Նոր մանրամասներ երեկ Քասախ գյուղի տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդի ձախ ոտքը կտրվել է, աջն էլ ամբողջովին ջախջախվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 14-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը եղել է Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը, ով աշխատում է Շենգավիթի գազի գրասենյակում՝ որպես զոդող, իսկ ուղևորը եղել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Վահագն Ասատրյանի ձախ ոտքը ծնկից ներքև կտրվել է, իսկ աջ ոտքն ամբողջովին ջախջախվել: Այս պահին նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում: Mercedes մակնիշի 34 ZT 115 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մարդաբոյ փոսի պատճառով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, այնուհետև բախվել ճանապարհին տեղադրված «Քասախ» ցուցանակին:
մանրամասները` սկզբնաղբյուրում
