Ռուսաստանը մեզ թթվածին է տալիս խաղաղության և դա չգնահատելը անպատվություն է մեր կողմից․ Տնտեսագետ
Ամոթ է դարձել բարձրաձայն ասել Հայաստանում, որ ՌԴ-ն մեր բարեկամն է, մեր եղբայրն է։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ՝ Ռուսաստանը մեզ թթվածին է տալիս խաղաղության և դա չգնահատելը անպատվություն է մեր կողմից։ Ասում են ՌԴ-ն ինչ է տալիս որ ՀՀ-ին, միայն ԵԱՏՄ-ն Հայաստանին շատ կարևոր հնարավորություն է ընձեռել`իրացնելու այն ապրանքները, որոնք առայժմ մրցունակության այնպիսի մակարդակ չունեն, որը ցանկալի կլիներ ավելի բարձր որակ պահանջող երկրների սպառողական շուկաների համար,-անդրադառնալով ՌԴ-ի դեմ իշխանությունների ակնհայտ հակաքարոզին, ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով․
-Ուրախացել են խաղաության խաչմերուկով, չմտածելով, որ Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումից` թուրքական էժան ապրանքների լայնածավալ ընդլայնումից խոցելի լինելու պատճառով։ Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա։ Նույնիսկ այն արտադրությունը, որ Թուրքիայում չկա, կվերաարտահանեն, կբերեն Հայաստան ամբողջ շուկան գրավելու համար։ Ղրղզստանն այդ վիճակում հայտնվեց 20-25 տարի առաջ, երբ չինական ապրանքներն էին ներմուծվում և դեռ ուշքի չի գալիս։ Օրինակները բազմաթիվ են
