1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խնդրում եմ մի թաղեք մեզ. Ցմահ դատապարտյալի բացառիկ հարցազրույցը

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանը արդեն 3 տարի դատական տարբեր ատյաններում վիճարկում է վաղակետ ազատման իր իրավունքը: ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել ցմահ դատապարտյալին, սակայն ՀՀ օրենքում վաղակետ ազատ արձակման մասին ամրագրված կետը այդպես էլ չի գործում:

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ներման խնդրագրով դիմած դատապարտյալը կանգնել է փաստի առաջ:

«Թերթերից մեկում հրապարակվեց հոդված, որտեղ նշվում էր՝ նախագահը ներել է ինձ, ես վայրկյաններն եմ հաշվել, որ ազատ արձակվեմ, սակայն ինֆորմացիան կեղծ էր: Դուք պատկերացնում եք 23 տարի փակի տակ գոյատևող մարդու հոգեվիճակը»,-ScanNew.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը դիմում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին«Նախորդ իշխանությունը մի դիրքորոշում էր որդեգրել՝ արհամարհում էր մարդուն: Այս առիթով ես բաց նամակով դիմել էի հանրապետության նախագահին, բայց այդպես էլ արձագանք չստացա: Ես նշել էի, որ ՔԿՀ ղեկավարությունը ինձ դրական բնութագիր է տվել ու նախագահը, որպես երկրի ճակատագրի երաշխավոր, պետք է չխաղա մարդկային ճակատագրերի հետ: Դատավորները անկաշկանդ հղում են անում դատավորին ու ասում են՝ դաբրո չկա: Ընդգծում են՝ ցմահ դատապարտյալի ազատ արձակման նախադեպը չկա: Այսինքն՝ մեր երկրում օրենքներն ուղղակի գրվում են ու մնում թղթի վրա: Մեկին, երկուսին ազատելու դեպքում գոնե ցույց կտան, որ Հայաստանում օրենքները գործում են: Ուզում եմ հավատալ, որ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերը այս իշխանության օրոք չեն արհամարվի»:

Ստեփան Գրիգորյանը ընդգծում է՝ դժվար է այդքան տարի դատապարտյալ լինելով մարդ մնալը. «Վեց տարի ես ապրել եմ իմանալով, որ իմ համար մահապատժի դատավճիռ կա: Այդ վեցը տարիների ընթացքում ես տառապել եմ, ամեն անգամ, երբ խցի դուռը բացվում էր՝ սպասում էի, որ ինձ կտանեն գնդակահարելու: Մեր մահապատժը կասեցվել էր, բայց չէր հանվել ու անգամ Գերագույն խորհրդում խոսակցություն էր եղել՝ գնդակահարել դատապարտվածներին մինչև նոր օրենքի ընդունումը: Երբ մեզ այցելեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արձանագրեց, որ Քոչարյանը ներում շնորհելով թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում: Դրանից հետո մեզ այցելեց 5 հոգուց բաղկացած պատգամավորների խումբ՝ Ռաֆիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Նրանք ևս արձանագրեցին, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է թույլ տրվել ՀՀ նախագահի կողմից: Մեզ այցելեց նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանը: Ես նրան ներկայացրի օրենսգիրքը: Ներում շնորհելով՝ նախագահը պետք է մինչև 20 տարվա ազատազրկմամբ փոխարիներ մահապատիժը: Ցավոք, գործող օրենսդրությունն էլ ոտնահարվեց: Ինձ միշտ ասում էին, որ սա քաղաքական հարց է և կարող է լուծվել միայն Բաղրամյան 26-ում»,- նշեց ցմահ դատապարտյալը:

Ստեփան Գրիգորյանը ցանկանում է կրկին բարձրաձայնել ցմահ դատապարտյալների իրավունքների մասին. «Եթե այսքան տարվա մեջ հինգ աշխատակից գտնեք, որ իմ մասին ասեն՝ վտանգավոր մարդ է, ապա ձեռքերս կբարձրացնեմ ու ցմահ կմնամ այստեղ: 91 թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասը մահացել է, մնացածներս հավատում էինք արդարությանը: Իմ հետ շփվող կալանավորները պատրաստ են իմ համար ստորագրահավաք անցկացնել: Խնդրում եմ մի թաղեք մեզ, մենք էլ ենք այս պետության մասնիկը»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 103 հրամանագրով մահպատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար։

մանրամասն՝այստեղ

Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույ... Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնու... Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սր... Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել ... Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Ցեղասպանությունը կասկածի տակ դնողի արյունը պե... Ինձ ու քաղաքապետին միավորում է էս քաղաքի նկատ... Հեղեղից գրեթե մեկ տարի անց աղետի հետևանքներն ... Նախկին ՀՀԿ-ական տնօրենը կոչ է անում գրանցվել ... Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի ... Գործակալի մասին փեսա Միքայելյանը ասել է, իսկ ... ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կիսով չափ կրճատել Պետդ... Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժ... Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու ... ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողո... Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել «Դվին» հյուրանոցային համալիրում կրшկnցներ են ... Եթե հայերն ավելի լավ իմանային հայոց պատմությո... Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղությու... Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նա... Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողութ... Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստա... Էս ի՞նչ եք անում Երևանի հետ․ Շենգավիթ վարչակա... 1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan