1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն վստահ է, որ ով իրեն խանգարի՝ Աստված նրան ցույց կտա, թե որտեղ է իր ճանապարհը...

Հայտնի հեղինակություն, հայազգի գործարար Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ հայտնի Դոն Պիպոն լիահույս է, որ 2018 թվականը լինելու է հավատարմության, խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի:

Նրա գլխավոր ցանկությունն այն է, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղության մեջ. որ սահմանին զինվորի կորուստ չունենանք, որ սեւազգեստ մայրեր չլինեն, որ հայ զինվորի ծնողի աչքերում, միայն ուրախության արցունքներ լինեն : Ու ինչպես հայտնի գործարարն է ընդգծում իր խոսքում. «Շատ եմ ուզում, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ երկնքի տակ, ամենաբարին են ցանկանում իմ ազգին: Ուզում եմ իմ ազգը հարուստ լինի, ու ոչ մի խնդիր չունենա, իսկ հայ ազգի երեխաները՝ միայն ու միայն լավ մարդիկ դառնան: Աշխարհում ինչքան բարիք կա՝ ցանկանում եմ հայ ժողովրդին»:

 

Image result for Արթուր Ասատրյան

 


-Պարոն Ասատրյան, այդուհանդերձ կնշե՞ք 2018-ից ի՞նչ սպասելիքներ ունեք, եւ ըստ Ձեզ տնտեսական առումով ինչպիսի՞ն էր 2017 թվականը:
Արդյո՞ք տնտեսական քաղաքականությունը այս պահի դրությամբ, կարող ենք ասել, որ հուսադրող է:

-Ես կարծում եմ, որ պետք է լավատես լինենք, ու հուսանք, որ 2018 թվականը կլինի բարգավաճման եւ առաջխաղացման տարի, որովհետեւ, երբ ուսումնասիրում ենք տնտեսական ցուցանիշները, գալիս ենք այն համոզման, որ այս տարի ( հատկապես արտահանման ծավալների առումով ) իրականում լուրջ առաջընթաց է արձանագրվել:
Ի վերջո, 6-7 տոկոս տնտեսական աճը՝ մեկ տարվա կտրվածքով, կարծում եմ, բավականին խոսուն թիվ է. հատկապես երբ հաշվի առնելու լինենք այն հանգամանքը, թե այսօր իրականում ինչ է կատարվում աշխարհում:

 

ՄԻ ՔԻՉ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

 

Եթե մենք ամեն տարի այդպիսի ցուցանիշներ ունենանք. այսինքն 7-8 տոկոս տնտեսական աճ ապահովվի, ապա մեր երկիրը հինգ տարի հետո, առավել հաստատուն կերպով առաջ կգնա:
Եթե մեր գյուղատնտեսությունը զարգանա, եթե համապատասխան ֆինանսներ տրամադրվեն գյուղացիներին եւ նրանք կարողանան իրենց հողը մշակել՝ առանց տոկոսների ու պարքերի տակ ընկնելու, այսինքն գյուղացին ապահովված լինի համապատասխան գյուղտեխնիկայով, դիզվառելիքով ու պարարտանյութով, ապա ինչ խոսք՝ այդ ոլորտում ակնհայտ տեղաշարժեր կգրանցվեն:

Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, մի շարք երկներում ընդամենը 2-3 տոկոս աճ է արձանագրվել: Ու հիմա եթե մեր երկրում խոսքը գնում է 6-7 տոկս տնտեսական աճի մասին, ապա կարծում եմ, դա բավականին համոզիչ ցուցանիշ է:
Փաստ է, որ լուրջ առաջխաղացում կա նաեւ արտահանման ոլորտում. այսօր մարդիկ 60 տոկոսով կարողանում են իրենց ապրանքը արտահանել Ռուսաստան, Դուբայ, Չինաստան, Իրան եւ այլն: Ինչ եք կարծում, այդ առաջընթաց չէ՞:
Պարզապես մի քիչ համբերություն է պետք. տեսնելու տնտեսական մարտավարության արդյունքները:

-Ի դեպ, ժամանակին մեզ հետ ունեցած զրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը 10 քայլ առաջ է մատծում ու տեսնում: Ըստ Ձեզ այս ժամանակահատվածում հաջողվե՞ց ՀՀ վարչապետին 10 քայլ առաջ մտածել, եւ տեսնել…
Ու նաեւ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք որ առաջնային էին տնտեսական օրակարգի համար: Ի վերջո, երկրում տնտեսական վիճակը շարունակում է մնալ ծանր վիճակում:
Չմոռանանք նաեւ, որ 2017 թվականի մարտի 25-ին, «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը տրվելուն պես, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ. «Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ»:

-Ես դարձյալ մնում եմ նույն տեսակետին, եւ հավելում, որ պարոն Կարապետյանը տնտեսական քաղաքականության զարգացման ուղղությամբ լուրջ քայլեր է իրականացնել:
Փաստ է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերը բերեցին նրան, որ մենք 6-7 տոկոս տնտեսական աճ ունեցանք:
Գիտեք ինչ կա. ես որպես գործարար, հետեւելով Հայաստանում տեղի ունեցող իրական տեղաշարժերին ՝ հասկանում եմ, որ տնտեսական ոլորտում իրականում մեծ փոփոխություններ են եղել: Օրինակ՝ Գյումրի քաղաքում բավականին մեծ փողոց կառուցվեց, որը որ պետք զբոսաշրջության կենտրոն լինի, իսկ ահա Իջեւան քաղաքում «Հին Էրիվանի» պրոյկետն եմ տեսել, որը որ ինձ շատ ոգեւորել է:

Տնտեսական աճի բարձր ցուցանիշից բացի, անհրաժեշտ է, որ այն որակական լինի: Այսինքն, աճը տեղի ունենա նախեւառաջ արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ: 

Հենց այս ճյուղերն են ապահովում երկրի զարգացումը:

 

Մյուս կողմից էլ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումը պետք է լինի արտահանման ուղղությամբ: Մենք պարզապես պարտավոր ենք ավելի մեծ ծավալների արտադրանքի թողարկել եւ իրացնել արտերկրում: Այնպես որ, տնտեսական աճի միտումները, անկախ առկա դժվարություններից ու խնդիրներից, տեսանելի են:

Վերջին հաշվով, գյուղատնտեսական ոլորտի աճը, գործարար Սամվել Կարապետյանի կողմից խոստացած մեկ միլիարդի ներդրումը, ինչպես նաեւ մյուս գործարարների կողմից իրականացված քայլերը՝ ներդրումների առումով, չէին կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ ՀՀ-ի տնտեսական դաշտի վրա:
Գուցե այդ գործընթացը փուլ առ փուլ է արվում, ու մենք սկզբի համար ավելի մեծ ակնկալիքներ ունեինք, բայց անժխտելի է, որ խոստացվածի՝ 60-70 տոկոսը այսօր իրականություն է:

-Հետաքրքիր է, ի՞նչ մասնակցություն ունեցավ Արթուր Ասատրյանը, ներդրումային ծրագրերի շրջանակում:

-Ես ասել եմ, եւ էլի ասում եմ. ունեմ լուրջ ծրագիր՝ իմ քաղաքի հետ կապված: Մենք արդեն եղբորս հետ միասին, մեր կողմից խոստացված աշխատատեղերի մեկնարկը տվել ենք: Եղբորս պատկանող գործարանում, մենք արդեն 200-ից ավել աշխատատեղեր ենք ստեղծել:
Բայց իհարկե, դեռ էլի ծրագրեր ունենք, հատկապես նոր աշխատատեղեր ավելացնելու հետ կապված, եւ անելու ենք հնարավորը, որպեսզի մոտ 1000-1200 նոր աշխատատեղ ստեղծենք:

 

ԵՍ ԱՍԵԼ ԵՄ,  ՈՒ ՆՈՐԻՑ ԿԱՍԵՄ. ՄԱՐԴՆ ԻՐ ՄՈՐԻՑ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԵՂԱՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝  ԻՄ ՄԱՅՐՆ Է, ԻՄ ԱՄԵՆ ԻՆՉՆ Է... 

-Այսինքն դուք չեք հրաժարվել Ձեր առջեւ դրված խնդիրներից ու առաջիկա պլաններից: Եւ այն խոսակցությունները, որ Դուք վերջին աղմկահարույց դեպքերից ու Ձեր դեմ պլանավորած մահափորձից հետո, հիասթափվել եք Հայաստանից, իրականության հետ կապ չուն՞են:

-Ես ասել եմ ու նորից կասեմ. Մարդն իր մորից չի կարող նեղանալ: Հայրենիքը՝ իմ մայրն է, իմ ամեն ինչն է, ես չեմ կարող նրանից նեղանալ: Թող չխառնեն անհատներին՝իմ երկրի հետ:Հայաստանն իմ երկիրն է, որտեղ ես ծնվել եմ, ու որտեղից իմ երակներում արյուն է հոսում: Ինձ իմ երկրից հեռացնելը՝ անհնարին է:

Կան ճնճղուկներ, մարդիկ, որոնց թվում է որ ինձ կարող են խանգարել, բայց դա իրենց թվում է, որովհետեւ ինձ ոչ ոք չի կարող խանգարել: Ով ինձ խանգարի՝ դուք կտեսնեք, որ Աստված նրան ցույց կտա, թե որտեղ է իր ճանապարհը: Համարեք որ, այդպիսի բան չի եղել, (եթե նկատի ունեք այդ դեպքը), եւ որ ես դա համարյա չեմ էլ նկատում: Ինձ համար 2017 թվականին առավել կարեւոր ու լուրջ իրադարձություններ են եղել:

-Պարոն Ասատարյան, հայտնի է, որ Ձեր ֆինանսավորմամբ ձեռք բերված Վատիկանի գաղտնի արխիվների հազվագյուտ փաստաթղթերը, տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այդ կարեւոր գործը կյանքի կոչել:
Հատկապես որ, այդ արժեքավոր փաստաթղթերի ձեռքբերումից հետո էլ, որոշ շրջանակների համար դարձյալ քննարկումների նոր դաշտ էր բացվել…

-Ցանկություն եւ կամք է պետք՝ ցանկացած բարի գործ իրականացնելու համար:
Եւ ես, որպես հայ մարդ, պիտի անեմ հնարավորը՝ քանի իմ սիրտը բաբախում է: Մեծ կամ փոքր, ես պարտավոր եմ անել իմ ազգի, իմ երկրի, իմ ժողովրդի, ու իմ Հայաստանի համար:
Իսկ խոսակցություններ… Դրանք միշտ պիտի լինեն, որովհետեւ առհասարակ չեն խոսում մահացած մարդու հետեւից: Եթե մարդը կա, ու նա իրականում գործում է, բնական է, որ նրա մասին լավն էլ պիտի խոսեն, վատն էլ: Ես այդ ամենին ըմբռնումով եմ վերաբերում:

Իսկ ովքեր որ չեն հասկանում, եւ չեն գիտակցում , թե ինչ արժեք ունեն մեր երկրի համար Վատիկանից ձեռք բերված փաստաթղթերը, ոչինչ , հետո կհասկանան:

Ասեմ Ձեզ, որ այդ փաստաթղթերի մի մասը հիմա ինձ մոտ է՝ Հռոմում, իսկ մյուս մասը՝ ընթացքում նորից կհայտնվի Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում:

-Պարոն Ասատրյան, ասում են 2017-ին, Անկախության Տոնին ընդառաջ, Ձեզ հաջողվեց աշխարհի տարբեր անկյուններից հայությանը մեկ տեղ հավաքել, ու ավանդույթ ձեւավորել՝ ամեն տարի մեկ հարկի տակ հավաքելու աշխարհասփյուռ հայությանը: Ի՞նչ կասեք այդ գաղափարի հետ կապված:

-Աշխարհի ամենաթանկ բանը՝ մարդու պատիվն է, եւ մարդու անունը, որը որ մարդը ձեռք է բերում տարիներով: Ու կարեւոր է, որ մարդիկ քեզ կարողանան հավատալ:
Դա ոչ փողով է գնվում, ոչ բարձրաձայնելով, ոչ էլ գոռալով: Դա դու պետք է կարողանաս քո անցած ճանապարհով մարդկանց հավատ ներշնչել, որ քո խոսքը արժեք ունենա: Որ մարդիկ քո անունը լսելով՝ քեզ հավատան: Հիմա ես անցել եմ մի ճանապարհ, որը որ շատ պատասախանատու է եղել: Որտեղ որ ես եղել եմ՝Ռուսաստան, Եվրոպա, եւ մի շարք այլ երկրներ, փորձել եմ թողել եմ իմ հետքը, իմ հավատքը, իմ անունը:
Մարդիկ հավատում եմ իմ բառին. Ու ես հպարտ եմ իմ անցած ճանապարհի համար, որովհետեւ ես գիտեմ որ իմ արած գործը բարի է, ու իմ արած գործը հայրենիքի համար է:
Իսկ այն որ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ հավաքվեցին մեկ հարկի տակ՝ մայր Հայաստանում, դա իսկապես մեծ հպարտություն էր: Ու ես շատ ուրախ եմ, որ մարդիկ այնքան ոգեւորվեցին այդ այցից, որ որոշեցին ավանդույթ դարձնել, ու ամեն տարի մի քանի օրով կրկին հավաքվել մեր հայրենիքում:

 


ՍԵՂԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏՈԼՄԱ՝  ՀՆԴԿԱՀԱՎԻ ՄՍԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ

 

-Ի դեպ, որտե՞ղ են դիմավորել Ամանորը Ասատրյանները:

-Ամանորը դիմավորել ենք Հռոմում, որովհետեւ վերջին վեց տարում Ամանորը Հռոմում չէինք նշել:
Ամանորը՝ դիմավորել եմ ընտանիքիս հետ, մեզ հարազատ շրջապատում. տարբեր երկրներից ժամանած հյուրերիս, ու ընկերներիս հետ միասին:

-Իսկ Ամանորին ի՞նչ ավանդույթներ կան Ասատրյանների ընտանիքում, որ անփոփոխ են:

-Ամենակարեւոր սովորություններից մեկը նա է, որ ես ամեն տարի, միայն Նոր Տարվա գիշերն եմ ածելիով սափրվում:
Երկրոդ ավանդույթը. այդ օրը ընտանիքիս բոլոր անդամները, նոր հագուստներով պետք է դիմավորեն Նոր Տարին:

-Սիրած ուտեստ կա՞, որ պիտի լինի Ձեր սեղանին:

-Ամեն ինչի համեղը սիրում եմ: Կարեւորը որ ուտեստը համով լինի:

-Օրինակ հայկական տոլման…

-Մեր սեղանին տոլմա լինում է՝բայց հնդկահավի մսից պատրաստված, որն ասեմ, որ շատ համեղ է:

 

ԵՍ ՆՐԱՆ ԳԻՐՔ ԵՄ ՆՎԻՐԵԼ

Image result for Եղիա Ասատրյան

-Իսկ Ամանորին ի՞նչ նվերներ եք պատրաստում Ձեր հարազատների համար: Օրինակ, Ձեր որդուն՝Եղիային, ի՞նչ եք նվիրել:

-Ես նրան գիրք եմ նվիրել:

-Ի՞նչ գիրք: 

-Շատ կարեւոր գիրք՝ կյանքի հետ կապված: Եւ փա՜ռք Աստծո, այսօր իմ որդին կարողանում է կյանքում ճիշտ որոշումներ կայացնել, ու առաջ շարժվել: Այսօր, որդիս գերծանրաբեռնված գրաֆիկով ընդգրկված է մեր բիզնես պորյեկտների մեջ, եւ նրա օրակարգը իրականում շատ հագեցած է:

-Ձեզ ճանաչողներից շատերը ականարկում են, որ մոտ ապագայում Եղիան, իր ունակություններով գերազանցելու է Արթուր Ասատրյանին:
Դուք էլ ե՞ք այդ կարծիքին:

-Ոչ միայն Եղիան, այլեւ ցանկացած երեխա, եթե չի գերազանցում իր հորը, ուրեմն նա այնքան էլ հաջողված չէ…Մենք ապրում ենք՝որ մեր երեխաները մեզ գերազանցեն: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Եղիան բարձրագույն կրթություն եւ լուրջ գիտելիքներ է կարողացել ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող լուրջ ուսումնական հաստատություններում, եւ հենց այնպես չէ, որ այսօր նա կարողանում է բիզնես միջավայրում հաստատուն քայլեր անել:

-Եթե ժամանակի անիվը հետ պտտվեր, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում: Կամ ինչի՞ համար կափսոսայիք:

-Գիտեք ինչ կա, մենք պիտի չափսոսանք. մենք պետք է աշխատենք, որ չափոսանք:
Ես խոսում եմ առողջ բանականություն ու առողջ միտք ունեցող մարդկանց մասին: Որովհետեւ մենք պետք է մտածենք ոչ թե քանդելու, ոչ թե ինչ-որ բան փչացնելու, այլ նորոգելու մասին, որ ամեն ինչ լավ լինի:
Մենք պետք է ամեն քայլ մտածված անենք.պիտի չարչարվենք, պիտի մտածենք, որ կարողանանք ճիշտ քայլեր անել:
Մարդիկ հազարավոր տարիներ գնացել են գաղափարի հետեւից: Վերջիվերջո այդ գաղափարը իրականություն է դարձել: Ու մենք էլ իրավունք չունենք մեր ճանապարհից շեղվելու. պետք է առաջ շարժվենք ու առաջ գնանք՝ գաղափարի հետեւից: Ու պետք է գնանք անվերջանալի… քանի որ մենք հայերս, միեւնույնն է հաղթելու ենք:

ՈՒԺԵՂ Է ԱՅՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՄԻՇՏ ԱՊՐՈՒՄ Է ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԵՋ

-Ինչո՞վ է ուժեղ Արթուր Ասատարյանը:

-Արթուր Ասատրյանը ուզում է, որ իր գնահատականը տա ժողովուրդը. եկեք ես ինձ չգնահատեմ, թող իմ գնահատականը ինձ տա իմ ժողովուրդը: Ինչին որ ես արժանի եմ:
Իսկ առհասարակ, ուժեղ է այն մարդը ով միշտ ապրում է կանոնների մեջ: Մենք չենք խախտում ոչ մի կանոն, որը որ կապված է ընտանիքի, մեր ազգային արժեքների, մեր կոռեկտության ու մեր բարոյական չափանիշների հետ: Ինչքան էլ որ ուժեղ լինենք, մենք պետք է միշտ կոռեկտ լինենք՝ մեկս մյուսի նկատմամբ:
Ամենա-ամենա -ամենա չկա: Ամենան՝ միայն Աստվածն է: Մենք բոլորս մարդ ենք, մահկանացուներ ենք, եւ պետք է միայն հարգանքով իրար «զարմացնենք», այլ ոչ թե մեկս մյուսին զարմացնենք բռունցքով, ուժով, կամ փողով: Մենք պիտի գոռոզ չլինենք. մեր ազգի միջից գոռոզությունը պիտի դուրս գա: Այդքան բան:



Զրուցեց՝ Գայանե Զարգարյանը

 

 

 

 

 

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan