Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու վտանգը դեռևս մեծ է. Կոբախիձե
Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու սպառնալիքը դեռևս մեծ է:
Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որը կարդացել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ կախվի Եվրոպայի վզից՝ այդպիսով փորձելով մեկ կրակոցով երկու նապաստակ բռնել՝ միաժամանակ ոչնչացնելով և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը։ Այս առումով, Վրաստանում երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտությունը արդիական է: Ավելին, գուցե այս հարցը հիմա ավելի հիմնարար է համաշխարհային պատերազմի կուսակցության համար», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ԵՄ կառույցներն ու առանձին բյուրոկրատներն օգտագործվում են Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար։
