1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Այսօրվա երիտասարդները առավել շատ կրթվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով, գողական, ցոփ ու շվայտ կյանքը քարոզող սերիալներով».Արկադի Տեր-Թադեւոսյան

Զինված ուժերում տիրող մթնոլորտի, զինվորների բարոյա-հոգեբանական վիճակի, հնարավոր լայնամաշտաբ պատերազմի եւ այլ հարցերի շուրջ, NewsMedia.am-ը զրուցել է Գեներալ-մայոր,արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻ, լեգենդար ԿՈՄԱՆԴՈՍԻ հետ:

-Պարոն Տեր-Թադեւոսյան, ինչպիսի?ն է այսօր Ձեր գնահատմամբ՝ Հայոց բանակում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը: Եւ ըստ Ձեզ, որոնք են վերջին շրջանում տեղի ունեցած զինվորների ինքնասպանության պատճառները:

-Ինչպես գիտեք, ես թոշակի անցնելուց հեռացա բանակից, բայց ընդամենը ֆիզիկապես: Որովհետեւ պատերազմ անցած մարդը՝ չի կարող հեռանալ իր բանակից: Դրա համար էլ ստեղծեցի ԴՕՍԱԱՖ հասարակական կազմակերպությունը, որի հիմնական խնդիրը հայոց բանակի համար մասնագետներ պատրաստելն է: Եվ ինչպես նախորդ տասնամյակներում, այնպես էլ հիմա, շատ երիտասարդներ բանակ գնալուց առաջ՝ ռազմատեխնիկական տարբեր մարզաձեւ են յուրացնում մեզ մոտ: Մենք տարբեր մարզերում, քաղաքներում ունենք մասնագիտանում են: Այսինքն մենք գործ ունենք քաղաքացիական հասարակության հետ, ովքեր գալիս են մեզ մոտ, ապա արդեն մասնագիտացված գնում զինվորական ծառայության Հայոց բանակում: Նրանց հետ շփման ընթացքում առավել պարզ է դառնում մի բան, որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր մտածելակերպի,տարբեր արժեքներ կրող է. թե՛ դաստիարակության, թե՛ բնավորության տեսակետից, յուրաքանչյուրը մի աշխարհ է իր մեջ կրում: ԴՕՍԱԱՖ-ից էլ մենք նրանց ճանապարհում ենք Հայոց բանակ: Եվ հենց այստեղ նրանք բախվում են շատ նուրբ հոգեբանական խնդրի հետ` քաղաքացիական հանգիստ կյանքից տեղափոխվում են կարգապահական, կանոնադրություններով առաջնորդովող Հայոց բանակ: Մի վայր, որտեղ առավել պատասխանատու պետք է լինեն, եւ այս փոփոխությունը երբեմն շատ դժվար է լինում տղաների համար:Եվ հենց այստեղ էլ կարեւոր է ՊՆ-ի ենթակայության տակ գործող՝ բարոյահոգեբանական ապահովման վարչության աշխատանքի ճիշտ կազմակերպումը:

Պատկերներ բանակ կանոնակարգային հարաբերությունների հարցումով


Բանակը շատ նուրբ օրգան է, չի կարելի է այն դարձնել հանրային քննարկման առարկա

 


-Պարոն Տեր-Թադեւոսյան, ըստ Ձեզ ինչո՞ւ են մեր զինվորները ՝դիմում եմ ինքնասպանության…

-Դժվար հարց եք տալիս: Նախ կարեւոր է հասկանալ, որ մեր ու ձեր սերունդը խիստ տարբեր է: Հասարակ մի բան. այսօրվա երիտասարդները, ցավոք սրտի առավել շատ կրթվում են հեռուստատեսությամբ, ինտերնետով, գողական, ցոփ ու շվայտ կյանքը քարոզող սերիալներով՝չգիտես ինչու: Բայց միեւնույն ժամանակ, գիտակ հասարակության զարգացումն ամեն դեպքում ապացուցում է, որ ամեն հաջորդ սերունդը գերազանցում է նախորդին: Եվ դրա վառ օրինակը՝ ապրիլյան պատերազմն էր, որը ցույց տվեց. թե ինչ քաջ, հերոս հայորդիներ ունենք մենք: Ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ, ովքեր զօրուգիշեր՝ ձյան, անձրեւի տակ հսկում են մեր սահմանները՝ ամենապատասխանատու կերպով ապահովելով հայ ժողովրդի խաղաղ կյանքը:

Գիտեք, շատ դժվար, սթրեսային իրավիճակների են բախվում մեր զինվորները ծառայության ընթացքում: Եկեք համաձայնենք, որ հեշտ չէ մարտական դիրք պահել ու ամեն վարկյան սպասել՝ թշնամու կրակոցին: Յուրաքանյուրը յուրովի է հաղթահարում այդ սթրեսը: Մի բան անվիճելի է. մեր զինվորները շատ հստակ կատարում են իրենց առաջնային պարտքը՝ ամեն գնով պահպանելով իրենց վստահված սահմանը, բայց թերանում են՝ առաջին հայացքից երկրորդական, մանր թվացող, բայց ոչ պակաս կարեւոր՝ կոլեկտիվ համերաշխության մեջ: Այ այստեղ, շատ կարեւոր է հրամանատարների ճիշտ գործողությունները, թե ինչպես աշխատել մի քիչ բարդ, դժվար բնավորություն ունեցող զինվորների հետ: Այս բացթողումը կա, բայց դա շտկելի է. բանակը շատ նուրբ օրգան է, չի կարելի՝ այն դարձնել հանրային քննարկման առարկա:


-Պարոն Տեր-Թադեւոսյան, ի դեպ ինչպե՞ս կգնահատեիք ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումը:

-Անկեղծ ասած, ես չեմ ուզում իմ գնահատակաները այդ թեմայով հնչեցնել: Թող այդ մասին խոսեն, քննարկեն քաղաքական վերլուծաբանները: Թույլ տվեք, այդ մասին լռել:


-Նկատենք, որ ռազմական փորձագետներից շատերը, առաջիկայում կանխատեսում են լայնամաշտաբ ագրեսիա՝ սահամանին: Դուք, որպես լեգենդար Հերոս, նման վտանգ տեսնո՞ւմ եք:

-Ոչ թանկագինս, ապրիլյան պատերազմը թշնամու համար շատ մեծ դաս էր, որից դեռ տարիներ են պետք, որ ուշքի գա:

 

Զրույցը՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan