1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շարմազանովը պատրաստ է վայր դնել մանդատը, բայց կողմ չի քվեարկի Փաշինյանին

«Ինչ ելույթ ունեցել եմ մայիսի 1-ին, համարեք նույն ելույթն ունենալու եմ մայիսի 8-ին»։ Հետք-ը հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի պաշտոնում իրեն չհամոզեց։

«Ո՞վ է ասել, որ բոլորս պետք է կողմ քվեարկենք»,-ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է փոխվել մեկ օրվա ընթացքում, որ ՀՀԿ-ն արդեն պատրաստ է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովն ասաց․ «Մեկ օրվա ընթացքում ոչինչի չի փոխվել, մենք այդպես ենք հարմար գտել, բայց իմ անձնական քաղաքական դիրքորոշումը չի փոխվել։ Չգիտեմ՝ ինչպես ենք քվարկելու, բայց վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է: Թե ինչ քանակով կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է։ Էականն այն է, որ 53 ձայնն ապահովվի և մեկ երրորդի ստորագրությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ»։

Շարմազանովի խոսքով՝ մայիսի 1-ին քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի և պատրաստվում է նույն կերպ քվեարկել։

Հետք-ի հարցին՝ պատրա՞ստ է նաև մանդատից հրաժարվել, ԱԺ փոխնախագահն ասաց՝ պատրաստ է, «մանդատով չեմ ծնվել»։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հարցերին չի տրվել հստակ պատասխաններ, ես հարցրել եմ գաղափարախության մասին, մարդն ասել է՝ ես որևէ գաղափարախոսություն չունեմ՝ ոչ լիբերալ եմ, ոչ սոցիալիստ, ոչ պահպանողական։ Հարցիս չի պատասխանել, իսկ ինձ համար պետք է հստակ լինի՝ մարդը պահպանողական է, լիբերալ, թե սոցիալիստ։ Արցախյան հարցով 7 շրջաններից հարց եմ տվել, բավարարված պատասխան չեմ ստացել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ասել եմ, որ իրեն չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Ես մնում եմ կարծիքին, բայց դա չի նշանակում, որ եթե ես չեմ տեսնում, այլ կարծիք չի կարող լինել»։

Շարմազանովը այդպես էլ չմանրամասնեց, թե ովքեր են կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Մենք կապահովենք, որ մայիսի 8-ին վարչապետ ընտրվի: Հիմա թե 80 ձայն ապահովենք, թե ավելի շատ՝ դա արդեն երկրորդական է։ Մեր թիմը միասնական է, որևէ ճաքեր մի փնտրեք, մեր խնդիրն է քաղաքական ճգնաժամը չխորացնենք»,-ասաց նա։

Հարցին՝ ճգնաժամը չխորացնելու համար պատրա՞ստ է ինքն էլ կողմ քվեարկեց, Շարմազանովը բացասական պատասխան տվեց։ «Այսինքն Էդուարդ Շարմազանովն այն անձնավորությո՞ւնն է, որը իր սկզբունքները պահի տակ փոխում է։ Հանուն Հայաստանի մեր խմբակցությունը կքվեարկի, որպեսզի մենք ունենանք վարչապետ, հանուն Հայաստանի պետք են սկզբունքային գործիչներ, այլ ոչ թե կարծիքը օրը 6 անգամ փոխող գործիչներ»,-ասաց նա։

Հարց հնչեց սոցցանցերում շատ քննարկված իր դստեր նամակի մասին, Շարմազանովը պնդեց, որ գիշերն է իմացել նամակի մասին, այն էլ՝ լրագրողների զանգերից։

«Երեխայի մտածումներն են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա: Ամենակարևորը ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ մնացածը չեմ կարող ասել՝ սուբյեկտիվ եմ, չեմ կարող իր գրածները մեկնաբանել»։

Շարմազանովը հերքեց այն լուրերը, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել։

«Սերժ Սարգսյանը ՀՀ-ից գնալու մտադրություն չունի, իր ընտանիքի, թոռների ապագան տեսնում է բացարձակապես ՀՀ-ում»,-նշեց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ կուսակցությունում չեն քննարկել այն հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ նախագահ։

Մանրամասները՝ Հետք-ում։

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan