1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ոստիկանության Տեսուչ Տիգրանուհի Արմենակյանը, դասաժամին խուզարկել է աշակերտներին՝պատահականության սկզբունքով».նշանակվել է ծառայողական քննություն

Այսօր , Աջափնյակ համայնքի թիվ 168 դպրոցում, առանց որեւէ էական լուրջ պատճառների ու հիմնավորումների, համայնքի անչափահասների հարցերով զբաղվող տեսուչ ոմն Տիգրանուհի Արմենակյան, (հոգեբանի ուղեկցությամբ ) դասապրոցեսի ժամանակ, խուզարկություն է իրականացրել հատկապես 9-րդ դասարանցիների շրջանում՝խուզարկելով նրանց պայուսակներն ու գրպանները:

Խուզարկությանը զուգահեռ, ՍՈՒՅՆ ՈՒՍԱԴԻՐԱՎՈՐ Արմենակյանը հոխորտացել է, որ հաջորդ անգամ երեխաների գրպանից ծխախոտ հայտնաբերելու դեպքում, նրանց բոլորին կանգնեցնելու է այսպես ասած հաշվառման, շեշտելով, որ երկրորդ անգամ ՝ «մարդկայինը չի անցնելու»:

Հասկանալու համար, թե ինչո՞վ է պայմանավորված եղել Արմենակյանի այս կայծակնային ստուգայցը՝ Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոց, եւ թե արդյ՞ոք ահազանգի հետքերով է «Խուզարկիչ» Արմենակյանը շտապել դպրոց, փորձեցինք այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալ անձամբ Տիգրանուհի Արմենակյանից, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.

-Առանձնապես բան չի եղել, ու որեւէ արտառոց բան չկա: Ես լրիվ պատահական մտել եմ դպրոց, ու հանդիպում եմ ունեցել 9-րդ դասարանցիների հետ: Լրիվ պատահական:


-Իսկ դպրոցի ուսուցչական կազմի, կամ տնօրինության կողմից որեւէ ահազանգ պատահաբար չե՞ք ստացել:

-Ոչ, ոչ, ես ոչ մի ահազանգ չեմ ստացել: Իմ այցը՝լրիվ պատահական բնույթի է եղել: Ը……..ո՛չ ծնողի կողմից, ո՛չ ուսուցչական կազմի կողմից, ես ոչ մի ահազանգ չեմ ստացել: Դպորցում էդպիսի էական բան չի էլ եղել, որ ահազանգ էլ լիներ…

-Այդ դեպքում, ո՞րն է եղել բուն պատճառը՝ թիվ 168-ում ստուգայց կազմակերպելու եւ երեխաների պայուսակներն ու գրպանները՝ խուզարկելու, ընդ որում դասապրոցեսի ժամանակ: Հատկապես որ շեշտեցիք. ահազանգ չի եղել, ու որ պատահական էիք դպրոց  մտել:

-ԸԸԸԸ……Դե հիմա անչափահասների թվաքանակը շատ է, մենք էլ փորձում ենք տեղում քայլեր անել, նախականխարգելել:

-Իսկ ի՞նչն էիք նախականխարգելում:

-Որ երեխաների մոտ սիգարետներ չհայտանբերվեն:Հանկարծ ծալովի դանականեր, սառը զենք չլինի... 

-Այսինքն ոստիկանության օրակարգում կա խնդիր՝ անչափահասների շրջանում աշխատանքներ տանել՝  խուզարկություն իրականցնելու եւ սառը զենք հայտնաբերելու ուղղությա՞մբ,  ճի՞շտ հասկացա: Եւ այն էլ՝պատահականության սկզբունքով…

-Բնականաբար ամեն ինչը օրենքով…. ու միայն օրենքի տառին համապատասխան:

-Լավ, այդ դեպքում կարելի է իամանալ, թե օրենքի ո՞ր տառին համապատասխան էիք  խուզարկում թիվ 168 դպրոցի աշակերտներին, եւ երկրորդ՝ո՞ ր օրենքով եք հայտարարել, որ հաջորդ անգամ տղաների գրպանից ծխախոտի հատիկ  պեղելու դեպքում՝ նրանց կկանգնեցենք հաշվառման: Հիմա սառը զենք էիք փնտրո՞ւմ, թե՞ ծխախոտ: 

-Հիմա ես Ձեզ ասեմ. դա անչափահասների էմոցիոնալ մակարդակը սթափեցնելու միտում է ունեցել:
Զուտ ուղղակի որոշվեց. պրոֆիլակտիկ մեր իրավասության սահմաններում մեկ ու մեջ կարելի ա նման բան անել:


-Այսինքն ում կողմից է որոշվել. ո՞վ է որոշել, նման սուրբ առաքելություն՝ խուզարկություն իրականացնել դպրոցում, ու նաեւ անչափահասներին հոխորտալ, թե կտանեք հաշվառման, եթե նրանք ականջալուր չլինեն  Ձեր խոսքին:

-Դե զուտ որոշվեց պրոֆիլակտիկ, հա.. որ մի բան հայտնաբերվի՝ ժամանակին կանխվի: Երեխաները՝զգաստանան:

-Եւ, զգաստացա՞ն….երբ հայտարարեցիք , որ հաջորդ անգամ սիգարետ հայտնաբերելու դեպքում երեխաներին  կկանգնեցնեք հաշվառման:

-Անխտիր բոլորի ե՛ւ գրպանները, ե՛ւ պայուսակները ստուգել ենք. ես իրենց ասել եմ. պայուսակների ցեպերը բացեն, որ ստուգեմ:Դե եթե ծալովի դանակ, մի բան հայտնաբերվեր՝էդ արդեն խնդիր էր առաջացնելու: Դե սենց ասեմ. բոլոր դպրոցի տնօրենների խոցելի օղակը՝ 9-րդ դասարանցիներն են : Որ ասում են.9-րդցիներով շրջեք՝ էդ անցումային տարիքն ա:

-Ով է դա ասում. որ տնօրենը  կկոնկրետացնե՞ք: Ի դեպ, դուք էլ ո՞ր դպրոցներում եք նման ստուգայցեր կազմակերպել, կարո՞ղ ենք իմանալ:

-Դե երեք դպրոցներ էլ  իմ հսկողության ներքո են. թիվ 155-ը, 156-ը եւ 168-ը:

-Եւ ինչ. թիվ 155-ում էլ ե՞ք օրինակ նման միջոցառում իրականացրել:

-Այո, այո: Իմ բոլոր դպրոցների 9-րդցիներն էլ՝ իմ տեսադաշտի տակ են: Խոսքս, շեշտս դրվել ա ոչ միայն տղաների, այլեւ աղջիկների վրա,(նկատի ունի թիվ 168 դպրոցը) որովհետեւ ասել եմ. դուք Ձեր մեջ քցեք-բռնեք, ոնց եք անում, որ ամեն ինչ նորմալ լինի:

-Այսինքն աղջիկներին էլ էի՞ք պատրաստվում հաշվառման կանգնեցնել, եւ ի վերջո թիվ 168 դպրոցի տնօրենին ներկայացրեցի՞ք Ձեր խուզարկության արդյունքները:

-Իհարկե, ես տնօրենին ցույց եմ տվել սիգարետները. իմ ծառայության արդյունքները: Մինչ այդ չի եղել նման բան. ուղղակի մտել ենք, հարցրել ենք. ասել են ամեն ինչ նորմալ է, էդ խոսքը հիմք դարձնելով ՝դուրս ենք եկել:


-Բա հիմա ինչո՞ւ առանց որեւէ պատճառի, ահազանգի բացակայության որոշեցիք միանգամից խուզարկել անչափահասներին, ու հոխորտալ, թե կտանեք հաշվառման... Սրանից առաջ, նման փայլուն գաղափար չէ՞ր ծագել Ձեր մտքում: 

-Սա առաջին անգամ էր, բայց դա շարունակական բնույթ ա կրելու: Դե սա պրոֆիլակտիկ բնույթի ա եղել: Մի փոքր էսպես վախը բռնելու եւ սթափեցնելու համար: Որեւէ այլ խնդիր չկա. ես չգիտեմ, թե ով ում ինչ «պաս ա տալիս », ես լրիվ պատահական մտել եմ դպրոց:

Պարզելու համար թե ինչքանով է տեղյակ «պատահական անցորդ, վախ բռնող եւ աշակերտներին հանիրավի հաշվառման կանգնեցնող» Տիգրանուհի Արմենակյանի գործողություններից տեղյակ թիվ 168-ի նորանշանակ տնօրեն Գոհար Մելիք -Տեր Ստեփանյանը, փորձեցինք մի քանի հարցի պատասխան էլ ստանալ նրանից:


-Տիկին Ստեփանյան, ինչո՞վ կբացատարեք Ձեր դպրոցում աշակերտների շրջանում իրականացվող խուզարկության փաստը: Ինչո՞ւ է դասաժամը ընդհատվել, եւ նման միջոցառում իրականացվել: Եւ ի դեպ, տեղյակ էի՞ք, որ տեսուչ է ժամանելու Ձեր դպրոց:

-Ժամանակ առ ժամանակ, եթե լինում են դեպքեր, իրանք մոտենում են:

-Իսկ հիմա ի՞նչ դեպք է պատահել, որ մոտեցել եւ խուզարկում են երեխաներին, ի՞նչ է պատահել:

-Սեպտեմբեր ամսվա համար, իրանք եկել էին ստուգումների: Նրանք կցված են դպրոցներին:Որպեսզի երեխաները տեսնեն, որ ոստիկանները…. Մի խոսքով կցված են իրենք:

-Այսինքն դուք տեղյակ եք եղել, որ իրենք դպրոց էի՞ն ժամանելու:

-Այո այո, իրենք եկան ասեցին, երբ հարմար կլինի, որ գանք…

-Իսկ ինչո՞ւ է տեսուչ Արմենակյանը պնդում, որ պատահական ստուգայց եւ խուզարկություն է իրականացրել թիվ 168 դպրոցում՝ զուգահեռ բարոյական ճնշում գործադրելով անչափահասների վրա: 

-Չէ, չէ, իրենք են եկել. իրենք կցված են, գալիս ստուգում են էդպես:

-Այն ինչ այս պահին կատարվում է Ձեր դպրոցում, ի վերջո տեղյակ ե՞ն այդ մասին պատկան գերատեսչությունները, թե ոչ:  Եւ եթե որեւէ խնդիր կա, կամ կար, ապա  ինչու չեք  դպրոց  հրավիրում նաեւ աշակերտների ծնողներին: Կբացատրե՞ք:

-Ես ճիշտն ասած…. Ես կարո՞ղ եմ հետո պատասխանել ձեր հարցերին: Չի լսվում…. 

Որից հետո, դպրոցի տնօրենը անընդհատ սկսեց  կրկնել,  որ նրանք կցված են դպրոցին, եւ վերջ... 

Հ. Գ Նշենք նաեւ, որ Վազգեն Առաջինի անվան թիվ 168 -ում դպրոցում անչափահասների տեսուչ Տիգրանուհի Արմենակյանի նկատմամբ, ՀՀ ոստիկանությունում արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն:


Շատ հետաքրքիր է, թե ով է սույն ոստիկան տիկնոջ ականջին շշնջացել, որ անչափահասներին պետք է վախեցնել, սթափեցնել, այլ ոչ թե անհրաժեշտությունից ելնելով համապատասախան գործողություններ իրականացնել:
Մեկը լինի Արմենակյանին ու այդ տեսակ երեւույթներին  կանգնեցնի հաշվառման ու պրոֆիլակտիկա անցկանցի վերջիններիս  հետ, ու  նաեւ գլուխները մտցնի, որ ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը անչափահասների եւ առհասարակ հանրության շրջանում բարձր պահում են, ոչ թե «վախ բռնելով ու մոմ թափելով», այլ իրեն տրված լիազորությունների շրջանակում ՝համապատասխան գործառույթներ իրականացնելով:

Փաստորեն մի կողմից թմբկահարում ենք, որ ոստիկանին չի կարելի դիտարկել որպես մահակ ու վախ բռնող, որ նրանց պետք է վստահել, հարգել ու անգամ նրանց մեջ հրեշտակների ու աղավնիների փնտրել, մյուս կողմից էլ Արմենակյանները թքում են օրենքի, ՀՀ-ում սահմանված այն խաղի կանոնների վրա, որի մասին գրեթե ամեն օր բարձրաձայնում են օրվա իշխանությունները:

Հ.Գ 2 Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն, դպրոցում տեսուչ հրավիրելու գաղափարը եղել է նույն դպրոցի դասղեկական դասարանի ուսուցչուհիներից մեկինը, (ում ընտանիքի անդամներից մեկը աշխատում է ոստիկանության համակարգում), եւ ով ըստ նույն լուրերի փորձել է ոստիկան բերել հատկապես այն աշակերտների վրա , որոնց վրա այսպես ասած՝ «ատամ ունի»: (Անհրաժեշտության դեպքում՝ կհնչեցնենք նրանց անունները եւս): 


Եւ եթե Արմենակյանի համար գոյություն ունի մեկ այլ օրենսգիրք, ուր խրախուսվում է վախ բռնելն ու «ՄԱՀԱԿ» աշխատելը, ապա գուցե ճիշտ կլինի նմաններին տեղափոխել «Սև դելֆին» կալանավայր, ուր ագրեսիվ շնով «զինված մահակավորների» կարիքը միշտ կա…


Մեկնաբանությունները՝ թերեւս ավելորդ են…

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan