1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քրիստինե Պեպելյանին փաստի առաջ են կանգնեցրել...

Aararatnews.am-ը գրում է, որ լրատվամիջոցներն օրեր շարունակ քննարկում են երգչուհի Քրիստինե Պեպելյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս չի մասնակցելու դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մի քանի արտիստների մասնակցությամբ կայանալիք համերգին, չնայած, նախապես ընդունել էր հրավերը: Բանն այն է, որ համերգի կազմակերպիչներն առաջարկ անելիս երգչուհուն չեն տեղեկացրել, որ համերգը լինելու է բարեգործական, իսկ, երբ համաձայնության չգալու արդյունքում Քրիստինեն հրաժարվել է ելույթ ունենալ, համայն հայությանը ներկայացրել են, թե երգչուհին չի ցանկանում երգել մանկատան երեխաներին երաժշտական գործիքներ գնելու համար գումար հավաքելու նպատակով կազմակերպված համերգին: Ստացվում է, որ Բիզնես նյուզ ընկերության տնօրենը` ոմն Աստղիկ Խաչատրյանը մտահոգ է մանկատան երեխաների խնդիրներով, իսկ երգչուհի Քրիստինե Պեպելյանը` ոչ: Այնինչ, շատերին հայտնի է, որ հաճախ նմանատիպ համերգների արդյունքում հավաքված գումարների միայն չնչին մասն է հասնում հասցեատիրոջը, իսկ առանց սեփական շահի, նման կազմակերպությունների տնօրենները, քիչ հավանական է, որ հանձն առնեն համերգ կազմակերպելու նման ծանր աշխատանքը: Ինչ վերաբերվում է Քրիստինեին, նա բազմիցս ելույթ է ունեցել եւ վստահ է, որ դեռ ելույթ կունենա բարեգործական համերգներին, իհարկե, եթե կազմակերպիչները վստահություն ներշնչեն:

Aararatnews.am-ի թղթակիցը կապ է հաստատել Քրիստինե Պեպելյանի հետ` ցանկանալով լսել եղելության իր տարբերակը: Երգչուհին ասել է.

- Նախ ուզում եմ նշել, որ աստղերից որեւէ մեկին չի զգուշացվել, որ համերգը լինելու է բարեգործական, բոլորին ասվել է, որ ուղղակի հավաքական համերգ է: Օրեր առաջ ինձ զանգեց Կրիստինա անունով մի աղջիկ (ինձ հետ նույնիսկ Աստղիկը չի խոսել), ասաց, որ հավաքական համերգ ենք անում եւ ուզում ենք, որ երկու երգով մասնակցես: Ես հարցրեցի, թե ինչ համերգ է լինելու, նա ասաց՝ ուղղակի դեկտեմբերի մեկին հավաքական համերգ Արամ Խաչատրյանում: Ինքն ինձ առաջարկեց, որ ես իրեն ասեմ, թե ինչ հոնորարով կերգեմ։ Ես ասացի ավելի բարձր թիվ, քան իրենց առաջարկած 400 հազարը. Կրիստինան հարցրեց կլինի՞ 400 հազարով երգես, դա մեզ համար ընդունելի թիվ է, ես ասեցի խնդիր չկա` թող լինի նենց, ոնց Ձեզ է հարմար: Այն դեպքում, որ դրանից առաջ, երբ ես առիթ եմ ունեցել իրենց հետ աշխատելու, էլի նման բան եղել է, որ մի գումար ենք պայմանավորվել, հետո վճարելու ժամանակը եկել է, էլի ինչ-որ բան պակաս են տվել, բայց ես ձայն չեմ հանել, մտածել եմ՝ լավ, կազմակերպիչներ են, աշխատում են, խնդիր չկա: Պայմանավորվելուց հետո, ես տեսա, որ վահանակներն արդեն տպագրել են, դրանից էլ միառժամանակ անց ինձ զանգեց նույն Կրիստինան, որի հետ ես խոսել էի, ասաց հետեւյալը. Քրիստինե ջան, մեզ 400 հազարը հարմար չի եւ մենք կամ պետք է քեզ պակաս վճարենք (չնշելով, թե որքան), կամ երեւի դու էս անգամ չմասնակցես: Այնսինքն` ե՛ւ պակաս գումարն ինքն առաջարկեց, ե՛ւ չմասնակցելը: Ես հարցրեցի, թե ոնց ա նա պատկերացնում իմ չմասնակցելը, եթե արդեն վահանակների վրա իմ անունն էլ եք գրել, նա պնդեց, որ վահանակներ դեռ չկան, սակայն ես դրանք արդեն տեսել էի: Ինչեւէ, ես վրդովվեցի այդ անլուրջ վերաբերմունքից, նրանից, որ իմ անունն են օգտագործում, եւ, բնականաբար, հրաժարվեցի երգել այդ համերգին, ինքն ինձ պատասխանեց. դե, ինչ ասեմ:

Նույն օրն, ուշ երեկոյան ես իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, որ չեմ մասնակցելու այդ համերգին: Հաջորդ օրը երեկոյան ինձ զանգեց այդ Աստղիկը եւ շատ զարմացած, մի քիչ էլ վատ տոնով ինձ ասաց. ես չեմ հասկանում, ինչն ա պրոբլեմը:

Ես ասացի, որ պրոբլեմն այն է, որ Դուք ժամանակ չեք գտնում ինձ հետ խոսելու, ինչին ինքը պատասխանեց. դե ասել ես էլի ասելիքդ: Ես ասացի, Աստղիկ ջան, Դուք իմ անունն եք օգտագործել, ինչին պատասխանեց` Քրիստինե ջան, դա քո գնահատականն է, դու էն մարդը չես, որի անունը ես պիտի օգտագործեմ ու ինչ-որ բաներ ակնկալեմ, թող մի քիչ էլ մենք քեզ գնահատենք:

Մի խոսքով, երբ նրանք հասկացան, որ ես չեմ մասնակցելու այդ համերգին, ամենահեշտ եւ խոցելի տարբերակն ընտրեցին եւ շատ արագ դարձրեցին այն բարեգործական: Այն դեպքում, որ թե՛ երգիչներին այդ մասին չէին զգուշացրել, ե՛ւ թե գովազդային վահանակի վրա այդ մասին ոչինչ գրված չէր: Այսինքն` փորձում են ցույց տալ, թե Քրիստինե Պեպլյանը փողի կռիվ է անում, սակայն դա ուղղակի ծիծաղելի է, օրինակ` ընդամենը օրեր առաջ ես երգել եմ Փարոս երգչախմբի 20-ամյակին նվիրված բարեգործական համերգին, քանզի մարդիկ զանգեցին նորմալ առաջարկեցին՝ ես էլ սիրով համաձայնվեցի:

Բարեգործական համերգ կազմակերպող մարդիկ, երբեք գումար չեն առաջարկում, նրանք ուղղակի, որոշեցին ինձ վատաբանելու եւ այս պատմությունից ազատվելու համար այդ համերգը կոչել բարեգործական:

Այդ նույն Աստղիկը կազմակերպում է նաեւ Համազգային վստահություն կոչվող մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կազմակերպությունների, անհատների, հիմնարկների հետ պայմանավորվածության արդյունքում մրցանակներ է շնորհում: Մրցանակաբաշխությունների ժամանակ եղել են նաեւ երաժշտական համարներ, որոնց մասնակցել են բազմաթիվ արտիստներ, այդ թվում եւ ես: Սա էլ ուղղակի Աստղիկի կազմակերպած հերթական համերգն է, որը կեսից դարձրեցին բարեգործական:

Araratnews.am կայքի թղթակիցը կապ է հաստատել  նաեւ երգիչ Մհերի պրոդյուսերի՝ Գեորգի Հարությունյանի հետ, վերջինս մեզ ասաց.

-Համերգի կազմակերպչի հետ ընդհանրապես չենք խոսել, մեզ զանգահարել է Կրիստինա անունով մի աղջիկ, առաջարկել է մասնակցել հավաքական համերգի, բարեգործության մասին խոսք անգամ չի եղել, քանզի Մհերը բարեգործական համերգներին երբեք գումարով չի երգում:

Հ.Գ. Առհասարակ, շատ ավելի լավ կլինի, որ ընդհանրապես արվեստի, եւ մասնավորապես երգարվեստի  մասին «խորը փիլիիսոփայական» կարծիքներ հնչեցնող  մարդիկ, ոչ թե  «քիթները խոթեն»  ուրիշի գործերի ու գրպանի մեջ, այլ փորձեն  զբաղվեն կոնկրետ իրենց գործով, եթե իհարկե  որպես այդպիսին այն կա, որի դեպքում հաստատ, եւ՛ իրենց գործը կշահի, եւ՛ այն բոլոր արտիստների, ովքեր իրենց ապրած կյանքով  մեկ  անգամ չէ, որ ապացուցել են  իրենց  ով լինելը...

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan