1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Եթե մտովի մեր հոգեբանական դիմադրողականությունը չթուլացնենք՝ ոչ մի վիրուս մեզ չի վնասի.Մարդու միտքը ուժ ունի».ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

COVID-19 տեսակի կորոնավիրուսի (թագավարակի) աշխարհագրությունը շարունակում է տարածվել. այն ներառում է մոլորակի բոլոր մայր ցամաքները, ինչի արդյունքում էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց գլոբալ համաճարակի՝ պանդեմիայի մասին:

Որքանո՞վ է իրականում վտանգավոր Նոր տեսակի Կորոնավիրուսը, ինչ հետեւանքներ կարող է այն առաջացնել, ինչպես պայքարել վիրուսի դեմ. այս եւ այլ հարցերի շուրջ NEWSMEDIA.am-ը զրուցել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Շահրամանյան, որպես բժիշկ հետաքրքիր է Ձեր գնահատականը՝ Կորոնավիրուսի վտանգավորության եւ դրա տարածման դեմ ուղղված կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության առումով:

-Վտանգավոր է ոչ թե վիրուսը, այլ խուճապն ու տագնապը, որի ալիքը ձնագնդի նման մեծանում է։ Իրականում խուճապը չափազանց շատ է մեդիադաշտում։
Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ համաճարակների ժամանակ լրատվական դաշտում, մեդիահարթակներում, սոցցանցերում շրջանառվող կեղծ՝ չճշտված լուրերը, առողջությանը վնաս հասցնող զանազան խորհուրդները կամ պարզապես տեղեկատվական հեղեղը, կարող են սրել իրավիճակը։ Սա մի երևույթ է, որն անվանում են «ինֆոդեմիա», հայերեն՝ ԼՐԱՃԱՐԱԿ:

Խուճապի հիմնական պատճառը՝ տեղեկատվության պակասն է կամ անառողջ ավելցուկը: Մեզանում գերիշխում է վերջինը՝ հաճախ դառնալով անվերահսկելի և անկառավարելի։ Այս սթրեսածին լրատվահեղեղը խիստ վտանգավոր է հատկապես սրտային, նյարդային, հոգեբանական, հոգեկան, սեռական, էնդոկրինային խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Վիճակը ավելի են բարդացնում ԶԼՄ-ները. համացանցը, պարապուրդի մատնված մարդիկ, ովքեր համացանցում անդադար լարվածություն են ստեղծում, անհասկանալի ստատուսներ գրում, մեղավորներ փնտրում, դատ ու դատաստան պահանջում. անիծում և հայհոյում։ Չի՛ կարելի։ Սա մերժելի և վնասակար մոտեցում է, որը միայն էլ ավելի է խորացնում իրավիճակը, ավելի է սրում սթրեսը՝ իր բոլոր հետևանքներով։ Այս հարցում շատ կարևոր է սթրեսակայունությունը. պետք է սահմանափակել ավելորդ և անպիտան ինֆորմացիայի հոսքը (հեռուստացույց, համացանց և այլն), չլսել և չկարդալ պաթոսաշունչ ճառեր, գրառումներ, առավել ևս դրանք ոգևորված չտարածել՝ ուրիշներին էլ ավելի սթրեսի չենթարկելու համար։ Եթե մտովի մեր հոգեբանական դիմադրողականությունը չթուլացնենք՝ ոչ մի վիրուս մեզ չի վնասի։

Վիրուսը հեշտորեն կարող է փոխանցվել հատկապես համբուրվելու ժամանակ

 

-Պարոն Շահրամանյան, արտասահմանյան պարբերականներից մեկը, վերջերս անդրադառնալով վիրուսի տարածմանը գրել էր, որ այն հնարավորություն ունի սեռական ճանապարհով ես փոխանցվելու։ Հետաքրքիր էր լսել  Ձեր Տեսակետը՝ այդ հրապարակման հետ կապված:

-Ամեն ինչ որոշում է հեռավորությունը։ Հնարավոր է ոչ թե սեռական ճանապարհով, այլ սեռական հարաբերության ժամանակ. երբ «կրողն» ու «զոհը», այսինքն՝ հիվանդն ու առողջը գտնվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա: Իսկ դա այդքան էլ բարդ գործընթաց չէ։ Հարաբերության ժամանակ՝ հատկապես համբուրվելիս, վիրուսը հեշտորեն կարող է փոխանցվել:  Իսկ չվարակվելու համար անհրաժեշտ կլինի շատ ջանքեր գործադրել, որպեսզի սեռական հարաբերության ընթացքում մարմնի վերին հատվածի լորձաթաղանթների շփում տեղի չունենա, ինչը անկողնային կյանքում գրեթե անհնար է. լինելու դեպքում էլ զավեշտի կնմանվի (ասենք դիմակով, պաշտպանիչ ակնոցով կամ վահանով)։

Հարկավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամին ժամանակ հատկացնել

-Առհասարակ այս մեկուսացված վիճակը ինչպե՞ս կարող է անդրադառնալ զույգերի, ամուսիների փոխհարաբերությունների վրա՝ հաշվի առնելով հոգեբաններից շատերի այն տեսակետը, որ մեկուսացումը պարարտ հող է նախապատրաստում՝ ագրեսիայի զարգացման համար։

-Նախ եւ առաջ, անհրաժեշտ է պահպանել վարքի էթիկան։ Բացի այդ, պետք է իրավիճակը հարթել հենց սկզբից։ Պետք է փորձել ամեն օր՝ ընտանեկան ճգնաժամային խորհրդի նման բան հրավիրել։ Թող ամեն մեկն ասի՝ ինչ կցանկանար փոխել, որպեսզի փորձեն միասին լուծումներ գտնել։ Պետք է զուսպ և հանդուրժող լինել միմյանց նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը ծանր է բոլորի համար։ Սա արձակուրդ չէ. ինչպես որ երբեմն անվանում են, քանի որ ոչ ոք չի կարող ազատ անել այն՝ ինչ սովորաբար անում է արձակուրդի ժամանակ:
Օրվա ընթացքում, հարկավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամին ժամանակ հատկացնել։ Դա կնվազեցնի կոնֆլիկտների հնարավորությունը։

-Պարոն Շահրամանյան, որպես սեքսապաթոլոգ  ի՞նչ խորհուրդ կտաք զույգերին, ինչպես պահպանել ներդաշնակությունը՝  ստեղծված իրավիճակում։

-Ինչպես անում են. չկա չարիք՝ առանց բարիքի։ Կարանտինային մեկուցասումը լավ ժամանակահատված է՝ ինքնազարգացման, ինքնաառերեսման, ինքնամաքրման համար։
Ցանկալի է, որոշ դեպքերում էլ զույգերից յուրաքանչյուրը ոչ թե ուշադրությունը կենտրոնացնեն միմյանց վրա, այլ ինչ որ ուրիշ բանի մասին մտածեն՝ օրինակ նոր հոբբիի։ Դա կարող են լինել նաև վիրտուալ տուրերը, օնլայն դասընթացները, կամ օնլայն ներկայացումները։ Չպետք է մոռանալ նաեւ համատեղ ժամանցի մասին՝ լինի դա ֆիլմի դիտում, ինչ որ ճաշատեսակի համատեղ պատրաստում, մարզումներ և այլն։
Պետք է լավատես լինել։ Մարդու միտքը ուժ ունի։

 

Պատրաստեց ՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

 

NewsMedia.am

Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan