Սա պարզապես բիզնես է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախաձեռնությունը՝ զենք վաճառել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ հետագայում այն Ուկրաինային փոխանցելու համար։ «Սա բիզնես է։ Սահմանման ձևը փոխվում է, բայց արդյունքը մնում է նույնը», — նշել է Պեսկով՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նրա խոսքով՝ ցանկացած պարագայում տեղի է ունենում Ուկրաինայի զինաթափման փոխարեն՝ դրա զինումը։ Մոսկվան հետևողականորեն քննադատում է արևմտյան երկրների մասնակցությունը ռազմական մատակարարումներին՝ դրանք դիտարկելով որպես «բարդացնող գործոն» հակամարտության լուծման հարցում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Վաշինգտոնը փորձում է համոզել Գերմանիային ու Իսպանիային Ուկրաինային հանձնել Patriot տիպի ՀՕՊ համակարգեր։ Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է նաև այլ սպառազինության փոխանցում՝ եվրոպացի դաշնակիցների միջոցով։
