Խաչվերացի տոնին կարո՞ղ եմ այցելել ննջեցյալներին. Պարզաբանում է հոգեւորականը
Խաչվերացի տոնին կարո՞ղ եմ այցելել ննջեցյալներին
«Խաչվերացի տոնին, անշուշտ, չենք կարող այցելել ննջեցյալներին: Նրանց այցելում ենք հաջորդ օրը՝ ննջեցյալների հիշատակության օրը (Մեռելոց): Խաչվերացի տոնը ուրախության օր է: Մենք տոնում ենք Տիրոջ հրաշափառ խաչափայտի գերությունից վերադարձնելու տոնը, Երուսաղեմում հավատացյալների փառաբանության համար Տիրոջ խաչափայտը բարձրացնելու օրը: Հետևաբար Խաչվերացի տոնին գերեզմանոց չենք գնում: Մեր ննջեցյալներին հիշատակելու օրը հաջորդ օրն է»:
Տեր Արարատ քահանա Օրդոյան
