«Ադրբեջանի զինված ուժերում կռվող հերթական վարձկանի մասին». Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրիացի հետազոտող Հուսեյն Աքուշը հրապարակել է տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերում կռվող հերթական վարձկանի մասին։ Նկարում պատկերված է Սիրիայի Ալ Աթարիբ քաղաքի բնակիչ Մուհամմադ Շալանը (Muhammad Shaalan), ով իսլամական ծայրահեղական «Թհվար Ալ Շամ» խմբից է և անցնող շաբաթ մեկնել էր Ադրբեջան։ Շալանի հարազատները հաստատել են այս փաստը։ Մինչ Ադրբեջան մեկնելը նա իր մտերիմներին պատմել էր Ադրբեջանում կռվի մեկնելու մասին»։