1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե իմ որդին ուզենար դնել իր թեկնածությունը, ուրեմն ես պետք ա նայեմ կթողե՞ն, թե չէ՞... ո՞վ կարա ինձ ճնշի...

Էջմիածնի մեծահարուստներից Ալբերտ Սախկալյանը ընտրական թոհ ու բոհից որոշել է հեռու պահել իրեն. համենայնդեպս առերևույթ ընտրական անցուդարձի մեջ նա ցուցադրական քայլեր առայժմ չի անում:

Fnews.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ինքը ընդհանրապես հեռու է քաղաքականությունից և չի զբաղվում քաղաքականությամբ, իսկ Էջմիածնի ներկայիս վիճակից էլ առանձնապես չի դժգոհում:

«Էջմիածնում ես ինչ կարողանում՝անում եմ… նորմալ ա էլի՛, ո՞ր քաղաքն ա է լավ էջմիածնից՝ էս պահին»:

Ամեն դեպքում Էջմիածնին օգնության հասնելու պատրաստ մեծահարուստը կարծես այքան էլ մտահոգված չէ իր քաղաքի ճակատագրով: Նրա հետ զրույցից այն տպավորությունն էր, որ Սախկալյանի համար միևնույնն է, թե ով կլինի Էջմիածնի քաղաքապետը և ինչ կկարողանա անել  իր քաղաքի համար:

«Ես մի հատ ձայն ունեմ… թող էմիածնեցինք գնան իրենց ճակատագիրը որոշեն… ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, ով` ով ա, ինչ` ինչ ա…» ,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Ալբերտ Սախկալյանի հարաբերությունները գեներալի հետ մեղմ ասած լավ չեն, կամ որ Սախկալյանը ենթարկվում է մանվելագրիգորյանական ճնշումներին, վերջինս վրդովվեց:
«Իմ հարաբերությունները բոլորի հետ էլ շատ լավ են, կամ ո՞վ ա տենց կապիկություն արել… ի՞նչ կապ ունի ճնշումը… ինչի՞, ես նմա՞ն եմ տենց մարդու, որ ինձ կարող են ճնշել… »,-ջղաձիգ ասաց Սախկալյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված նաև այն, որ 2012 թվականի ՏԻՄ ընտրություններում Սախկալյանի որդին չդրեց իր թեկնածությունը, այն դեպքում, երբ նրա թեկնածության մասին խոսակցություններ կային, մեր զրուցակիցը նկատեց.
«Իմ որդին, եթե ցանկանար, կդներ … բոլորի հետ էլ իմ հարաբերությունները լավ են… իմ որդին եթե ուզի որ դնի ուրեմն ես պետք ա նայեմ կթողե՞ն, թե չե՞ն թողի… դա ինչ ասելու բան ա»,-ասաց նա:

Նկատենք, որ Էջմիածնում շրջանառվող լուրերի համաձայն, Ալբերտ Սախկալյանը պաշտպանում է Արթուր Թումանյանի թեկնածությունը, սակայն այդ մասին Սախկալյանը որեւէ անգամ չի բարձրաձայնել...

Հիշեցնեք, նաև որ «Արմենիա» միջազգային օդանավակայանի վառելիքաքսուքային ծառայության տնօրեն Ալբերտ Սախկալյանի որդին 2012թ-ին ցանկացել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, սակայն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում նա հայտնել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը և իր մասնակցության մասին տեղեկություններն էլ իրականության հետ կապ չունեն:

 

Վարդան Սախկալյանը մի քանի օր անց ազատ արձակվեց...

Ի դեպ հիշեցնենք նաեւ, որ  հունիսի 5-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով Վաղարշապատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանի դին: Պարզվել էր, որ ժամը 00:10-ի սահմանում անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում՝ նախկին պլաստմասայի գործարանի տարածքում, կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան:

Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, Ալբերտ Սախկալյանի  զարմիկ՝ 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը, ով  օրեր անց ազատ  էր արձակվել:

Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: 

Մամուլում տեղ գտած  հրապարակումների համաձայն, սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: 

Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 որդի, 1 դուստր: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին:

Նկատենք նաեւ, որ մամուլում տեղ գտած մեկ այլ  հրապարակման համաձայն էլ, (Ըստ պաշտոնական տվյալների), ծեծկռտուքը լուրջ չի եղել, պարզապես իրար քաշքշել են, եւ տուժողը հիվանդանոց չի դիմել: Սակայն Վարդանի հարազատները  պատմել են, որ հարձակվողները 2 հոգի են եղել: Անծանոթները «Վարդան» են կանչել, եւ երբ նա շրջվել է՝ միանգամից խփել են: «Հիվանդանոց չենք տարել, որովհետեւ նրա մայրն էլ բժիշկ է, եւ տանը հսկողության տակ է, մարմնական վնասվածքները թեթեւ են»,- նշեցին զրուցակիցներս: Թե ովքեր են ծեծողները՝ Սախկալյանները չգիտեն:

Վարդանը նրանց չի ճանաչել: Միջադեպը տեղի է ունեցել Էջմիածնի հանրակացարանում: Տարիներ առաջ, կառավարության որոշման համաձայն, հանրակացարանի մասնաշենքը նվիրատվության հիմունքներով հատկացվել է այնտեղ ապրող անապահով բնակիչներին` անհատույց սեփականության իրավունքով: Երրորդ կարգի վթարային շենքի նորոգումը պետք է կատարվեր պետության հաշվին, սակայն Էջմիածնի  քաղաքապետարանը պատճառաբանել է, թե բավարար գումար չունի:

Նորոգման աշխատանքները ֆինանսավորել է գործարար Էդվարդ Սախկալյանը: Վարդանը, որն Էդվարդի որդին է, հետեւել է շինաշխատանքներին եւ հերթական անգամ հանրակացարան է գնացել՝ տեսնելու գործերի վիճակը: Այդ ժամանակ էլ ծեծի է ենթարկվել: Ոստիկանությունը նախաքննություն է վարում, եւ տուժող կողմը համոզված է, որ մեղավորներին կգտնեն, սակայն առայժմ հրաժարվում են կոնկրետ անուններ նշել: Շրջանառվող լուրերի համաձայն, ծեծողները եղել են գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ: Ծեծողներից մեկին՝ «Մաչան» մականունով երիտասարդին, վեճից հետո տեսել են գեներալի փոքր որդու մեքենայում:

Չնայած ասում են, որ վեճի առարկան հենց հանրակացարանի նորոգումն է, ինչը գեներալ Մանվելի որդուն՝ Էջմիածնի քաղաքապետին, դուր չի եկել, սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ են ուզում մանվելականները, որոնք, մեր աղբյուրների պատմելով, կրկին ամրացել են ու հաղթահարել 2008-ի նախագահական ընտրություններից հետո վրա հասած դժվարությունները (Տեր-Պետրոսյանին պաշտպանելու համար գեներալին հեռացրին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից): Նախօրեի ծեծկռտուքի մեկ այլ վարկած էլ է շրջանառվում՝ կենցաղայինը: Մոտ մեկ տարի առաջ Մաչանի ընկերը սիրահարվել էր Վարդանի քրոջը, սակայն եղբոր սրտով չէր փեսացուն: Ասում են՝ հնարավոր է նաեւ հին վրեժն արթնացած լինի, ինչը, սակայն, վաղեմության ժամկետը կորցրել է: Էդիկ Սախկալյանի դուստրն արդեն մի քանի ամիս է՝ ամուսնացած է: Չի բացառվում նաեւ, որ վիճաբանության պատճառը նախընտրական կրքերը լինեն:

 

Ա. Ավագյան 

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan