1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախում ներքաղաքական կյանքը ակտիվ փուլ է թեւակոխել, լուրջ վերադասավորումներ են սպասվում Արցախի քաղաքական քարտեզի վրա. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակի, Հայաստան-Արցախ ներկա հարաբերությունների, ինչպես նաեւ տարբեր ռազմական փորձագետների կողմից կանխատեսվող լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին, NEWSMEDIA.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի պատասխանատու, «Արցախի Պահպանողական» կուսակցության նախագահ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

- Պարոն Բաբայան, ներքաղաքական ի՞նչ մթնոլորտ է տիրում այսօր Արցախում:

-Պետք է ասեմ, որ Արցախում ներքաղաքական կյանքը իրականում ակտիվ փուլ է թեւակոխել. շուտով լուրջ վերադասավորումներ են սպասվում Արցախի քաղաքական քարտեզի վրա, ինչը բնական է: Ձեւավորվելու է նոր իշխանություն, բացի այդ փոխվելու է նաեւ ընտրական կարգը: Առաջին անգամ Արցախում, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները լինելու են մեկ օրում: Դրան գումարած՝ փոխվել է նաեւ քվեարկության ձեւը. հետեւաբար, այն որ այլեւս մեծամասնական կարգով ընտրություններ տեղի չեն ունենալու խորհրդարանական ընտրություններում, բնական է, որ այս առումով եւս պետք է ակտիվանա քաղաքական կուսակցությունների ձեւավորման գործընթացը:

Որովհետեւ այլընտրանք պարզապես չկա: Եվ սա է պատճառը, որ բավականին մեծ թվով ուժեր են ի հայտ եկել քաղաքական դաշտում: Ու սա, նորից եմ կրկնում. բնական գործընթաց է, որովհետեւ հատկապես նոր ձեւավորված քաղաքական ուժերը, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն հանրությանը, եւ մարդիկ պետք է ծանոթանան այդ կուսակցությունների հետ: Սա քարոզարշավ չէ, սա ավելի շուտ ինչ-որ տեղ կարելի է ասել, որ ինքնաներկայանալու գործընթաց է: Ներկա պահին այո, քաղաքական դաշտում ակտիվություն է նկատվում, ու ամենակարեւորը՝ այդ պրոցեսները ընթանում են բացառապես օրենքի շրջանակներում:


«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՄՏՆԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ, ԵՒ ԼԻՆԵՆՔ ԱԶԴԵՑԻԿ ՈՒԺԵՐԻՑ ՄԵԿԸ»


-Պարոն Բաբայան, հանրությանը հետաքրքիր է նաեւ. արդյո՞ք առաջիկա ընտրություններին Ձեր թեկնածությունը կտեսնենք խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում:
Ինչպես նաեւ կցանկանայինք անդրադառնալ Ձեր կողմից հիմնած՝«Արցախի Պահպանողական» կուսակցությանը, ու նրա առջեւ դրված նպատակներին: Հաշվի առնելով, նաեւ այն հանագամանքը, որ կուսակցությունը ( կարճ ժամանակահատվածում) հասցրել է մեծ համակիրների բանակ ունենալ, որի շարքերը գնալով խտանում են:

-Այն, որ մենք մասնակցելու ենք ընտրություններին՝ սա միանշանակ է: Խորհրդարանական ընտրություններին բնական է, որ հստակ մասնակցելու ենք:
Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ դեռ  չենք որոշել, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցություն ունենալու: Կարծում եմ երբ գա ժամանակը, մենք արդեն հստակ կհայտարարենք, թե ում ենք պաշտպանում, պաշտպանո՞ւմ ենք որեւէ մեկին, թե՞ սեփական թեկնածուով ենք հանդես գալիս եւ այլն:
Այսինքն այդ բոլոր հարցերի պատասխանը՝ կտանք ճիշտ ժամանակին:
Իսկ մեր կուսակցության հետ կապված, կարող եմ ասել, որ քաղաքական դաշտում մեր ուժը ստեղծվել է հստակ գործունեություն ծավալելու, եւ հանրությանը ծառայություն մատուցելու համար:
Իսկ այդ ծառայությունների մատուցման լավագույն տարբերակներից մեկն էլ՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցելն է, եւ ինչ խոսք. քաղաքական դաշտում ամուր տեղ զբաղեցնելը:

Մենք այսօր նպատակասլաց կերպով աշխատանքներ ենք տանում, որպեսզի մտնենք քաղաքական դաշտ, եւ լինենք ազդեցիկ ուժերից մեկը:


«ՄԵՐ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿԸ՝ ԴԱ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆ Է »


-Ովքե՞ր են այսօր «Արցախի Պահպանողական» կուսակցության շարքերում:


-Ճիշտ է ՝ կուսակցությունը երիտասարդ է, բայց կարեւորը՝ դինամիկ է ու զարգացող: Ունենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ` վետերաններ, Մարտական Խաչ 1-ին, Մարտական Խաչ 2-րդ աստիճանի ասպետներ, մեծ մասը իհարկե երիտասարդներ են: Եվ այն պահպանողական գաղափարները, որոնք որ մենք որդեգրել ենք, նպատակը մեկն է. պաշտպանել ու պահպանել մեր արժեքները, բարձր մակարդակի վրա պահել մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը: Մեր վերջնանպատակը՝ դա միացյալ Հայոց պետության կազմավորումն է, բայց մինչ այդ մենք պետք է ուժեղացնենք Արցախի պետականությունը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենիքը հզոր, եւ ամուր լինի: Աշխատելու ենք ժողովրդավարական սկզբունքների զարգացման, խորացման, սոցիալական արդարության ուղղությամբ: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու տնտեսության համաչափ զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, եւ այլն:


«ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ, ՈՒԺԵՂ ԵՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ»

-Պարոն Բաբայան, Արցախի մասին խոսելիս, չենք կարող չանդրադառնալ նաեւ սահմանային իրավիճակին: Ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին, եւ որքանով է այս պահին ռեալ՝ թշնամու կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգը:

- Առհասարակ, երբ խոսում ենք վտանգների մասին. պետք է իմանանք, որ թշնամին չի փոխել իր մոտեցումները, որ թշնամին մնացել է նույնը, որ թշնամու նպատակը` Արցախի եւ Հայոց պետականության կործանումն է:
Դրա համար միշտ պետք է լինենք պատրաստ, ուժեղ եւ միասնական: Ինչքան
ուժեղ լինենք, ինչքան միասնական լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք՝ այնքան ավելի ենք նվազեցնելու թշնամու կողմից արկածախնդրության սցենարի ընտրումը:
Իսկ այս պահին, Զինված ուժերը գտնվում են բարձր մարտական վիճակում. վերահսկում ենք իրավիճակը` պատրաստ լինելով յուրաքանչյուր պահի պաշտպանելու մեր հայրենիքը:

 

Պատրաստեց՝ ՆՈՆԱ  ԱԴԱՄՅԱՆԸ 

 

NewsMedia.am 

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan