1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ի՞նչ աճ, գուցե իրենք իրենց գրպաններում զգում ե ՞ն էդ աճը, բայց մարդիկ իրենց մաշկի վրա դա հաստատ չեն զգում»...

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` ՀՀ տնտեսությունն աճել է շուրջ 4 %-ի չափով, այս մասին ի լուր աշխարհի հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նրա խոսքերով, այս կիսամյակի վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը զգալիորեն մեղմել է տրանսֆերտների էական անկումը: Ընդ որում, վարչապետի խոսքերով, ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում կազմել է 5,1 %, ինչը նախորդ եռամսյակի 2,5 %-անոց աճի հետ համադրվելով` բերել է 4,4% կիսամյակային աճի:
Վարչապետը գոհունակություն էր հայտնել նաև արտահանման ներկա վիճակի վերաբերյալ. «Մենք այսօր, նախկինի համեմատ, ավելի շատ երկրներ ենք ապրանքներ արտահանում»,-նշել էր նա` հանձնարարելով տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները:

Այնինչ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նախօրեին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոսելով բյուջեի կատարողականի մասին, հակառակը հաստատող հայտարարություն արեց նշելով.«Երբ մենք անդամագրվեցինք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), մեզ համար անորոշությունները շատ-շատ էին, հիմա էլ շատ են, այնքան, որ չենք կարող կանխատեսել, թե հաջորդ օրը ինչ տնտեսական վիճակի մեջ կհայտնվենք: Բյուջեի կատարողականի տեսանկյունից եւ առկա իրողություններից պոզիտիվ սիգնալներ մեզ չեն գալիս: Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են: Հարկային կատարողականը առաջին եռամսյակի համար առաջանցիկ է, բայց դա շատ չի ոգեւորում: Սահմանին ԱԱՀ ենք կորցնում, մաքսատուրքերը չեն կոմպենսացվում, գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք»:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հայտարարությունների հակասությունները, եւ թե արդյո՞ք հասարակությունը իր մաշկի վրա զգում է Հովիկ Աբրահամյանի պատկերացած տնտեսական աճի հետեւանքները, Fnews.am-ը փորձեց ստանալ ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի մեկնաբանությունը.

-Ես վաղուց եմ այդ մասին իմ կարծիքը ասել, եւ հիմա էլ կրկնում եմ, որ տնտեսական աճ ասվածը դա ծիծաղելի կատեգորիա է. հետեւաբար այդ անլուրջ խոսակցությունները որեւէ արդյունք տալ չեն կարող: Ինչ խոսք, տնտեսական աճ մենք չունենք. իրենք իրենց վերցնում ու հայտարարում են ՝4,4 տոկոս տնտեսական աճ.ի՞նչ աճ, գուցե իրենք իրենց գրպաններում զգում ե ՞ն էդ աճը, բայց մարդիկ իրենց մաշկի վրա դա հաստատ չեն զգում:
Ինչ վերաբերում է վարչապետի ու նախարարի հայտարարությունների հակասությանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ ոչ կոմպետենտ մարդիկ իրենց քթին ոչ հասու բարձր տրամաչափի պաշտոններ են զբաղեցնում. իրենք կարող են «մխտռել » ամեն ինչ:
Քանի որ իրենք էլ չգիտեն թե ինչպես են դրական ցուցանիշները ստանում եւ ապահովում էդ տնտեսությունում, հետեւաբար ում խելքին ինչ փչում՝ ասում է: Իսկ առկա տարաձայնությունները կառավարության ներսում հուշում է մի բանի մասին, որ կառավարությունն ինքն էլ իրենից տեղյակ չի. ուստի ի՞նչ թվերի մասին կարելի է խոսել:

-Չմոռանանք, որ ՀՀ կառավարությունը երկրի ղեկավարությանը մի քանի առանցքով հաշվետու է: Իհարկե, նորմալ երկրում առաջին հերթին պետք է հաշվետու լիներ հասարակությանը: Հիմա ըստ Ձեզ Հովիկ Աբրահամյանը փորձում է ցույց տալ, որ հայոց կառավարությունն էլ է՞ հաշվետու, թե՞ ֆոն է ստեղծում, որ իր վարչապետի աթոռին բազմելը ամենեւին վատ հետեւանքներ չի ունեցել ՀՀ-ի համար: Հիմա ինչ.ՀՀ վարչապետը ստում է՞, թե՞... 

-Նորմալ երկրներում նման մարդիկ վարչապետության կամ կառավարման համակարգում պարզապես չէին լինի: Եթե պատահաբար էլ հայտնվեին, ժողովուրդը նրանց կստիպեր հեռանալ՝տեղն ու տեղը:
Քանի դեռ ավազակները չեն հեռացել կառավարման համակարգից, ապա որեւէ դրական տեղաշարժի ու հեռանկարի մասին մտածելն անգամ ավելորդություն է:

Fnews.am 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan