Ռուսաստանը համարժեք պատասխան կտա, եթե Եվրամիությունը սահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը․ ԱԳՆ
Ռուսաստանը համարժեք պատասխան կտա, եթե Եվրամիությունը սահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Նա նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է ԵՄ անդամ պետությունների գործողություններին և չի բացառում, որ ռուս դիվանագետների վերաբերյալ առաջարկվող նախաձեռնությունը կարող է իրականացվել։
«Մենք ռուս դիվանագետների տեղաշարժի ազատության սահմանափակման սպառնալիքը համարում ենք բացահայտ բախման քայլ, որը, եթե իրականացվի, կհանգեցնի ստուգված, համարժեք և ամենակարևորը՝ անխուսափելի պատասխան քայլերի», - ընդգծել է Մասլեննիկովը։
