1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ուզում եմ տեսնել այն տեղը, որտեղ տղաս արյուն է թափել… VIDEO

«Ասացի` ուզում եմ գնամ էն տեղը տեսնեմ, որտեղ տղաս արյուն է թափել: Ասացին` խնդիր չկա, ուզում ենք խաչքար կանգնացնենք, պատրաստ լինի, կհրավիրենք Ձեզ»,- ապրիլին Մատաղիսում զոհված 20-ամյա Հայկ Մինասյանի մայրը` Գայանե Միանասյանն, է պատմում:

Հայկի ծնողները սպասում են նրա ընկերոջը, ով տղայի անձնական իրերը պետք է բերի, հանձնի ծնողներին: Օրեր առաջ Հայկի զոհվելու 40 օր լրացավ: Հրամանատարն ու ևս երկու զինծառայող են այցելել ընտանիքին, սակայն անձնական իրերը չեն բերել.

2fe915d9-f3d8-450a-9a8d-4695a6ebf743

Սամվել Մինասյան

«Ցանկացել են բերել, բայց ընկերը չի տվել: Ասել է` ես անձամբ կտանեմ ծնողներին կհանձնեմ: Փոքր կրեա է գտած եղել Հայկս, ընկերն ասել է իր հուշերի հետ կտանեմ…Մեկ-երկու ամիս հետո զորացրվելու է, սպասում ենք»,- պատմում է տիկին Գայանեն:

Հայկը զոհվել է ապրիլի 26-ին: Հայրը` Սամվել Մինասյանը, պատմում է, որ այդ օրը հարաբերական անդորր է եղել, երեկոյան հրետակոծություն է սկսվել, վազել են դեպի ապաստարաններ, վերջին պահին մի փոքր բեկոր կպել է անմիջապես սրտին:

Դեպքի օրն առավոտյան ծնողները խոսել են տղայի հետ, ասել է, թե ամեն ինչ խաղաղ է, անհանգստանալու կարիք չկա, թաքցրել է, որ դիրքերում է.

«Ապրիլի 4 օրերի պատերազմին էլ է դիրքերում եղել, մեզ չէր ասել: Ապրիլի 5-ին փոքր աղջիկս զանգեց, ասեց` աչքդ լույս, զինադադար է, ու թե Հայկին տեսե՞լ ես հեռուստացույցով: Ես հեռուստացույց չեմ նայում: «Արմենիա» հեռուստաընկերությամբ էին ցույց տվել, դիրքերում լրագրողը հարցրել է, թե տղերք ջան, ի՞նչ տրամադրություն ունեք, Հայկս ռուսերենով պատասխանել է` все отлично: Հետո իր հետ խոսալիս հարցրեցի, թե որ դիրքերում ես եղել, ինչի՞ ինձ բան չես ասել, էհ…Ասաց, հետո որ իջնեմ կպատմեմ…»:

933bee79-7e72-4278-914f-276c3e4e73a5

Գայանե Մինասյան

Հայկը Ուկրաինայում է ծնվել: Երկրաշարժից հետո ծնողները տեղափոխվել են այնտեղ, 1996 թվականին ծնվել է Հայկը: Նա չորս տարեկան է եղել, երբ ծնողները վերադարձել են հայրենիք: Ապրում են Վանաձորի բազմաբնակարան շենքերից մեկում:

Հայկը ծնողների կրտսեր երեխան է, իրենից մեծ երեք քույրերն են: Ծնողները պատմում են, որ աղջիկներին ամուսնացնելուց հետո ամբողջ իրենց ներուժը ուղղել են Հայկի կրթությանն ու բարեկեցությանը: Նա սովորել է Վանաձորի Եվրոպական համալսարանին կից ավագ դպրոցում, իսկ հետո նույն համալսարանի «Կառավարում» ֆակուլտետն է ընդունվել, վեց ամիս սովորելուց հետո զորակոչվել է բանակ:

Թեև նա հարազատների հոգատարության կենտրոնում է եղել, սակայն ինքն էլ ամեն գնով ձգտել է աշխատել, վաստակել ու օգնել ծնողներին. «Ուսմանը զուգահեռ մի քանի տեղ փորձում էր աշխատել, հետո գնաց կահույքի ֆաբրիկա, որտեղ համ հավաքում էին կահույքը, համ վաճառում»:

Գայանե Մինասյանը պատմում է, որ նույնիսկ մահից առաջ ծնողների մասին է խոսել. «Մինչև դեպքը շատ անվախ, քաջ է եղել: Ընկերները հարցրել են` ի՞նչ տրամադրություն ունես, ասել է` շատ լավ, մահից  էլ չեմ վախում, մենակ ծնողներիս մասին եմ մտածում»:

2f6f6cc3-f424-401a-9b57-f5ee502c4cd4

Հերմինե Մինասյան

Հայկի ու ավագ քույրերի միջև տարիքային տարբերությունը մեծ է: Ավագ քույրը` Հերմինեն 13 տարի մեծ է Հայկից. «Մեր պահած էրեխեն է Հայկը: Հավատս չի գալիս, որ էլ չկա…»:  Հայրն ու մայրը մեծ տարիքում են Հայկին ունեցել: Հայկը Մինչ բանակ գնալն էլ մտածել է, որ արդեն իր հերթն է նրանց պահելու: Հայրը հիմնական աշխատանք չունի, բայց «ոսկե ձեռքեր» ունի, ամեն ինչից գլուխ է հանում, մասնավոր, ոչ երկարատև աշխատանքներ է անում: Բանակ զորակոչվելուց հետո մայրը մեկնել է Մոսկվա` կարի ֆաբրիկայում աշխատելու. «Շատ նեղվել էր, որ ես գնացել էի աշխատելու: Անցյալ տարի իր գնալուց հետո գնացի: Դրանից առաջ  զանգեցի, որ իր կարծիքը հարցնեմ, նեղվեց, ասեցի, որ դու գաս, էլ չեմ գնա աշխատելու»:

Մայրը Հայկին վերջին անգամ  2015 փետրվարի 7-ին է տեսել` երդման արարողությանը: Իսկ հետո մեկնել է Մոսկվա, այս տարվա հունվարին վերադարձել է կարճ ժամանակով, ցանկացել է այցելել որդուն, չեն թույլատրել` բռնկված վարակի պատճառով:

Ծառայության ընթացքում մի անգամ հիվանդացել է, տեղափոխել են հոսպիտալ, իսկ հետո թույլ են տվել բուժումը շարունակել տանը` մայրական խնամքի ներքո: Մայրը պատմում է. «Հայրը, քույրերը, հորաքույրն էին նայել, խնամել, ճանապարհել: Կատակ էր անում. «Եկա մայրական խնամի, վերածվեց հայրական խնամքի, բայց դու չնեղվես, մամ ջան, ամեն ինչ լավ է»: Հետո արձակուրդ էր եկել տասն օրով, էլի լավ պահել, ուղարկել էին»:

մանրամասներն՝այստեղ:

Աստղիկ Կարապետյան
Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan