1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ճիշտ մարդկանց ընտրել, ապա նա կկարողանա արդյունավետ աշխատել

Ներքաղաքական ներկա գործընթացների շուրջ, Fnews.am-ը զրուցել է Այս «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանի հետ: Related image

-Պարոն Չիլինգարյան, Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր համաժողովրդական այս շարժումը: Որքանո՞վ կարող է այն փոփոխությունների տանող ճանապարհ լինել:

-Ինձ թվում է պոռթկում եղավ, քանի որ ՀՀԿ-ն ինքն իրեն ճանաչել էր անպատժելի ՝ բոլոր առումներով: Արդեն հասունացել էր մի պահ, որ որեւէ կերպ հնարավոր չէր ՀՀԿ-ի «դեմն առնել»: ՀՀ-ում մի քանի հոգի իրենց անպատժելի էին զգում և իրենց կողքին էլ աճեցրել էին մի քանիսին, որոնց դաստիարակել էին իրենց անպարտելի ու անդաստիարակ ոգով:

-Արդյո՞ք շարժումը հայկական էր, թե՞, այնուամենայնիվ, կարող էին լինել որոշակի աշխարհաքաղաքական գործոններ:

-Ես շատ լավ տեղեկացված եմ, թե ով ում հետ է խառը գործերի մեջ. ով է արդար, եւ ով ինչում է շահագրգիռ:
Այդուհանդերձ՝ սա հայկական շարժում էր: Եթե հանկարծ ինձ մոտ անգամ չնչին կասկած անգամ  լիներ ՝ ես հանրությանը կասեի: Այս պարագայում՝ ես չեմ տեսնում ոչ մի գործոն դրսից, սա ժողովրդի տարիների հիասթափության պոռթկումն էր : Նիկոլը կարողացավ հավաքել իր շուրջը նրանց, ովքեր սպասում էին, որ մի օր կգա մեկը, ով կփորձի երկրում արդարություն հաստատել: Ժողովուրդը հավատում է Նիկոլ Փաշինյանին: Այս պրոցեսների մեջ ո՛չ կաշառք կար, ո՛չ խառը մարդիկ... ամեն ինչ թափանցիկ էր՝ լրագրողների ու մարդկանց առաջ: Ու ես զարմացած եմ. սա առաջին դեպքն է մեր երկրում: Անկեղծ ասած, ինձ համար էլ սա շատ զարմանալի էր,բայց ես ուրախ եմ, որ վերջապես մաքուր շարժում եղավ: Հիմա երևի վերջնական հանգուցալուծումը մոտ է ՝ դրական տեղաշարժով:

Грач Дереникович-ի լուսանկարը:

-Ի՞նչ կփոխվի երկրում, եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ. կապրե՞նք մեր երազած ազատ և արդար Հայաստանում:

-Շոշափելի արդյունք հաստատ կլինի: Բայց դա չի նշանակում, որ մենք մայիսի 8-ին կարթնանանք լրիվ նոր Հայաստանում: Այս երիտասարդները, որ հիմա Նիկոլի կողքին են, չպետք է շուտ հիասթափվեն : Նրանք պետք է կանգնեն Նիկոլ Փաշինյանի կողքին, օգնեն նրան, չէ՞ որ մի օրում երկիր չեն կառուցում:
Ինձ թվում է,  եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ճիշտ մարդկանց ընտրել և հավաքել իր շուրջը, ապա նա կկարողանա շատ արդյունավետ աշխատել: Նա իր թիմակիցներին պետք է ընտրի ՝ հաշվի առնելով նրանց մարդկային տեսակը ևս:

- Ի՞նչ դիրքում կհայտնվի ՀՀԿ-ն:

-ՀՀԿ-ն եղել է Սերժ Սարգսյանով, եւ մենք էլ մշտապես նրան ենք զորավիգ եղել:
Իսկ հիմա՝ ինձ թվում է, ՀՀԿ-ում նրան փոխարինող կարծես թե չկա:
Կան մի քանի կիրթ մարդիկ, որոնք միգուցե հետո մնան Նիկոլի կողքին՝ որպես գործից գլուխ հանողներ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն կբաժանվի թեւերի:
Կամ էլ Կոմունիստների հետ կոալիցիա կկազմեն և մի բանով կզբաղվեն:
Պետք չէ այդքան երես դեմ տալ ՝ թող զիջեն իրենց տեղն ու հաջողություն մաղթեն Նիկոլին: ՀՀԿ-ն որոշներին պետք է ուղղակի հեռացնի իր շարքերից՝հատկապես ստախոսներին ու այն լկտիացած հատվածին, որոնց թվում է՝  ամեն բան իրենց կարելի է:

-Ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանը , ի սկզբանե համոզվա՞ծ էր, որ համաժողովրդական շարժումը հաղթելու է:

-Երբ այս ամենը սկսվեց, հավանաբար, նա չէր էլ մտածում, որ ամեն ինչ այսպիսի ընթացք կունենա: Նա իր իրերը վերցրեց, ուսերին գցեց ու ոտքով ճանապարհ ընկավ: Նման դեպքեր գրեթե չեն լինում: Ուղղակի նա տեսավ, թե որքան հիասթափված է ժողովուրդը, որքան ասելիք ունի, և որքան է սպասել այդ օրվան: Եվ եթե նա կարողացավ իր շուրջը հավաքել այդքան մարդու և այսքան ժամանակ պայքարել բոլորի աչքի առաջ՝ անկաշառ ու արդար, լրագրողներից չփախչելով, ուրեմն իրոք ունի արդար նպատակներ:
Հնարավոր է ,որ նա չի էլ մտածել վարչապետ դառնալու մասին, բայց քանի որ դեպքերը նման ընթացք են ունեցել, նա որոշել է , իր արածը կիսատ չթողնել:
-Ես կարծում եմ, որ նա այս ամենն արել է՝ ոչ թե վարչապետ դառնալու, այլ ուղղակի ինչ-որ բան փոխելու համար: Այսինքն՝ նպատակը երկրում իրավիճակ փոխելն է եղել, եւ հիմա էլ արդեն հասունացել է պահը՝ իր վրա մեծ պատասխանատվություն վերցնելու: Իսկ ինչու՝ոչ:

Image result for համաժողովրդական շարժում Նիկոլ

 

-Ելք կուսակցության անդամները, հավատարիմ կմնա՞ն հետագա գործընթացներում, թե՞…

-Մաքուր մարդիկ են պետք Նիկոլին: Ինձ թվում է՝ նրանք կմնան, քանի որ քաջ գիտակցում են, որ այլ ելք չկա՝ քաղաքական իրադրությունը փրկելու, եւ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար:
Ես չգիտեմ ՝ բարձր պաշտոններ կունենան թե ոչ, բայց որ կմնան իր թիմում ՝ հաստատ է: ՀՀԿ-ից էլ որոշները կմնան, միգուցե ոչ առաջին դեմքերի մակարդակով, բայց հաստատ կմնան: Չէ՞ որ փորձառու մասնագետը միշտ էլ պետք են : Ուղղակի պետք է այնպես անել, որ չառաջնորդվեն հին սկզբունքներով:

-Իսկ ի՞նչ է սպասվում գործարար հատվածին: Կարծիք կա, որ հատկապես մոնոպոլիստներին այնքան էլ լավ օրեր չեն սպասվում:

-Դե գիտեք ոնց ՝ պետք է ամեն ինչ օրինականացնել, բոլորին բերել հարկային դաշտ : Հիմա ՀՀ-ում ամեն ինչ մի քանի մարդու ձեռքում է : Այդպես չի կարելի. Բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ:
ՀՀ-ում գործարարները կապվում են առաջին դեմքերի հետ ու դառնում անվերահսկելի: Պետք է ամեն ինչ վերցնել հսկողության տակ: Բոլորը պետք է իմանան, որ յուրաքանչյուրն մարդ՝ ուզում է ապրել արժանապատիվ:


Ա. Առաքելյան

 

Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույ... Ջանանք, որ լույսը ճառագի նաև մեր հոգիներում Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնու... Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սր... Կխոսենք՝ ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել ... Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Ցեղասպանությունը կասկածի տակ դնողի արյունը պե... Ինձ ու քաղաքապետին միավորում է էս քաղաքի նկատ... Հեղեղից գրեթե մեկ տարի անց աղետի հետևանքներն ... Նախկին ՀՀԿ-ական տնօրենը կոչ է անում գրանցվել ... Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի ... Գործակալի մասին փեսա Միքայելյանը ասել է, իսկ ... ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կիսով չափ կրճատել Պետդ... Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժ... Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու ... ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողո... Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել «Դվին» հյուրանոցային համալիրում կրшկnցներ են ... Եթե հայերն ավելի լավ իմանային հայոց պատմությո... Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղությու... Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նա... Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողութ... Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստա... Էս ի՞նչ եք անում Երևանի հետ․ Շենգավիթ վարչակա... 1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan