1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պարզաբանում է Շիրակի մարզի դատախազը.ինչո՞ւ Երվանդ Սերոբյանին որեւէ կարգավիճակ չի տրվում՝հարուցված քր.գործի շրջանակներում

Շուրջ մեկ ամիս առաջ Շիրակի Պետական Համալսարանի դասախոսներից մեկի բողոքի հիման վրա քրեական գործ էր հարուցվել՝ համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետ` Տիգրան Պետրոսյանի մտերիմի համբավ ունեցող Երվանդ Սերոբյանի նկատմամբ:

Սակայն, զարմանալիորեն, իրավական դաշտում մինչ օրս վերջինիս որեւէ կարգավիճակ տրված չէ: Իսկ գյումրեցիների շրջանում, այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ թերեւս Սերոբյանին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվի, իսկ գործն էլ` հավանաբար «կջրվի-կգնա», քանի որ վերջինս ոչ միայն մարզպետի մտերիմն է, այլ նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարող հայտնի ակտիվիսt, Կարեն Պետրոսյանի մորեղբայրն է:
Այն, նույն Կարեն Պետրոսյանի, ով հեղափոխությունից հետո նշանակվեց Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի Ժ/Պ, եւ  ով ի դեպ փայլուն հարաբերությունների մեջ է ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Image result for ՇՊՀ Սերոբյան

Այդուհանդերձ, թե ո՞րնէ պատճառը, որ առկա մի շարք փաստերի՝ ձայնագրությունների պարագայում . Սերոբյանին որեւէ կարգավիճակ չի տրվում (քրեական գործի շրջանակներում) NewsMedia.am-ը, փորձեց մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզի դատախազ ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՑ, ով մեր հարցերին ի պատասխան նշեց.

Image result for շիրակի մարզի դատախազ կարեն

-Քրեական գործով կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները: Անձի արարքին կտրվի քրեաիրավական գնահատական՝ ըստ ձեռք բերված ապացույցների: Այսքանը կարող եմ հայտնել: Իսկ, թե ինչու մինչ այս պահը չի տրվել կարգավիճակ, ես Ձեզ պարզաբանելու հիմքեր չունեմ: Գործողություններ են կատարվում, եւ  համապատասխան գործողությունների արդյունքում՝ նոր մենք անհրաժեշտ իրավական գնահատական կտանք:

-Այդ դեպքում, ինչո՞վ են պայմանավորված այն մտահոգությունները, որ գործը կարող է մտնել փակուղի: Հատկապես  որ,  ՇՊՀ-ի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը,  Շիրակի մարզպետի  եւ ներկայիս իշխանականների հետ եթե ոչ անմիջական, ապա անուղղակիորեն  ջերմ  կապեր ունի: Ի՞նչ կասեք սրա հետ կապված:

-Ես տեղեկություն չունեմ, թե ինքը ում մտերիմն է: Իմ աշխատաոճում կա հստակ բան. եթե անձը կատարել է ենթադրյալ հանցավոր արարք`ուրեմն մենք դրան պետք է տանք քրեաիրավական գնահատական, անկախ նրանից, թե նա ում մտերիմն է:

-Իսկ այս պահին, ինչ է ստացվում, որ  չկա՞ն հստակ ապացույցներ՝ վերջինիս արարքին համապատասխան գնահատական տալու համար, թե՞…

-Ես նման բան չասացի: Այս պահին քրեական գործով կատարվում են անհրաժեժտ գործողություններ, գործով ձեռք են բերվում ապացույցներ: Ապացույցները գտնվում են ստուգման եւ գնահատման. հավաքման փուլում, որի արդյունքներից ելնելով էլ՝ մենք կտանք քրեաիրավական գնահատական:

Նկատենք, որ նմանատիպ քրեական գործով, որով որ այս պահին զարմանալիորեն, ( որեւէ կարգավիճակով չի անցնում պարոն Սերոբյանը), ժամանակին նույնատիպ գործով մեղադրվել եւ դատարանով մեղավոր է ճանաչվել Երեւանի կինոյի եւ թատրոնի պրոռեկտորը:

 

Հ. Գ 


Այս պահի համար թերեւս մեկնաբանություններն ավելորդ են, իսկ թե ինչպիսի ավարտ կունենա ուշագրավ այս քր. գործի թնջուկը՝ NewsMedia.am-ը թեմային կանդրադառնա նաեւ հաջորդ հրապարակումներում:
Հուսանք՝ տիպիկ ընտրովի արդարադատության ժանրի հետ առերեսվելու առիթ չենք ունենա: Հետեւողական ենք լինելու: 

 

ՆՈՆԱ   ԱԴԱՄՅԱՆ 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan