1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ռուսաստանը կնունքի մեր սանիկն է, և պատերազմի դարավոր ընկերը».ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող աննախադեպ իրավիճակի, թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի, եւ ցեղասպան ու բարբարոս Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների շուրջ, NEWSMEDIA.am-ը զրուցել է գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:


-Տիկին Ավետիսյան, արդեն տասներորդ օրն է, ինչ Արցախի բանակը մարտնչում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ՝ ապահովելով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ապրելու իրավունքը։ Ակնհայտ է, որ այսօր հայ զինվորը՝ մարտնչում է մարդկության փրկության համար:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով, ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, հայտարարել էր, որ. «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ իրականացնելու նոր ցեղասպանություն»: Ձեր կարծիքով,  ինչո՞ւ  է լուռ աշխարհը՝ այս սպառնալիքի դեմ …

-Ես զարմանում եմ, որ վարչապետն է զարմանում։ Երբ 105 տարի առաջ՝ ըստ տարբեր աղբյուրների, մեկ ամսում մոտ 5-6 միլիոն հայ վերացավ Օսմանան կայսրության տարածքից, «աշխարհը լուռ» չէ՞ր։ Մեծ Բրիտանիայի վարչապետը սկզբի օրերին չասա՞ց, որ իրենց «նավերն անկարող են մագլցել մեր սարերը»։ Ոչ մեր սարերն են փոխվել, ոչ իրենց նավերը. ըստ էության, ոչ էլ ինքը՝ անբարո Եվրոպան։

1915-ին ի՞նչ արեցին Միացյալ Նահանգները․ հանգիստ թողեցին, որ մեծերին կոտորեն, իսկ հետո գթասիրաբար բացեցին «ամերիկյան որբանոցները»՝ աշխարհով մեկ, որպես իրենց երկրի համար խելացի տարրի բուծարաններ։ Պահածոների ժեշտին պիտակ էին կպցնում․ «Այս գնի 5 սենթը ուղղում ենք հայ որբերի օգնությանը»։ Սակայն երբ այդ որբերի ծնողներին էին կոտորում, գեթ ոչ մի բան չարվեց՝ օգնելու համար։
«Աշխարհը» օգնել չի սիրում․նախընտրում է հետմահու ողբալ ու հոգալ որբերի մասին։ Որպեսզի փոխի անծնող մանուկների ազգային և հոգևոր ձևաչափը, ու ծառայեցնի սեփական կարիքներին։

Ու 1915-ը՝ հայերին ցեղասպանելու առաջի փորձը չէր։ Երբ 1098 թվականին,  Եվրոպայի փառապանծ խաչակիրները մտել էին հայոց Անտիոք, ահա թե ինչ է գրի առել նորմանդացի ասպետ Ռաիլ դը Կանը․ «Երբ մտանք բերդը, պաշարներ այլևս չէին մնացել, ու մերոնք սկսեցին եփել բնակիչներից մեծերին խարույկի վրա՝ հսկա կաթսաների մեջ, իսկ փոքրերին քաշել սրերի վրա, որպեսզի տապակած ուտեն»։

Խաչակիրների ժառանգները նույնպես չեն փոխվել, պարզապես փոխվել է զգեստի մոդան, գրպաններում բջջային հեռախոսներ կան, որ նորություններ են հաղորդում, իսկ տան պատերին՝ հսկա հեռուստացույցներ, սերիալներ դիտելու համար։ Ոչ մի բան էապես չի փոխվել «աշխարհում», բացի զուտ տեխնիկական առաջընթացից։ Եվ կարևորը․ պահպանվել է ստրկավաճառությունը, որի համար պատերազմները հարուստ ավարի երաշխիք են, անհրաժեշտություն ու եկամտի աղբյուր։

 

Ամենակարևոր քայլերը, որ պետք է անենք, դա մեր պահանջատիրության «կոմա»-ից դուրս գալն է․ ինչպես 1965-ին էր: Պետք է գոռանք ու կրկնենք․ «Մեր հո-ղե՜-րը, մեր հո-ղե՜-րը», ոչ թե խնդրենք՝ ամեն արժեցող-չարժեցողից, որ «ճանաչեն» Հայոց ցեղասպանությունը

 

-Տիկին Ավետիսյան, ստեղծված իրավիճակում  ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում: Արդյո՞ք հնարավոր է դիվանագիտական նոր էջ բացել՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ:

-Կարծում եմ, որ վերջին ամիսներին Բելառուսի առաջնորդին քաղաքական դաշտում տկարացնելու նպատակներից մեկը՝ Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար ստեղծված ԵԱՀՄ Մինսկի խմբի դիրքերի թուլացումն էր։ Չէ՞ որ, Թուրքիան այնտեղ անդամակցելու հավակնություն ունի։ Բացի դա՝ առավելագույնս սրվել են Մակրոնի և Էրդողանի հարաբերությունները, քանի որ չեն կարողանում «ընկերաբար» կիսել կործանված Լիբիայի ու մասամբ զավթված Սիրիայի նավթահանքերը։ Ուստի ԵԱՀՄ Մինսկի խումբը, ուր Ֆրանսիան երեք համանախագահներից մեկն է, ու հայանպաստ հռետորաբանություն է առկայծում, թուրքի դուրը չի գալիս։

Ի՞նչ պետք է  անենք մենք․ պետք է ոչ միայն շնորհավորենք Լուկաշենկոյին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այլ նաև որքան հնարավոր է՝ զորակցենք Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կայացմանը՝ դիվանագիտական դաշտում։ Բիլիարդում այդպիսի մեթոդ կա․ խփում ես հեռավոր գնդակին, որպեսզի այն հարվածի երկրորդին, իսկ վերջինս քշի երրորդը՝ դեպի ցանցավանդակը։ Սակայն ամենակարևոր քայլերը, որ պետք է անենք, դա մեր պահանջատիրության «կոմա»-ից դուրս գալն է․ ինչպես 1965-ին էր: Պետք է գոռանք ու կրկնենք․ «Մեր հո-ղե՜-րը, մեր հո-ղե՜-րը», ոչ թե խնդրենք՝ ամեն արժեցող-չարժեցողից, որ «ճանաչեն» Հայոց ցեղասպանությունը։ Արևմտյան Հայաստանը, մինչ օրս չի ճանաչվել որպես Թուրքիայի մաս. ո՛չ ԱՄՆ-ի կողմից, ո՛չ էլ ճանաչվելու է եկող տարվանից՝ Ռուսաստանի կողմից. եթե խելացի լինենք, ու մեջտեղ բերենք 100 տարի առաջ կնքված,  և այժմ ուժը կորցնող պայմանգրերը։

Մեր դիվանագիտությունը պետք է հիմա ուժգին հակահարված տա, ոչ թե լացակումած բարոյական օժանդակություն խնդրի՝ աշխարհի մեծերից։ Չգիտեմ, ԱԳՆ ներկայիս ղեկավարները նման «դուխ» ունե՞ն... որով եկել են իշխանության:

-Ի դեպ, վերստին վերադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին, Ձեր կարծիքով ինչո՞ւ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց, Ադրբեջանը Արցախի հարավում կրկին լայնածավալ հարձակում սկսեց:

-Գիտեք, պատերազմ է գնում, արտասովոր ձևաչափի համաշխարհային դիմակահանդես-պատերազմ:  Եւ  թիրախներից մեկը, ի վերջո Թուրքիան է հանդիսանում՝ իր չնաշխարհիկ աշխարհագրական դիրքի պատճառով։ Բազմել է աշխարհի կենտրոնում՝ խաչմերուկում, և կարծում է, որ ամենախելոք և անողոք խաբեբան է՞։ Ո՛չ, իրենից ավելի խորամանկերն ու դաժաններն էլ կան։
Իր հարևան երկրներից ոմանք, իրենց խորը քաղաքական ճգնաժամները բացատրում են սեփական փոքր չափերով, և ցանկանում են ընդարձակվել՝ թեպետ քրդական (արհեստական), իրենց հնազանդ պետություններ ստեղծելու միջոցով։
Մինչդեռ Թուրքիայի համար Ղարաբաղի նվաճումը` «ղոզ» խաղաքարտն է լինելու, երբ նա նստի իր պեսների հետ «դուռակ» խաղալու։
Երբ ասի․ «Բոսֆորն ու Դարդանելը ինձ թողեք՝ Ձեզ Կովկասը վերցրեք, Վրաստան-ադրբեջանով, Հայաստանով ու Ղարաբաղով։ Չի՛ ստացվելու, և նույնիսկ նեղուցները չի պահպանելու․իրեն կմնա իրական Դարդ Անելը , ու դուռակի կարգավիճակը։ Եվ ինձ թվում է, որ հենց թուրքին հրահրողն է լինելու իր դահիճը՝ մոտակա տարիներին։

 

Անշուշտ, մեր տղաները աստվածատուր, էպոսական հերոսներ են, ում համար այս պատերազմը դարձյալ հայրենական է, ու սրբազան

 

-Խոսենք ուշագրավի ու կարեւորի մասին. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը, երեկ հայտարարել էր այն մասին, որ իրենց տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են սկսել ակտիվորեն տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկաններ:
Խոսքը մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպությունների, ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների մասին է։
Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք նոր Ղարաբաղյան պատերազմում փող վաստակելու հույս ունեն։
Հայտարարության մեջ նա նաեւ նշել էր, որ Ռուսաստանում տագնապով են ընդունում Լեռնային Ղարաբաղում լարվածության էսկալացիան։
Արդյ՞ոք այս հայտարարություններից հետո, կարող ենք ակնկալել, որ ՌԴ-ն անցնում է կոշտ ռազմական գործողությունների:

-Ռուսաստանը կնունքի մեր սանիկն է, և պատերազմի դարավոր ընկերը։ Դժվարանում եմ նշել մի պատմական պահ, երբ հայերը կանգնած չեն եղել թե՛ կրոնական, թե ՛ռազմական, թե՛ պետական ղեկի մոտ՝ այդ երկրում։ 

Յարոսլավ Իմաստունից, Պալեոլոգների ժառանգ Իվան IV-ից, Լորիս-Մելիքովից մինչև Անաստաս Միկոյան ու ներկայիս Միշուստինը, հայ չե՞ն։ Այն էլ որքա՜ն խելացի ու գրագետ հայեր, որ հզորացրել են Ռուսաստանը։ Եվ այդ պետությանը ծառայելիս, մեկ վարկյան չեն մոռացել, որ հայ են։ Ուրիշ բան, որ այդ հրաշալի կայսրության զինանշանի արծիվը երկու գլուխ ունի, և հակահայ գլուխը երբեմն կտցահարում է հայկական գլխին՝ ու սկսվում են հայկական դպրոցների, եկեղեցիների ավերածությունները, թուրքի հետ քիրվայությունը։ Ուստի այդ բիրտ գլուխը՝ պետք է լավ հսկենք։

Սա մեր հայացքն է՝ դեպի Ռուսաստան։ Իսկ Ռուսաստանի համար մենք պարզապես միակ իրական ընկերն ենք աշխարհում՝ սերբերին չհաշված։ Մենք ու սերբերը միակն ենք, որ երբեք չենք պատերազմել Ռուսաստանի հետ, երբեք չենք մտել հակառուսական դաշինքների մեջ, ու հզոր վահան ենք  ցանկացած ոսոխի դեմ՝ մեր տարածաշրջաններում։ Ուստի Ռուսաստանը կարող է չցուցադրել իր ծայրահեղ անհանգստությունը, բայց որ թուրքին սանձելու է, վստահ եմ։ Պարզապես մեր իշխանները չեն կարող և իրավունքը չունեն Տրուֆֆալդինոյի պես երկու տիրոջ ծառա լինել, այլապես Գոլդոնիի կատակերգությունը ողբերգություն է դառնում՝ մեր աչքի առաջ։

Անշուշտ, մեր տղաները աստվածատուր, էպոսական հերոսներ են, ում համար այս պատերազմը դարձյալ հայրենական է, ու սրբազան։ Յուրաքանչյուրի մահը մեծագույն կորուստ է ոչ միայն իր ընտանիքի և ընկերների համար, այլև ողջ ազգի, ազգի գենոֆոնդի համար։ Ու ես ուզում եմ հուշել մեր ղեկավարներին, որ մեր հրաշալի ազգի ներուժն օր առաջ անհրաժեշտ է վերականգնել, և ընդարձակել։ Հենց այժմ, պատերազմի օրերին ճակատում կռվող տղաներին պետք է հայտարարենք, որ եկող տարվանից ամեն նորապսակ ընտանիք բնակարան է ստանալու, ամեն առաջնեկ նորածին՝ 5 մլն դրամ է ստանալու։ Որ գյուղերի ու մարզերի ջահելությունը անվճար է ստանալու բարձրագույն կրթությունը։ Որ մենք դառնալու ենք մեծ ու հզոր երկիր՝ ի շնորհիվ մեր մայր-հերոսուհիների, և ոչ՝ ներմուծված տեսակների, որ ո՛չ կռվել գիտեն, ո՛չ արարել։ Այսօր միջազգային ասպարեզում հաշվի են նստում 15 միլիոնից ոչ պակաս բնակչություն ունեցող երկրների հետ։ Սևակի «կանք, պիտի լինենք՝ ու դեռ շատանանք» տողերը պետք է դառնան կարգախոսը՝ ամեն նախարարության ու տեսչության աշխատանքի համար։ Եկեք հիշենք, որ 1920 թվականին Հայաստանում ապրում էին 500 000 անօթևան ու որբացած մարդիկ, իսկ ընդամենը 70 տարի անց, անկախ Հայաստանը ուներ 3 750 000 կրթված բնակչություն։ Սա՛ է. երկրի որակի իրական ցուցանիշը, որը կորցրել ենք... սակայն կարող ենք վերականգնել, եթե ոչ միայն ազգը, այլ նաև իր իշխանները հայրենասեր լինեն։ 

 

NEWSMEDIA.am 

Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից 

Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն ... Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժան... Գեղարքունիքի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքո... Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխա... Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Ս... Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյա... Հիշենք, թե ինչպես են ՀՀ-ում հերթով «չեզոքացվե... Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը ... Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարա... Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է... Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալ... Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտան... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-... Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի... Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համ... Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ա... Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխ... Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բա... Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությ... Օկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է ... Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսի... Հերթական վարժական հավաքները կանցկացվեն հոկտեմ... Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջ... Կոմիտաս Վարդապետի 155-ամյակն է
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan