1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իրավիճակը Ադրբեջանի հետ՝ հայոց պետությունների սահմանին, կարող է ապակայունանալ ամեն պահի».Ռազմական փորձագետ


«Մենք պետք է հստակ գիտակցենք․ իրավիճակը Ադրբեջանի հետ հայոց պետությունների սահմանին, կարող է ապակայունանալ ամեն պահի։ Ցավոք այդ առումով նախաձեռնությունը հակառակորդին է պատկանում։ Հայկական կողմը շահագրգռված չէ սրել իրավիճակը սահմանին, մինչդեռ հակառակորդն ընդհակառակը՝ շահագրգռված է։ Սահմանին իրավիճակն ապակայունացնելը ՝Բաքվում դիտարկվում է որպես մեզ հետ «ուժի դիրքերից» խոսելու մարտավարության բաղադրիչներից մեկը»,-NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառանալով սահմանային իրավիճակին եւ լայնամաշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, ասաց ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ, ընդգծելով.

-Թե ե՞րբ, պետական սահմանի ո՞ր հատվածում, և ի՞նչ աստիճանի սրել իրավիճակը՝ որոշում են իրենք։ Ըստ այդմ՝ մեզ համար սահմանին անկայունությունը, երբեք անսպասելի չպետք է լինի։ Եվ ամենակարևորը՝ մեր հակազդումը միշտ պետք է լինի մեկը. անհամաչափ հուժկու։ Այլընտրանք չկա, հենց այս կերպ մենք պետք է նախաձեռնությունը խլենք հակառակորդից։ Նախորդ տարիների փորձն է հուշում․ երբ իր նախահարձակ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակառակորդը զգալի, հանրային հնչեղություն առաջացնող կորուստներ է ունենում, ապա մի որոշ ժամանակ չի դիմում ագրեսիվ քայլերի։

 

«Անդորրը» ուներ հստակ, քաղաքական նպատակ

 

-Պարոն Ջամալյան, ի՞նչով է պայմանավորված վերջին շրջանում սահմանին տիրող հարաբերական անդորրը:

-Վերջին շրջանի «անդորրը» ուներ հստակ քաղաքական նպատակ․ պայմաններ ստեղծել Վիեննայի և Սանկտ -Պետերբուրգի պայմանավորվածությունները բանակցային օրակարգից դուրս մղելու համար։ Անդորրը հարկավոր էր, որպեսզի Արցախ -Ադրբեջան պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարիք չլինի, ավելի հստակ՝ առերևույթ չլինի։ Մենք այժմ տեսնում ենք, որ Բաքուն, ըստ էության հասավ այդ նպատակին․ Վիեննայի և Սանկտ- Պետերբուրգի պայմանավորվածություններն այսօր օրակարգում չեն։ Այսինքն ժամանակավոր ու խաբուսիկ, անկայուն անդորրով, ինչը Փաշինյանն առ այսօր ներկայացնում է որպես իր ձեռքբերում, բեկանվեց Վիեննայի և Սանկտ -Պետերբուրգի պայմանավորվածություններով պայմանավորված հաստատուն, տևական անդորր հաստատելու գործընթացը։ Եվ հետո, այդ պայմանավորվածություններով փաստորեն Արցախի ներկա պետական սահմանը լեգիտիմացնելու առաջին քայլն էր արվել։ Արցախի դեմ իր երկրորդ ագրեսիան սանձազերծելով և ձախողվելով՝ Բաքուն փաստորեն լեգիտիմացրել էր վերահաստատված Արցախի պետական սահմանը։ Վիեննայի և Սանկտ -Պետերբուրգի պայմանավորվածություններն ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ձախողման իրավաքաղաքական արձանագրումն էին, երբ տարածք վերադարձնելու թեման բանակցային օրակարգից դուրս էր մղվել, փոխարենը օրակարգ էին բերվել վերահաստատված Արցախի պետական սահմանը միջազգային կառույցների կողմից ընդունելի դարձնելուն ուղղված քայլերը։ Ահա այդ կարևոր ձեռքբերումից հետ քայլ է արվել։

-Պարոն Ջամալյան, Արցախում տիրող ներքաղաքական գործընթացները` ինչպիսի՞ ազդեցություն կարող են թողնել սահմանային իրավիճակի վրա:

-Նախկինում նախընտրական գործընթացները՝ քարոզարշավով պայմանավորված. անառողջ մթնոլորտը, չեն հանգեցրել արցախյան հանրության խորքային պառակտման։ Արտաքին վտանգի սթափեցնող ազդեցությունն, այդ վտանգի գիտակցումը հիմնական քաղաքական դերակատարների կողմից, շատ դեպքերում՝ քաղաքական տարբեր թիմերում գտնվող գործիչների ազգակցական կապերն ու խրամատի ընկերությունը ապահովել են Արցախում նախընտրական թոհուբոհից բնականոն կյանքին արագ անցումը, թույլ չեն տվել որպեսզի նախընտրական կրքերը վերաճեն մարդկային հարաբերությունները թունավորող ատելության։ Այժմ «հեղափոխական» անառողջ, պառակտչական մոտեցումները Երևանից փոխանցվում են Արցախ։ Բնականաբար այդ ատելությունը՝ հանրության տարբեր հատվածների միջև, որն առկա է այստեղ՝ ՀՀ-ում, Արցախում վերարտադրվելու դեպքում լրջագույն վտանգներ է ստեղծելու։ Հուսադրողն այս դեպքում այն է, որ եթե այդ պառակտումից հակառակորդը փորձի օգտվել, ապա արցախյան հանրությունն արագ կհամախմբվի։ Արցախում շատ ուժեղ է սահման մեկնելու բնակչության պատրաստակամությունը, ինչը մեր պաշտպանական ռեսուրսի կարևորագույն բաղադրիչներից է։ Բայց ինչու՞ ստեղծել թշնամու համար բարենպաստ պայմաններ։ Չէ՞ որ թշնամական ագրեսիայի ձախողման գինը ազգի սերուցքի, մեր նվիրյալների կյանքերն են։ Ճանաչելով Արցախը, այնուամենայնիվ հույս ունեմ, որ արցախյան հանրային ընկալումներում պետականության թուլացման վտանգի հստակ գիտակցումը կկանխի զարգացումների դեստրուկտիվ ընթացքը։

 

NewsMedia.am 

Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan