1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

Գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ, լուսավորիչ Խաչատուր Աբովյանը հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիրն է: Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է. 1809 թ. հոկտեմբեր 15, Քանաքեռ: Օրվա առիթով Խ. Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Աբովյանի գրական ժառանգությունը» խորագրով գրական ցերեկույթը՝ նվիրված Խ. Աբովյանի ծննդյան օրվան: Միջոցառման ընթացքում թանգարանի գիտաշխատողները կներկայացնեն Լուսավորչի գրական ժառանգությունը, կխոսեն գրական ժանրերի և բանաստեղծական աշխարհի մասին, զուգահեռ կհնչեն բանաստեղծություններ և մեջբերումներ Աբովյանի ստեղծագործություններից: Առաջին անգամ, հենց տուն-թանգարանի դահլիճում, կկայանա «Աբովյանի հետքերով…» բեմականացման պրեմիերան:

1829 թ-ին Էջմիածին է եկել Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաքը) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Մասիս (Արարատ) լեռը բարձրանալու նպատակով: Եփրեմ կաթողիկոսն իր քարտուղար և սինոդի թարգմանիչ Աբովյանին հանձնարարել է ուղեկցել Պարրոտի արշավախմբին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին նրանք բարձրացել են Մեծ Մասիսի գագաթը:

Դա առիթ է դարձել, որպեսզի Աբովյանը, որ մինչ այդ՝ 1819–22 թթ-ին, սովորել էր Էջմիածնի վանական, 1824–26 թթ-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, մեկներ Դորպատ՝ ուսումնառության: 1830–35 թթ-ին պետական կրթաթոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, սովորել մի շարք լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, ուսումնասիրել բնական և հասարակական գիտություններ, երաժշտություն: 1836 թ-ին վերադարձել է հայրենիք: 1837–43 թթ-ին, որպես տեսուչ, աշխատել է Թիֆլիսի, 1843–48 թթ-ին՝ Երևանի գավառական դպրոցներում:
Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն: Գրել է չափածո և արձակ գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների:

«Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն, և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը»,- ասել է Համո Սահյանը:

1841 թ-ին Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը:

«…Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները:
Մովսես Խորենացու հայոց պատմությունը, Եղիշեի Վարդանանց պատերազմը, Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»: Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտվում է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը …»,- գրել է Ավետիք Իսահակյանը:

1848 թ-ի մարտին Աբովյանը նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, սակայն, դեռ պաշտոնական պարտականությունները չստանձնած, ապրիլի 2-ին (նոր տոմարով՝ 14-ին) վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրա առեղծվածային վախճանի հանգամանքները դեռևս չեն պարզվել. աքսորվե՞լ է արդյոք, թե՞ սպանվել...

Հայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Աբովյանի ստեղծագործությունը խոր հետք Է թողել։ Նրա մատնանշած ուղիով են ընթացել Պերճ Պռոշյանը,Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը՝ զարգացնելով նրա գրականության ավանդները և նոր գրականության լեզուն։

Աբովյանի կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Միքայել Նալբանդյանը, Հովհաննես Թումանյանը, Ե. Շահազիզը, Արսեն Տերտերյանը և ուրիշներ։ Հետագայում աոանձին ուսումնասիրությունները վերաճել են հայ գրականագիտության ինքնուրույն ճյուղի՝ աբովյանագիտության։ Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն,վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն:

«Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին, կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը: Նա վեհ է, ինչպես իրենց լեռները և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգորեն տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վարկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն…
Նա գիտության իր ծարավով, իր համեստ ձգտումներով, իր սակավապետությամբ, ինչպես և իր մտքի հատկությամբ, իր սիրով և կամքի կայունությամբ վայելում էր մեր շնորհապարտությունն ու հարգանքը»,- ասել է Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը:

Slaq.am

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan