«Համանախագաների այցի ընթացքում քննարկվել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունների և այլ հարցերի մասին». Դավիթ Բաբայան

«Ցանկացած այց կարևոր է, և մենք միշտ դրա մասին խոսում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր Արցախ կատարած այցի մասին:
Հիշեցնենք, որ համանախագահները նախ այցելել էին Ադրբեջան, հետո՝ Հայաստան, այնուհետև՝ Արցախ:
Դ. Բաբայանը նշեց, որ համանախագահները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահի, Պաշտպանության նախարարի և Արտաքին գործերի նախարարի հետ. «Այս գործընթացը շատ կարևոր է՝ խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականությունն ապահովելու, պահպանելու տեսանկյունից: Կարևոր է, որ մտքեր փոխանակվեն առկա իրավիճակի մասին: Ինչ-որ կոնկրետ պայմանավորվածությունների տեսանկյունից՝ հիմնականում մեխանիզմների ներդրման վերաբերյալ թեմաներն են քննարկվում: Նաև առաջին անգամ նոր ամերիկացի համանախագահը մյուսների հետ այցելեց Արցախ, մինչ այդ ինքը մեկ անգամ մենակ էր եկել: Կարևոր էր այս այցը, անմիջական, ջերմ մթնոլորտում քննարկել ենք տարբեր հարցեր»:
Հիշեցնենք, որ համանախագահների տարածաշրջան կատարելիք այցից առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը:
Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հարցը նո՞ւյնպես եղել է հանդիպման օրակարգում, և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: