1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՔՆՆՉԱԿԱՆԸ ՍՏԻՊԵԼ Է «ՄՈՒԾՎԵԼ», ՆՈՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

 

Մենք երեկ «Յուվեցի Կարոյի որդին «մուծվել» է եւ վերադարձել» վերտառությամբ նյութ էինք հրապարակել, որտեղ նշված է, որ Յուվեցի Կարոյի որդուն` Վիլեն Կարապետյանին պատկանող գազալցակայանը բացվել է եւ արդեն աշխատում է։ Հիշեցրել էինք, որ ամիսներ առաջ սկանդալային գործ էր բացահայտվել` մի շարք գազալցակայաններ ապօրինաբար գազ էին օգտագործել` չվճարելով ո՛չ «Գազպրոմին», ո՛չ պետական հարկերը: Այսպես կոչված, գազի «լեւի» գիծ էին ունեցել: Այս փաստը հայտնաբերվել էր, Քննչական կոմիտեն վարույթ էր սկսել, կալանքի միջնորդությունները դատարանը բավարարել էր, սակայն Վիլեն Կարապետյանն ու նրա գործընկեր՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը հեռացել էին երկրից: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրանց առաջարկել էին վճարել պետությանը պատճառված վնասը: Վիլեն Կարապետյանն արտերկրից պետբյուջե էր մուծել 500 միլիոն դրամ եւ վերադարձել էր: Նրա խափանման միջոցը փոխվել էր, եւ նա արագությամբ բացել էր գազալցակայանները եւ արդեն աշխատեցնում է դրանք: 


Մեր հրապարակումից առաջ հարցում էինք արել Քննչական կոմիտե եւ ստացել էինք հավաստիացում, որ հարցերը լուծվել են, վնասը փոխհատուցվել է, «Գազպրոմի» հետ կարգավորվել են խնդիրները, եւ լցակայաններն արդեն աշխատում են: Նյութի հրապարակումից հետո, սակայն, «Գազպրոմը» պարզաբանում տարածեց․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից Վիլեն Կարապետյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի եւ մի խումբ անձանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները դեռեւս շարունակվում են։ Մասնավորապես, Վիլեն Կարապետյանին պատկանող գազալցակայաններում մարտի 7-ին կատարվել են վարույթային գործողություններ, որոնց արդյունքում կապարակնքվել են գազի հաշվառման սարքերը, այսինքն՝ փաստացի դադարեցվել է ԱԳԼՃԿ-ի գործունեությունը։ Նախաքննության ընթացքում հիշյալ գազալցակայանների գազի հաշվառման սարքերն առգրավվել են, նշանակվել է փորձաքննություն։ Մինչդեռ, վերոնշյալ գազալցակայանները շահագործող անձանց կողմից հունիսի 7-ին, առանց չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված եւ վկայագրված (կնքված) Բնական գազի ծախսի չափման միջոցի եւ առեւտրային հաշվառման նպատակով հաշվառման քարտում ամրագրված հաշվառքի սարքի՝ «Շահումյան Գազ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանը սկսել է շահագործվել: Փաստական հանգամանքների համակցությամբ գտնում ենք, որ առկա են առերեւույթ ինքնիրավչության եւ ուրիշին պատկանող բնական գազի խողովակաշարին ապօրինի միացում կատարելու ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ եւ 460-րդ հոդվածով արգելված արարքների հատկանիշներ»։

Այսինքն՝ «Գազպրոմի»  ասածից հասկացվում է, որ գազագողությունը շարունակվում է, այս անգամ՝ արդեն Քննչական կոմիտեի հովանու ներքո, որը ստիպել է մեղադրյալներին պետբյուջե վճարումներ անել եւ ձեռքերը լվացել է: Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց մի գործ էլ հարուցեն այս ընթացքում գողացված գազի համար եւ նորից պարտադրեն տնտեսվարողին՝ մուծվել: Իսկ «Գազպրոմին» վնաս կպատճառեն, թե ոչ` քննչականին արդեն չի հետաքրքրում:
«Գազպրոմի» պարզաբանման առնչությամբ դիմեցինք Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ սկսել են շահագործել գազալցակայանները։ «Մենք շահագործելու արգելք չենք դրել, մնացած հարցերն իրենց տիրույթում են»։

Ստացվում է՝ խնդիրը ոչ թե հանցանքը կանխելը, կանխարգելելն է, այլ՝ տնտեսվարողներին պատճառված վնասները փոխհատուցելը․ քրեական գործը հարուցում են ու ձեռքերը լվանում՝ թողնելով, որ գազագողությունը շարունակվի: 

Նշենք նաեւ, որ Վիլեն Կարապետյանի կալանքը փոխվել է` նրա նկատմամբ ընտրվել է գրավ խափանման միջոցը՝ 2 մլն դրամ։ Իսկ նույն կարգավիճակում գտնվող եւ նույն քրեական գործով անցնող ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, շարունակում է հետախուզման մեջ գտնվել, խափանման միջոցն էլ կալանավորումն է։ Ըստ տրամաբանության՝ մի կես միլիոն դոլար էլ նա պետք է «մուծվի», որ «ներվի»։

 

«Հրապարակ օրաթերթ»

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan