1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իմ հանրապետական լինելու հանգամանքը խանգարել է, որ կառույցը ֆինանսավորվի այն չափով, ինչ չափով որ մինչ այս ֆինանսավորվել է»...

Անցյալ տարի Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին պատկանող «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց կազմակերպությանը, կառավարությունը իր սուղ բյուջեյից, հատկացրեց 20 մլն դրամ (մոտ 42 հազար դոլար) դրամաշնորհ: Չի քննարկվում այն, թե այդ միջոցները ինչ սոցիալական հարցեր կարող էին լուծել և քանի անապահով ընտանիքի կարող էին օգնել: Ինչպես նաև չի քննարկվում, թե արդյո՞ք Արգամիչի ղեկավարության օրոք գտնվող կառավարությունը նույն «ձեռնաբացությամբ» դրամաշնորհ կտար ասենք որևէ մանկատան, կամ գիշերօթիկ դպրոցի, որտեղ ծախսված գումարները կարծում ենք առավել արարացված կլինեին: Եւ ի վերջո՝ արդյո՞ք դրամաշնոհը կտրամադրվեր հենց այդ նույն կառույցին, եթե դրա ղեկավարը չլիներ հանրապետական Ռուզաննա Մուրադյանը, իսկ գործադիր տնօրենը նրա դուստր` Լիլիթ Անտոնյանը, ում գործունեության հետ կապված՝ դեւսեւս ՝ 2015 թվականին մեծ աղմուկ բարձրացավ: Այսօր գուցե անդրադարձ չլիներ դրամաշնորհային այս պատմությանը, եթե այդ նույն «20 մլն-անոց նվերի» հետ կապված այնումանեայնիվ որոշակի հարցականներ ի հայտ չգային:

2015 թվականին, երբ հատկացվեց դրամաշնորհը, այն ժամանակ հայտարարվեց, թե «Դպրոց կենտրոնների միությանը» բյուջեյից 20 մլն են հատկացրել «դպրոցների ցանց ստեղծելու համար»։ Թեմայի շուրջ, լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում էլ, Ռուզաննա Մուրադյանն ասել էր, թե 20 միլիոնը ծախսվելու է դպրոցների տնօրենների ցանց ստեղծելու, ամենամսյա հավաքներ, կլոր-սեղան քննարկումներ կազմակերպելու համար։

Մինչդեռ, Fnews.am-ի հետ զրուցում միության ղեկավար Ռուզաննա Մուրադյանը հակասեց ինքն իր հայտարարությանը: Նա նշեց, որ այդ դրամաշնորհի մեջ ծրագրային գումարներ չկային, և չի կարող ասել, թե այդ ֆինանսավորումն ուղղվել է այս կամ այն ծրագրի իրականացմանը: Պարզվում է` 20 մլն դրամն ամբողջությամբ ծախսվել է միության գրասենյակային աշխատանքների վրա, ընդհուպ մինչև աշխատավարձերի տրամադրում: Ավելին` նա անհարմար է համարում խոսել այդ 20 մլն-ի մասին, որն ըստ նրա` իրենց կատարած աշխատանքների դիմաց չնչին գումար է: «Այդ 20 մլն դրամն այնքան չնչին է, որ եթե դուք բաժանեք այն 12 ամսվա վրա և 8 աշխատողի աշխատավարձի` կտեսնեք, որ ոչինչ չի մնում… այդ բարձրացրած աղմուկը փոթորիկ էր՝ մի բաժակ ջրում… դա ում է ձեռնտու չգիտեմ, բայց գիտեմ, որ մեր կառույցի գործունեությունը ձեռնտու է մանկավարժական հանրությանը, և հաճելիորեն զարմացնում է նրանց, ովքեր չեն սպասում այդքան փոքր միջոցներով այդքան մեծ աշխատանք… անհարմար է այդքան խոսել դրա մասին»,-ասաց տիկին Մուրադյանը: Դիտարկմանը, թե ստացվում է, որ կոնկրետ ծրագրով ստացած դրամաշնորհը ծախսվել է այլ նպատակով, Ռուզաննա Մուրադյանն այնքան էլ համամիտ չէ:

Նա հորդորեց մեզ զբաղվել այլ կազմակերպություներով, որոնց միայն անունն է գրանցված, իսկ որպես այդպիսին գոյություն չունեն: «Սա սովորական հասարակական կազմակերպություն չէ, սա իրավաբանական անձանց միություն է: Այ, եթե դուք տեսնենք, թե ինչքան մեծ գումարներ են տալիս տարբեր ՀԿ-ներին, այ դա միգուցե ձեզ հետաքրքրի և զբաղվեք դրանով, իսկ այն մեծ աշխատանքը, որ այդ չնչին գումարով արվում է և զարմանք է պատճառում մարդկանց, այ դրա համար կարելի է իրոք հաճելիորեն և՛ զարմանալ, և՛ այն ներկայացնել»,-նշեց Ռուզաննա Մուրադյանը: Թե ինչ է անում ընդհանրապես կազմակերպությունը, նրա խոսքով, կա և իրենց կայքում, և ինչու չէ՝ ամեն անգամ այդ մասին լուսաբանվում է:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք դրամաշնորհ կտային իր կազմակերպությանը, եթե նա հանրապետական պատգամավոր չլիներ, Ռուզաննա Մուրադյանը պատասխանում է, որ եթե չլիներ հանրապետական` ավելի շատ գումար կտային այդ կառույցին: «Իմ հանրապետական լինելու հանգամանքը խանգարել է, որ կառույցը ֆինանսավորվի այն չափով, ինչ չափով որ մինչ այս ֆինանսավորվել է: Իսկ սա ընդամենը չնչին ֆինանսավորում է»,-կրկին ընդգծելով «չնչին» բառը, նշում է պատգամավորը: Նա ունի նաև այն հարցի պատասխանը, թե այս դեպքում, ինչո՞ւ է շարունակում մնալ պատգամավոր, եթե դրանից միությունը տուժում է: Ռուզաննա Մուրադյանը խոստովանում է` ինքը միության աշխատանքները ընդլայնելու նպատակ չունի, պարզապես փորձում է արդեն ստեղծված լավ գաղափարը պահել և ձեռք բերվածը չկորցնել: Սրանով էլ հենց բացատրում է այն, որ միությունը չի ընդգրկում նոր անդամների` հանրակրթական դպրոցների:

Նկատենք, որ «Դպրոց-կենտրոնների միությանը» անդամակցում են, բոլոր այն հաստատությունները, որոնք իրականացնում են դպրոց-կենտրոնների գործառույթներ: Այդպիսիք միության կազմում 110-ն են, որոնք ամեն տարի կազմակերպությանն են հատկացնում 36 000 դրամ անդամավճար (ամսեկան` 3000 դրամ): Այդ միջոցներով միությունը մեթոդական նյութեր է տրամադրում դպրոցներին, կազմակերպում է մրցույթներ և էլի նման մանր-մունր միջոցառումներ: Իսկ այն դպրոցները, որոնք միության անդամ չեն, բայց ցանկանում են ընդգրկվել միջոցառումներում` մասնակցում են իրենց ծախսերով:


Հ.Գ Շատ հետաքրքիր է, թե ինչու մինչ այսօր պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը չի օգտագործել ԱԺ ամբիոնը՝ բարձրաձայնելու, թե ինչքան մեծ գումաներ են տրամադրվում տարբեր ՀԿ-ների, որոնք իր ասածի համաձայն՝ ձեւականորեն գրանցված են, սակայն իրականում որեւէ գործ չեն անում: Կամ այլ կերպ ասած՝ մատը մատին չեն խփում: Մենք էլ հորդորում ենք աշխատասեր պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին, ԱԺ բարձր ամբիոնից ջրի երես հանել այդ ՀԿ-ների անունները՝ մեկ առ մեկ: Կարծում ենք, այդ բացահայտումները անարձագանք չեմ մնա...

Ա. Սահակյան

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan