1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ Հայրապետյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե «փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց»: Քանի որ ակնհայտ է, թե հասցեատերը Դուք եք՝ ի՞նչ կասեք այս պնդման առնչությամբ:

Դեռ փետրվարին եմ հայտնել իմ կարծիքը ոստիկանապետ Արման Սարգսյանի մտածելակերպի եւ մասնագիտական ունակությունների մասին: Նա այժմ անձնական խնդիր է լուծում: Բայց ինքն օրինական որեւէ հիմք չունի, որ կարողանա ինձ ինչ որ բան թելադրել: Ու մեղք են այն ոստիկանները, որոնք կատարում են նրա անօրինական հրամանները եւ ապօրինի գործեր հարուցում:
Ինչ վերաբերում է այդ հողակտորին. 2001 կամ 2002 թվականին՝ լավ չեմ հիշում, այն անհատույց հատկացվել է ՀՖՖ-ին մանկապատանեկան դպրոց կառուցելու համար: Հողակտորը ճանապարհ է եղել ու անջատված՝ օազիսի պես կտրված է եղել հետագայում կառուցված ֆուտբոլի ակադեմիայից: Այն 2010-ին է կառուցվել՝ այդ ողջ ընթացքում մնացած հողակտորը երբեք չի օգտագործվել: ՀՖՖ-ն նպատակահարմար է գտել հրաժարվել այդ հողակտորից 2014-ին եւ այն հանձնվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությանը: Վերջինս այն հաջորդ տարի աճուրդով վաճառել է՝ դեռ մի բան էլ ավելի գնով: Այդ թվում նաեւ ես եմ մի փոքր մաս գնել, նաեւ իմ մտերիմները: Հող եմ գնել աղջկաս համար տուն կառուցելու համար՝ օրենքի սահմաններում, աճուրդով, հայտարարված գնից 50 տոկոսով էլ ավելի գնով ու պետությանը մուծել գումարը: Որեւէ անօրինական բան չի եղել:

Այդ մարդիկ չեն հասկանում, որ շուկայական գինը կարող է տարբերվել աճուրդի վաճառքի գնից: Այս էլ որերորդ դեպքն է … 800 մլն դրամ գումարը շատ սիրում է Արմանը: 3-րդ անգամ է, որ նույն անհեթեթ չափն են նշում՝ ի՞նչ եղավ Զեյթուն կահույքի ֆաբրիկայի 800 մլնը: Ի՞նչ եղավ մարզադաշտի 800 մլնը… Բայց արդեն ընտանիք են մտնում՝ վատ բան են անում: Խորհուրդ եմ տալիս՝ իմ ընտանիքի անդամների հետ գործ չունեք: Այս էլ երկրորդ դեպքն է՝ հիմա էլ աղջկաս տանը հասան: Ինձ հետ հարց ունեք՝ խնդիր չկա, պատրաստ եմ կռիվ տալ: Բայց երեխեքիս հետ գործ չունեք:

Ոստիկանության հաղորդագրության մի դրվագ էլ մասնավորապես հետեւյալն է. «ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին»:

Ինձ պատկանող գործարանն այն կարող էր օտարել զրո դրամով: Իմ սեփականությունն է՝ իրենց ի՞նչ գործն է, թե ի՞նչ գնով եմ օտարել, ո՞նց են գնահատել այդ մեքենան: Պետությանը ոչ մի վնաս չեմ տվել:

Սակայն հաղորդագրությունը շարունակություն ունի, որ այդ գործարքից 2 ամիս անց «ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավտոմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով»:

Ով որ գնել է՝ նա էլ վաճառել է: Երբ հետաքննություն սկսվեց՝ նոր հետաքրքրվել եմ, որ գնելուց հետո վերանորոգել է, լիքը ծախսեր արել, աշխատանք կատարել ու վաճառել: Մեքենան գտնվել է Արմեն Գյուլբուդաղյանցի մոտ… Եվ մամուլում ժամանակին հաղորդվել է, որ այդ մեքենան թալանվել է (2018-ի նոյեմբերին shamshyan.com-ը հաղորդել էր, որ թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի Porsche Cayenne-ը, ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են. խմբ.): Թող նաեւ ուսումնասիրեն, թե մեքենայի գնորդն ով է: Ֆուտբոլի ակադեմիայի այսօրվա տնօրենի ընկերը, Արմեն Մելիքբեկյանի ընկերը:

… Այս ամենը հերթական շանտաժն է: Եվ կգա մի գեղեցիկ օր, որ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման եւ ապօրինի գործողությունների հոդվածներով:

Ասենք, 6-րդ վարչությունից Գոռ անունով մեկը կանչել էր իմ բարեկամներից մեկին, թե օգնիր, Հայրապետյանի վրա ցուցմունք տուր՝ մենք էլ հետագայում քեզ կօգնենք: Ինձնից գույք առած մարդուն ասում են՝ գրի, որ ինքը քեզ ստիպելով է վաճառել: Կամ այն գործով, որով կալանք է սահմանվել՝ գնացել են այդ մարդու, որը մեզնից փող էր գողացել՝ նրա ծնողներին ասել՝ խոստանում ենք, մենք ձեր փողերը հետ կտանք՝ դուք բողոքեք: 10 օր առաջ գիտեի, որ գնում, համոզում են… վերջը համոզեցին: Մարդն ասում է, որ փող է գողացել՝ մինչեւ հիմա նրա վրա գործ չեն հարուցել, իսկ մեր վրա քրգործ են սարքում: Այո, մեր սխալը այն է եղել, որ ժամանակին այդ գողության կապակցությամբ իրավապահներին չենք հայտնել: Մայրն էր ինձ խնդրում, թե կբերենք՝ գումարները կվերադարձնենք ու մասամբ վերադարձրեց էլ: Բայց այն գումարները, որ մինչեւ հիմա չի տվել՝ այ, հիմա դրանք էլ հետ կվերցնենք: Իրենց տղան կդատվի, իրենք էլ սուտ ցուցմունք տալու համար կդատվեն:

Օրակարգը փորձում են լցնել Հայրապետյանի մասին լուրերով, փոխանակ զբաղվեն իրենց բուն գործով՝ մարդիկ են կոտորվում, անվերահսկելի իրավիճակ է: Ուշադրություն շեղելու համար նրանից, որ ամբողջովին ձախողել են այս վարակի դեմն առնելու աշխատանքը՝ հորինովի քրեական պատմություններով են փորձում լցնել օրակարգը՝ մեկին մեղադրում են, որ չի թողել դպրոց փակվի, մյուսին, որ կանաչ տարածքի տեղը սրճարան բացվի, ինձ, որ գողացված փողերն եմ փորձել գոնե մասամբ վերադարձնել…

Ոստիկանապետը իր աշխատանքը պատշաճ չի կատարում՝ կարանտինի ողջ ընթացքում ոստիկանության անհրաժեշտ աշխատանքը մարդիկ չտեսան: Կամ գուցե իրեն թվում է՝ ե՞ս եմ Գավառի հիվանդանոցում իր գլխին հարվածել… Ազնվորեն՝ այնտեղ չեմ եղել: Բայց օրական 10 մեղադրանք առաջադրեք՝ դրանից կորոնավիրուսի դեմն առնելո՞ւ եք: Եթե իմանամ՝ այդպես է, թող օրը 50 հոդված տան:

Օրը մի հիմարություն հաղորդում են, ես էլ մեկնաբանություններ եմ տալիս: Ոչ, այլեւս այդպես չի լինելու: Թող դիմեն փաստաբաններիս՝ նրանք կպատասխանեն: Ես ապօրինի ոչ մի բան չեմ արել:

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan