1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վարդան Ղուկասյանը՝ Գագիկ Ծառուկյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ու թաղային հեղինակությունների մասին.VIDEO

Հայաստանի ամենաթեժ ընտրատարածքներից մեկը թերևս կարող է լինել Շիրակի մարզը: Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրրված թեկնածուները բավականին ուշագրավ դեմքեր են:
Մի մասն էլ՝ կարելի է ասել վտանգավոր, այն աստիճան, որ այդ ընտրատարածքում ու հատկապես մարզկենտրոն Գյումրիում կարծես թե պայթունավտանգ իրավիճակ է ուրվագծվում:
Կոնկրետ Գյումրիում (Թիվ 11 ընտրատարածքում)Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուները հայտնի են՝ Ֆելիքս Ցոլակյան, Արման Սահակյան, Սուքիաս Ավետիսյան, Մարտուն Գրիգորյան, Մուշեղ Պետոյան:
Փոխարենը, ԲՀԿ-ն այստեղ փորձելու է գրոհել նախկին ՀՀԿ-ական, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջոցով, ով իր թիմի հետ միասին կարելի է ասել մխրճվել է ընտրական գործընթացների մեջ:
Գյումրիում ԲՀԿ-ի մյուս թեկնածուն Վարդևան Գրիգորյանն է՝ Ապարը, ով անցած աշնանը մասնակցեց նաև քաղաքապետի ընտրություններին: Թե ինչպիսի ընտրություններ կլինեն Գյումրիում, եւ թե ով ում իրականում մատ կանի այս մրցապայքարում, Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանը դժվարանում է ասել, հավաստիացնելով, որ «Այս ընտրությունները՝ոչ թե հաշվեհարդարներ տեսնելու համար է, այլ առողջ մթնոլորտում պայքարելու
Թուրքի նկատմամբ են հաշվեհարդար տեսնում, մենք թշնամիներ չունենք»:

-Պարոն Ղուկասյան, այնուամենայնիվ, Գյումրիում ակտիվ լուրեր են պտտվում այն մասին, որ Վարդան Ղուկասյանի թիմը մարտական է տրամադրված այս ընտրություններում, եւ որ Ձեր թիմակիցները «մինչեւ ատամները զինված են»...
Կասե՞ք, այս պահին ի՞ նչ զինատեսակներ կան Ձեր զինանոցում:

-Սկսվե~ց,կյանքներս կերաք, հերիք է մեզ վառեք: Հավատքով զինվի, այդպես չի կարելի: Ես հավատքով եմ զինված, եւ խղճով: Մնացածը ես չգիտեմ:

-Ասում են գյումրեցիների մի որոշակի հատվածը Ձեզ ընդունում է, իսկ մի մասն էլ սարսափում է Ձեզանից: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:


-Երբ որ անտառի ծառերը հավաքվեցին, որ իրենց թագավոր ընտրեն, խնձորին ասացին, արի մեզ թագավոր դարձի: Խնձորն ասեց՝ դուք ինձ կուտեք՝ կպարպեք, ու ես էլ ես բերք չեմ տա: Փշին ասեցին` արիդու դարձիր թագավոր, էն էլ ասեց. ես փուշ եմ՝ բոլորիդ կծակեմ: Վերջը դժնիկ ծառ կա, նրան ասացին թագավոր դարձիր, որը ե'ւ պտուղ է, ե'ւ ծառ է…Հասկացա՞ր աղջիկ ջան, իմ բնավորությունն էլ այդպիսին է…Ես ոչ փուշ եմ, ոչ էլ էնքան քաղցր եմ, որ ինձ ուտեն:
-Իսկ Գյումրիում փշեր շա՞տ կան, որոնք կարող են ծակել…

-Իյա՜, Իյա՜, էդ ուր հասար, էդ ինչ իմպրովիզներ ես անում…Գեղ չկա, որ շուն չլինի: Որտեղ չկա փուշ եւ տատասկ: Բոլոր տեղերն էլ՝ լավն էլ կա, վատն էլ:


-Պարոն Ղուկասյան, բոլոր դեպքերում այս ընտրապայքարում կլինե՞ն փշեր, որոնք կարող են ինչ-որ մեկի կոկորդին կանգնել:

-Այ, այ էս ինչ հարցեր են....էլի ֆռցնում ես ինձ հա՞ ....ես խաղաղության կողմնակից եմ ընդհանրապես: Մնացածը չգիտեմ:
ՀՀԿ-ի հետ ես ընդհանարապես կռիվ չունեմ: Ես ուղղակի ասեմ, որ «Ծառուկյան Դաշինք»ի մեջ եմ եւ ներկայացնելու եմ այդ դաշինքի ծրագրերը: Որոշակի առաջարկներ եւ ծրագրեր ունեմ եւ չեմ ուզում  դրանց մասին ասել, որովհետեւ կարող է դրանք գողանան: Հիմա մտքի գողեր շատ կան: Ես պետք է պայքարեմ, որ Շիրակի դաշտավայրը, Գյումրի քաղաքը լավ ապրի: Գիտեք Լենինգրադը երեք տարի շրջափակման մեջ ընկավ. շուն, կատու, ինչ ասես կերան, իրենց երեխեքին էլ կերան…
29 տարի շրջափակման մեջ ենք: Մի քիչ խիղճներդ տանի՝բացեք կռանթները Գյումրիի: Մեղք չէ՞, էս ժողովուրդը:

-Փաստորեն մինչ այս Գյումրիի ծորակները փակվա՞ծ են եղել:

-Բա չես զգում, որ փակված է: Բոլոր ներդրումները արվում են Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում:
29 տարի՝ ամեն տարի, երկրաշարժի օրը ասում ենք, որ Գյումրին ամենավատ վիճակում է գտնվում, ու դրանից հետո անցնում՝ գնում է ամեն ինչ:  Նմանատիպ մոտեցում չի կարելի ցուցաբերել Գյումրիի  նկատմամբ, որը համարվում է ՀՀ-ի աղն ու հացը:
Վերջը դուք էլ մի քիչ պետք է սովիստ ունենաք, մի քիչ ուրիշ ձեւի մոտեցում ցուցաբերեք այս քաղաքի նկատմամբ:

-Ի դեպ Արարատյան դաշտավայրի գլխավոր դերակատար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ ՀՀԿ շարքերից: Հիմա երեւի այնտեղի ծորակներն էլ կփակվեն, իսկ առուներն էլ կչորանան...

-Էդ ուրիշներին պիտի հարցնեք՝ էդ անուն ազգանունի հետ կապված: Որովհետեւ ես ուղիղ հինգ տարի է՝ ո'չ նրան տեսել եմ, ո'չ զանգել եմ, ո'չ էլ ընկերություն եմ արել:

Ես իրան հարգել եմ, միասին աշխատել ենք: Շատ նորմալ հարաբերվել ենք: Այդքան բան:

-Պարոն Ղուկասյան, ի դեպ ասում են, որ դուք եւ Հովիկ Աբրահամյանը ընդհանուր գաղտնիք ունեք, ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը գնում: Ավելին, ասում են, որ այդ գաղտնիքի շնորհիվ է, որ դուք մշտապես իշխանության մեջ եք եղել՝նրա օրոք:

-էդպես պրովակացիոն հարցեր մի տուր:
Ես զարմանում եմ, որ էդպես վախ եմ բռնել, հավանական է՝ դա իմ ապրելակերպից է:


-Ինչի, ինչպես եք ապրում, ո՞ր: Ի միջի այլոց, ճի՞շտ է, որ այս ընտրություններում եւս, քրեական աշխարհը Ձեզ հետ է:

-Իսկ քրեական աշխարհ կա՞ հիմա :

-Դուք կիմանաք...Ձեզ են ասում, որ ինտենսիվ շփումների մեջ եք այդ աշխարհի հետ:

-Քրեական աշխարհը դա վաղ էր. անցավ՝գնաց: Քրեական աշխարհից մնացել է մի երկու տոկոս, էդ էլ հարց է՝ մնացել է, թե չի մնացել: Հասկանալի է՞: Ի՞նչ քրաեական աշխարհ, ուրիշ տեղ է պետք գտնել այդ քրեական աշխարհը:

-Որտեղ:

-Գիտեք ինչ, թաղային հեղաինակություն բառից որ շատերը էդքան փախնում են, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կա դրա մեջ:Երբ որ մարդը թաղային հեղինակութուն է, ու հարգանք ունի,  ու էդ մարդը տվյալ թաղում մարդու նեղին հասնում է, դրա մեջ ինչ-որ վատ բան կա՞: Մարդ կա՝ մանկապարտեզից, դպրոցից հեղինակություն է: Դա ի վերուստ է տրվում: Անդրանիկ Զորավարն էլ է թաղային հեղինակություն եղել. բոլոր նմանատիպ հարցերով գնացել Անդրանիկ Զորավարին են դիմել:

-Իսկ հիմա ո՞վ է Զորավարը՝թեկուզ հենց հայրաքաղաք Գյումրիում:

-Բայց շատ աֆերիստ հարցեր են, հա՜: էդ կյանքի մեջ էլ երկու կողմանի է. Կա՝ լավ ու վատ: Ձախակողմյանը՝ որ աշխատում է պետութան հետ մարդկանց միսն է ուտում , աջակողմյանը՝միշտ իրեն մաքուր է պահում, եւ Տիրոջ աջակողմյան դասին է պատկանում:

-Պարոն Ղուկասյան հայտնի է, որ բոլոր ժամանակներում կրիմինալի օջախը մշտապես եղել է Գյումրին, կամ այլ կերպ ասած Գյումրին է, որ հայտնի է բազում հեղինակություններով ու այսպես ասած «օրենքով գողերով»: Դրա հետ կապված ի՞նչ կասեք:

-Աղջիկ ջան, լավ էլի...Մենք թասիբի, նամուսի մեռած մարդիկ ենք: Թե մնացածն էլ ոնց կվերագրեք՝ դուք գիտեք: Կարող է էդպիսի մարդիկ թուրքի վախտ ծնվեին՝ֆիդայի դառնային:


Հանդիպումը՝ Գայանե Զարգարյանի


Այլ պատասխաններ՝Fnews.am-ի տեսանյութում:

-

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan