոնե պետք արձանագրի արդարադատությունը, օրենքը:

Մենք արդար կերպով պահանջելու եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի իրավապահ համակարգը գործի առավելագույնս օրենքի տառին համապատասխան:

Ի դեպ  տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւս, Սուրեն Պողոսյանը նույնպես չսատարեց գործողներին՝ ՔՊ-ին, եւ ահա թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո:


Սուրեն Պողոսյանի ջանքերով բացահայտվեց մի ապօրինություն, այն է. որ Զարթոնք վարչական շրջանի  ղեկավարը, 44 պատերազմի ընթացքում կեղծ փաստաթղթերի գործածմամբ, համայնքային սեփականություն հանդիսացող հողը զավթել էր, ինչի մասին բնականաբար Սուրենը իմացավ, տեսավ, Սուրենը չներեց, Սուրենը բարձրաձայնեց, եւ էս ամեն ինչը Սուրենի վրա շատ «ծանր նստեց»:

Եւ այդ ծանրությունն այն է, որ մի քանի մեքենաներով, երկաթյա մահակներով կտրեցին նրա մեքենայի ճանապարհը, եւ ու հորն ու անչափահաս երեխային այս կերպ դաժանաբար ծեծեցին:

-Այսինքն ստացվում է, որ որպես իրավապաշտպան պնդում եք, որ այս ամենի ետեւում կանգնածները կարկառուն ՔՊ-ականներն են , ճիշտ է՞:
-Այն որ այդ արարքը կատարողները Սամվել Աղաջանյանի՝գործող ՔՊ-ական գյուղապետի մտերիմներն են, դա ես ոչ թե բացառում, այլ պնդում եմ:
Իսկ թե ինչքանով է ՔՊ-ն որպես կուսակցություն կանգնած էս ամենի ետեւում, դա թող բացահայտի օրենքը:
Իրավապահ համակարգը հենց նրա համար է,  որ բացահայտի եղելությունը: Ոչ ոք նրանց ձեռքից չի բռնել, որ իրականությունը ջրի երես հանեն. ե'ւ թե ՔՊ-ական գյուղապետի կողմից թույլ տրված անօրինական գործարքի, եւ թե այս վայրագության հետ կապված:
Իսկ մնացածը. թե ինչը ինչ ծնեց՝ դա էլ արդեն թող գնահատականը տան պատկանները: Անշուշտ բարձիթողի վիճակը՝ ծնեց հանցագործություն՝ էս խմբի կողմից: Իսկ իրավապահ համակարգը՝ ի դեմս ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի, եւ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  պետք է իմանան, որ Զարթոնքում կատարվածը ոչ թե Սուրեն Պողոսյանի եւ նրա որդու դեմ կատարված ոտնձգություն էր, այլ սա ապտակ էր՝ Վահե Ղազարյանի աջ, եւ Արթուր Դավթյանի ձախ այտերին: Իրավապահ համակարգի կարկառուն դեմքերը՝ մի խումբ խուժանից ապտակ կերան. Թող մտածեն այս մասին, եւ հետեւություններ անեն:

 

ԼՈՒՐԵՐ.com - 4 հոգով մահակներով հարձակվել էին անչափահասի ու նրա մոր վրա.  մեղադրանք է առաջադրվել նրանցից 3-ին http://lurer.com/?p=192532&l=am | فيسبوك

 

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ 

 

 

NewsMedia.am 

Լուրեր Հայաստանից եւ  Աշխարհից

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan