1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հարցը չպետք է քաղաքականացնել»

Անցած շաբաթ ավարտվեցին գնաճի վերաբերյալ ԱԺ լսումները, թե ինչ արդյունք կտան դրանք, պարզ կլինի առաջիկա երկու շաբաթում: Ինչ խոսք, գնաճը տնտեսական կատեգորիա է, բայց քանի որ այն հարվածում է իշխանության վարկանիշին, ապա վերածվում է քաղաքական գործոնի: Արդյո՞ք գնաճի այս տենդենցը պայմանավորված է «ընդդեմ» մոտեցմամբ: Այս և գնաճի հետ կապված մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ հետ:

 

-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ,- ասաց պատգամավորը:- Հարցը չպետք է քաղաքականացնել, որովհետև գնաճը ինքնին ամբողջությամբ տնտեսական երևույթ է: Իհարկե, ցանկացած երկրում գնաճի պարագայում հասարակությունը սլաքներն ուղղում է իշխանությանը, բայց և այնպես, համաձայն չեմ Ձեր այն ձևակերպմանը, թե գնաճը հարվածում է կառավարությանը: Ասեմ ինչու: Ընդհանրապես գնաճը պետք է դիտարկել տնտեսական տեսակետից, ինքներդ էլ նշեցիք, որ այն տնտեսական կատեգորիա է: Հայաստանը որդեգրել է ազատ տնտեսական շուկայական հարաբերությունների քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ գնագոյացման գործընթացներին միջամտելու լիազորություններ պետությունը չի կարող ունենալ: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ պետությունը ձեռքերը ծալած նստելու է: Տոներից անմիջապես հետո, ինչպես տեսաք, հարցը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում: Պատկան կառույցների կողմից այն ուսումնասիրվում է բազմակողմանիորեն, դրան են ուղղված նաև ԱԺ-ում հրավիրված հանրային լսումները: Սա նշանակում է, որ պետությունը մտահոգ է և փորձում է խորհրդատվությունների, ուսումնասիրությունների միջոցով հնարավորինս լուծումներ գտնել գների բարձրացման հետևանքները մեղմելու նպատակով:
Այս հարցում ընդհանրապես պետության հիմնական գործառույթը տնտեսական ազատ միջավայրի ձևավորումն է, ինչն արդարացիորեն պետք է կարգավորի գնագոյացումը: Իհարկե, որոշ ապրանքների թանկացումներն այդքան զգալի չէին լինի, եթե մարդկանց աշխատավարձերը, կենսաթոշակները համապատասխանաբար ինդեքսավորվեին: Թեկուզ մեկ կետով թանկացումը արդեն իր ազդեցությունն ունի սոցիալապես անապահով խավի համար, և պարզ է, չէ՞, որ իշխանություններին էլ ձեռնտու չէ ստեղծված իրավիճակը, որովհետև ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումը ամենագլխավոր նպատակներից մեկն է: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կայուն տնտեսական աճ: Ինչպես փաստում է վիճակագրությունը՝ 2017-ին հաջողվել է ապահովել 7 % տնտեսական աճ, իսկ պետբյուջեով նախատեսված 1 տրիլիոն 135 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 1 տրիլիոն 201 մլրդ: Սա նշանակում է, որ տնտեսական անկումը կանգ է առել և ստեղծված են նախադրյալներ, որոնք հաջորդ տարիներին դրական ազդակներ կապահովեն՝ նպաստելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
-Ի՞նչ եք կարծում, այս տարվա վերջին հնարավո՞ր է բարձրացնել, ասենք, կենսաթոշակները:
-Համենայն դեպս, ես լավատես եմ: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ տնտեսական շարժիչն ակտիվացնելու համար: Այդ դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, եկամտի աղբյուրներ, ինչը կնպաստի ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը:
-Սովորաբար նախընտրական շրջանում գործարար խավը սպասողական վիճակում է. այն, որ այս պահին այդ գործոնը նկատվում է, նշվեց նաև ԱԺ լսումներում: Ըստ Ձեզ, տնտեսության վրա որքանո՞վ կազդի այդ իրավիճակը, տնտեսական պրոցեսները որքանո՞վ կդանդաղեն:
-Անցած տարի ևս այդ առումով սպասողական վիճակ էր, պայմանավորված խորհրդարանական ընտրություններով, սակայն տարին փակեցինք տնտեսական բարձր ցուցանիշներով: 
-Այո, բայց ունեցանք գնաճ, ինչը հարվածում է ժողովրդի գրպանին: 
-Ընդհանրապես, կարծում եմ՝ ճիշտ կլինի տարանջատել գնաճ և գների բարձրացում ասվածը: Եթե մենք մի քանի ապրանքների մասով ունենք թանկացում, դա չի նշանակում, որ գլոբալ առումով գնաճ է տեղի ունեցել: Ես այս իրավիճակում ձեռնպահ կմնայի այդ սարսափելի գնաճ բառից: ԱԺ լսումներում, ԿԲ-ի նախագահի ներկայացմամբ, գնաճային միջավայրը սովորաբար տատանվում է 2,5-5,5 %-ի միջակայքում: Մենք ունենք գնաճի նվազագույն շեմ՝ 2017-ին այն կազմել է 2,6 %: Այս ցուցանիշը փաստում է, որ դասական հասկացությամբ գնաճ չունենք, կա որոշ ապրանքների թանկացում, ինչը պետությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է կանխի միջոցներ ձեռնարկելով, զսպող մեխանիզմներ կիրառելով: 
-Լավ, այդ դեպքում որոշ ապրանքների թանկացումը Ձեզ համար նկատելի՞ է, թե՞ Դուք համարում եք, որ դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն:
-Ասեմ այսպես՝ դա շատ անհատական է, կախված նրանից, թե յուրաքանչյուրիս համար որ ապրանքատեսակներն ավելի մեծ կշիռ ունեն, և թանկացումը որքանով է անդրադառնում ընտանեկան բյուջեի վրա: Կրկնեմ, ցանկացած թանկացում լրացուցիչ դժվարություն է ժողովրդի, հատկապես սոցիալապես ոչ ապահով խավի համար, և ցանկացած պետության գործառույթն է մեղմել այդ թանկացումների հետևանքները: Ընդհանուր սպառողական զամբյուղում, որպես առաջին անհրաժեշտություն, հաշվարկվում են սննդամթերքի, կոմունալ վճարումների, առողջապահական և տրանսպորտի ծախսերը: Գների բարձրացում նկատվում է միայն սննդամթերքի մասով, այն էլ՝ առանձին ապրանքատեսակների գծով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գներն էլ զգալիորեն նվազել են: Այս մասին փաստում է ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը, դա նկատելի է նաև շուկայում: Նվազել են թռչնամսի, ալյուրի, ձեթի, հնդկաձավարի, շաքարավազի գները, և քանի որ սննդամթերքի որոշ տեսակների մասով կա թանկացում, մի մասով էլ՝ նվազեցում, կարծում եմ, սպառողական զամբյուղում գները պետք է որ իրար հավասարակշռեն: Գների բարձրացումը ինչպես մեզանում, այնպես էլ զարգացող և զարգացած երկրներում բնականոն երևույթ է՝ պայմանավորված միջազգային շուկայի գների տատանումներով: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Հայաստանում գրեթե միշտ եղել են սեզոնային գների բարձրացումներ, առավել ևս, դրանք նկատելի են եղել ամանորյա տոներից առաջ և հետո: Իհարկե, բացի օբյեկտիվ պատճառներից, այստեղ կարող են լինել նաև սուբյեկտիվ պատճառներ, որի համար պետությունն ունի համապատասխան քաղաքականություն և կիրառում է համապատասխան գործիքակազմ՝ վերահսկելով, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չհիմնավորված ձևով գները չբարձրացնեն, մյուս կողմից, սրան ավելացան նաև «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները և ԵԱՏՄ մաքսատուրքերի կիրառումը, որոնք հաստատելուց առաջ էլ բոլորս գիտեինք, որ առաջացնելու են որոշ ապրանքների թանկացում: Այնպես որ, այս ամենը կանխատեսելի էր: Չնայած սրան, ԿԲ-ն հայտարարեց, որ այդ գործոնների ազդեցությունը գնաճի վրա կկազմի առավելագույնը 1 տոկոսային կետ։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին վառելիքի շուկային: Մասնագետների գնահատմամբ, բենզինով շահագործվող մեքենաները գրեթե արտադրական շղթայի մաս չեն կազմում և մուլտիպլիկատիվ առումով պետք է որ ազդեցություն չունենան գնագոյացման վրա: Հայաստանի ավտոտնտեսության ավելի քան 70 տոկոսը, որպես շարժիչային վառելիք, օգտագործում է սեղմված գազ, և ներկա սակագինը գործել է նախկինում: Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա բարձրացված գինը կարող է բեռ հանդիսանալ գյուղատնտեսության համար, ինչի հետ կապված տարբերակները քննարկվում են: Առաջին հերթին գյուղատնտեսական կարևոր ապրանքների համար պետք է կիրառվի ներմուծվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու համալիր ծրագիր, գյուղարտադրության զարգացման, արդյունավետ գյուղատնտեսության մեխանիզմների ներդրման ծրագիր, ինչը հնարավորություն կտա և՛ գյուղարտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու, և՛ խրախուսելու տեղական արտադրությունը:

 

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

«ԻՄ ԸՆԿԵՐ ԱԼԵՆԸ» ընթերցանության մրցույթը արդ... Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատա... Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապե... Ադրբեջանը ոչինչ չի ստորագրի, փոխարենը ավելի ա... Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանա... ՀՀ ԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետութ... Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է մի... Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը եւ տեղ... Ծեծկռտուք` գիշերային ակումբի աշխատակցի և 2 քա... Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ Ե... Լավրովը նշել Է Ուկրաինայում հակամարտության ավ... Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ ... Փոխել դատավարության ընթացքը. Վահե Հովհաննիսյա... Որևէ սպասելիք հայկական «արդարադատությունից» չ... ԱԳՆ-ի ուշացած արձագանքը` սիրիահայերի մասին Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ծան... Դատարան հասա, տեսա՝ Սոնայի հորեղբայրը միջանցք... Ռուբենի անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջո... Նազելի Տերտերյանը հանդիպեց Հայաստանի մանկակ... Ամբողջ խնդիրը վախի մթնոլորտ ստեղծելն է. Նինա ... Արցախահայությունը ճիշտ է արել, որ չի համաձայն... Պատուհանը թակել են, ջուր խնդրել, ապա՝ սպառնաց... Բաքվում Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնա... Գյումրիում ընտրություններ են առաջնությունը տր... ՄԻՊ-ն այցելել է Երևանի Ազատության հրապարակում...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ... 1-ամյա Անգելինա Վարդանյանի անհետացման ոդիսակա...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan