1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Զորի Բալայանը ՀՀ սփյուռքի նախարարությանն է հանձնել «Սիոնիզմը եւ Հայոց ցեղասպանությունը» գրքի 500 օրինակ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ՀՀ սփյուռքի նախարարությանն է հանձնել հրեա գրող Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի 500 օրինակ` Սփյուռքի համայնքներում տարածելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից: Ներկայացնելով Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» հետազոտությունը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ չնայած գիրքն ընթերցողի ձեռքերում է դեռևս 1990-ական թթ. վերջերից, սակայն հայերեն թարգմանվել է միայն 2013թ. գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ջանքերով: Հրեա գրող Յաիր Աուրոնի գլխավոր նպատակն է եղել այս գրքով ընթերցողին ներկայացնել փաստեր հայ ժողովրդի Ցեղասպանության վերաբերյալ, Պաղեստինի հրեական համայնքի և սիոնիզմի առաջնորդների վերաբերմունքը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման մասին: Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, գիրքը լավագույն նվեր է մեր ժողովրդին: Հայ համայնքներում նույնպես գործում են Ցեղասպանության տարելիցի աշխատանքները համակարգող հանձնախմբեր, որոնք Հայրենիքից սպասում են ազդակների: Այդպիսի մի ազդակ է այս հետազոտությունը: Նախարարը ասել է, որ գիրքն արժեքավոր է առաջին հերթին նրա համար, որ գրվել է Ցեղասպանություն տեսած հրեա ժողովրդի ներկայացուցչի կողմից, եբրայերեն լեզվով, այնուհետև թարգմանվել է անգլերեն և ռուսերեն: Նախարարը բարձր գնահատեց Զորի Բալայանի կողմից հեղինակած գրքի նախաբանը, ինչպես նաև «Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանի` գրքի ձևավորումը բարձր մակարդակով կատարելու գործը: Յաիր Աուրոնը Հայոց Ցեղասպանությանը վերաբերող փաստերի ուսումնասիրմանը նվիրել է ավելի քան 10 տարի` բացահայտելով իր համար անկանխատեսելի փաստեր: Հեղինակը հույս է ունեցել գտնել միջազգային հանրության մեծ կարեկցանք հայերի տառապանքի նկատմամբ: Փոխարենը գտել է անընդունելի անտարբերություն: Զորի Բալայանը ասել է, որ գիրքը բաժանվել է զորամասերում, գրադարաններում, 50 օրինակ արդեն ուղարկվել է Արցախ, ինչպես նաև գրքի օրինակներ են տրվել ԱԳՆ-ին` հայկական դեսպանատներին բաժանելու նպատակով: Գրողը նշել է, որ Յաիր Աուրոնն այս գրքի լույսընծայումից հետո շարունակել է հավաքել և արդեն ձեռքի տակ ունի հազարավոր փաստաթղթեր Հայոց Ցեղասպանության, հրեական Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության համեմատականության վերաբերյալ և կարող է ևս մի գիրք հրատարակել: Գրքի առաջաբանում Յաիր Աուրոնը նշում է, որ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հետազոտությունն ավելի շատ պետք էր հրեա, քան հայ ժողովրդին, հավելելով. «Ես համոզված եմ, որ ժխտելով այլ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, մենք պղծում ենք մեր սեփական հոլոքոստի ժառանգությունը: Ահա թե ինչու էի ամենից ավելի ցանկանում գիրքս թարգմանված տեսնել հայերեն, քան որևէ այլ լեզվով: Այժմ դա իրականացած հույս է, նույնիսկ` երազանք»:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan