1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վերաքննիչ քաղաքացիական դատարանըՙ հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանի ներկայացրած երկու բողոքներով`երկու տարբեր, իրարամերժ որոշումներ է կայացրել. Բացառիկ մանրամասներ

Newsmedia.am-ը մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու ՇՊՀ-ի ինչպես նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի, այնպես էլ եւ ներկայիս ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից կատարված անօրինություններին: Վերջիններիս կողմից կատարված առերեւույթ հանցագործությունները գուցե այդպես էլ իրավական գնահատականի չարժանանային, եթե ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը, եւ Հովհաննես Խորիկյանը հանրությանը փաստարկված չներկայացնեին բուհում տեղի ունեցող անօրինությունների շղթան, եւ այդ առիթով չդիմեին իրավապահ մարմիններին;

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը 2 դատական հայց էր ներկայացրել դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի դեմ հայցերը վերաբերում են նախկին ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը իբր վիավորելուն: Տարօրինակ զուգադիպությամբ, քաղաքագետ Գագիկ Համբարյանին առնչվող քաղաքացիական գործերը, և մասնավորապես զարմանալի զուգադիպությամբ՝ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի բոլոր հայցերը վերջինիս դեմ քննում է միայն՝Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը:


Նկատենք, որ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հայտնի վերլուծաբանից պահանջում է միլիոնների հասնող գումարներ՝ իբր իր պատիվն  ու արժանապատվությունը վիրավորելու   համար: Նա դատի է տվել հայտնի քաղաքական վերլուծաբանին՝ ենթադրյալ գրառումների համար: Երկու հայցադիմուներից յուրաքանչյուրի համար պահանջելով 3 միլիոն դրամ:


Թե ինչպես է ստացվում, որ վերը նշված գործերը հասնում են բացառապես վերը նշված դատավորին՝Լիլիթ Խաչատրյանին,  պարոն Համբարյանը մեկ անգամ չէ, որ նշել է.

«Գյումրին շատ փոքր քաղաք է, եւ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ դատավոր Լիլիթ Խաչատրյանի հայրական թաղում է ապրում ՇՊՀ նախկին ռեկտորը, իսկ վերջինիս մայրը հայտնի դատավոր Զենֆիրան է, ով ըստ գյումրեցիների շրջանում տարածված լուրերի, մշտապես սերտ կապերի մեջ է եղել Մինասյանի հետ։ Այնպես որ Լիլիթ Խաչատրյանի մոտ հայտնվող դատական գործերը,  ի սկզբանե իմ կողմից դիտարկվում էր որպես բացահատ հովանավորչություն, որովհետեւ չի կարող նույն մարդու կողմից տրված երեք գործերն իմ դեմ հայտնվեն նույն դատավորի մոտ: Բացի այդ,  նույն Լիլիթ Խաչատրյանը իր ընկերուհիներից ոմանց մոտ նշել էր,  Սահակ Մինասյանի ապագա քայլերի մասին կապված դատավարություններից մեկի հետ կապված»:

Ի դեպ, մենք տեղեկացրել էինք, որ սույն դատավորի կայացրած ակնհայտ անհիմն դատական ակտերը հայտնի քաղաքական վերլուծաբանը բողոքարկել էր վերադաս` Վերաքննիչ քաղաղաքացիական դատարան, որոնց վերաբերյալ եւս կան արդեն իսկ կայացված որոշումներ:

Մասնավորապես Newsmedia.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը տեղեկացրեց ինչպես Վերաքննիչի որոշումների, այնպես հետագա անելիքների մասին,  փաստելով.

-Նախ նշեմ, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած երկու վճիռներն էլ նույնանման են, ու նույնաբովանդակ: Երկու վճիռների վերաբերյալ բողոք եմ ներկայացրել Վերքաննիչ քաղաքացիական դատարան, եւ շատ զարմանալիորեն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` (ՇԴ/1674/0219) վճռով բավարարել է իմ պահանջը եւ շատ պարզ, կետ առ կետ նշել, որ Լիլիթ Խաչատրյանը խախտել է իմ իրավունքները,  եւ չի նշել ապացույցների բեռի բաշխման մեջ վերջնաժամկետը, թե ես մինչեւ երբ պետք է ներկայացնեմ այդ ապացույցները: Գտնելով է, որ հենց դա շատ մեծ ազդեցություն է ունեցել գործի ընթացքի վրա,  եւ  այն  հետ է ուղարկել կրկին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան քննության: Իսկ (16Դ/1623/02/19) գործով, շատ զարմանալիորեն նախագահող դատավոր` Թորոսյանը, բացահայտ կեղծիքների եւ մանիպուլյացիաների միջոցով մերժել է իմ հայցը: Բացարձակ չանդրադառնալով այն փաստին, որ ես ապացույցներով ներկայացրել եմ, որ Լիլիթ Խաչատրյանը նամակում չի նշել  վերջնաժամկետը:

Ի դեպ, նշեմ  որ բազմաթիվ դատական գործերի եմ մասնակցել եւ բոլոր գործերում, երբ հարցը վերաբերել  է ապացույցների բեռի բաշխմանը, բոլոր դատավորները երկու կողմերին ուղղված նամականերում` հստակ վերջնաժամկետներ են նշում: Եվ հիմա, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, որ գրեթե նույնաբովանդակ հայցադիմումների վերաբերյալ Վերաքննիչ դատարանը երկու տարբեր որոշում է ընդունում: Այսինքն դատավոր Թորոսյանի նախագահությամբ ընդունվել է ակնհայտ ապօրինի որոշում, որը մանիպույլատիվ է եւ կեղծ, իսկ մեկ այլ նույնաբովանդակ գործով նախագահող դատավոր Ենոքյանը, բեկանել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը: Եվ այո, հիմնական բեկանման պատճառը  հենց այն է, որ ապացույցների բեռի բաշխման մեջ` ինձ ուղղված նամակում վերջնաժամկետ նշված չէ:

Ամփոփելով խոսքը,  հայտնի քաղաքական վերլուծաբանը հույս է հայտնում.

-Ես սպասում եմ, որ Վճռաբեկ դատարանը այս իրավական կազուսին վերջնական լուծում կտա,  եւ իմ իրավունքները ամբողջությամբ կվերականգնվեն: Ինչը երկու կողմերին հնարավորություն կընձեռնի ապագայում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ներկայացնել համապատասխան ապացույցներ, որի արդյուքնում  գործը արդարացիորեն լուծում կստանա:

 

Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan