1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սյուզան Մարգարյան. «Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում Սիրոշոյի առաջ»

Ո՞վ կարող է մեզ ճանաչել ավելի լավ, քան մեր մայրը: Նա անհավանական մի ուժով զգում է ցանկացած բան, որ կապված է մեզ հետ: Մեր մայրերը ոչ միայն անսահման նվիրված են մեզ, այլև մեզ բոլորից լավ են ճանաչում: Հայտնի մարդկանց իրենց ծնողների աչքերով ներկայացնելու առիթներ ESem.am-ը բազմիցս ունեցել է: Իհարկե, մայրիկների կարծիքը խիստ սուբյեկտիվ է, սակայն հետաքրքիր: Նրանք հիշում են զավակների մանկության բոլոր դրվագները ու միշտ ոգևորությամբ պատմում մեր մանկական քաջագործությունների մասին:)

Այս անգամ զրուցել ենք երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ: Խոսելով Սիրուշոյի մասին` նա նշեց, որ դուստրը մանկուց շատ հետաքրքիր էր ու աշխույժ. Նրա մանկական չարաճճիությունները պայմանավորված էին անսահման հետաքրքրասիրությամբ: «Որքան էլ Սիրուշոն շատ հետաքրքրասեր էր, նրան չէին հետաքրքրում նյութական բաները, միշտ շատ խորն է եղել,- ասաց տկն Սյուզանն ու հավելեց, որ երգչուհին վաղ հասակում էլ շատ է հետաքրքրվել տեխնիկայով: -Սիրուշոյին շատ հետաքրքիր էր, թե ինչպես է, օրինակ, տեսաերիզն աշխատում վիդեոսարքավորման մեջ: Տանը մի ֆիլմի տեսաերիզ ունեինք, որից մեկ օրինակ կար ու երկրորդը գտնելը գրեթե անհնար էր: Սիրուշոն չորս, թե հինգ տարեկան էր, մի օր որոշել էր ինքը միացնել վիդեոսարքավորումն ու հենց այդ տեսաերիզն էր վերցրել: Միացրեց և սարքավորումը ծամեց ժապավենը, ես հիշում եմ իր դեմքի արտահայտությունը. այդ պահին աչքերում և՛ վախ կար, և՛ մեղավորության զգացում, ամեն ինչ կար: Ես բարկացա, սակայն ամեն ջղայնությունից հետո հասկանում ես, որ պետք էր այլ կերպ մոտենալ, ես պետք է ավելի նրբազգաց լինեի»:

Ըստ երգչուհի-մայրիկի` դուստրն իրեն երբեք նեղություն չի տվել. «Երբ գնում էինք խանութ, ես անգամ երազում էի, որ նա ինչ-որ բան ուզեր: Նա շատ դժվար էր ընտրում ամեն ինչ և երբ ասում էր` բայց ոնց որ վատը չի, ես անմիջապես գնում էի»: Տկն Սյուզանը ափսոսանքով, միաժամանակ՝ հպարտությամբ մի դեպք հիշեց Կանադայից: «Վալենտինի օրը գնացել էինք խանութ՝ մի քանի նվեր գնելու: Ամուր բռնել էի նրա ձեռքը, քանի որ այնտեղ շատ վատ դեպքեր են լինում: Մի պահ չնկատեցի` ինչպես էր ձեռքս թողել, շրջվեցի ու տեսա, որ կողքիս չէ, նայում էի շուրջս, իրեն չէի գտնում ու ինձ կորցրած՝ բղավում էի: Մեկ էլ տեսնեմ` ձեռքերը հետևում պահած գալիս է, մի քիչ մեղավոր հայացքով էր, բայց նաև ինչ-որ ժպիտ կար դեմքին: Ես ինձ շատ եմ մեղադրում այդ օրվա համար, որովհետև անմիջապես չհասկացա իրեն ու հուզմունքս այնքան շատ էր, որ բղավեցի` ո՞ւր ես, ա՛յ բալիկս, ինչո՞ւ ես ձեռքս բաց թողել, չես հասկանում, որ շատ էի անհանգստանում: Նրա աչքերին արցունքներ երևացին, մեջքի հետևից մի կարմիր ծաղիկ հանեց ու ասաց` մամա, ես մի դոլար էի հավաքել, որ քեզ համար նվեր գնեի Վալենտինին: Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում Սիրոշոյի առաջ: Թող չստացվի, որ ես լավ բաներ եմ ասում, բայց նա այնքան լավ, գիտակից, խելացի երեխա էր»,- պատմեց տկն Սյուզանը:

Ըստ նրա՝ վաղ հասակից Սիրուշոյի հետ շատ լուրջ, ընտանեկան հարցեր են քննարկել: «Մենք հանկարծ զգացինք, որ կարևորում ենք իր կարծիքը ընտանեկան լուրջ հարցեր քննարկելիս: Ինքներս էլ չհասկացանք, ինչպես դա սկսվեց, սակայն երեխայից է, չէ՞, որ նրա հետ կարող ես լուրջ խոսել: Նա միշտ եղել է հոգս թեթևացնող տեսակ, երբեք չի ապրել միայն իր կյանքով, իր վրա հոգս վերցնող տեսակ է, և մենք միշտ փորձել ենք թեթևացնել դա: Սակայն մինչև հիմա իր մեջ կա նաև մանկություն»:

Մոր խոսքով՝ փոքր տարիքում Սիրուշոն գեղեցկության մրցույթ է կազմակերպել բակում, հարևան շենքերից մարդկանց հրավիրել, մասնակիցներին ընտրել, ժյուրի կազմել, մայրիկից նվերներ խնդրել հաղթողների համար: «Այդ կրեատիվությունը միշտ եղել է իր մեջ: Կազմակերպչական ջիղ միշտ ունեցել է»,- հայտնեց տկն Սյուզանը: Նա նաև նշեց, որ անկախ մարդկանց հետաքրքրասիրությունից՝ Սիրուշոն միշտ իր աշխարհում է ապրել, շատ հարցերում թույլ չի տվել, որ մարդիկ մտնեն իր աշխարհ:

esem.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan