1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քաղաքի «ավտարիտետները» լծվել են ձայներ բերելու սուրբ գործին

2016թ. փետրվարի 14-ին տեղի կունենան Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նշենք, որ Դիլիջան համայնքը ներառում է Դիլիջան քաղաքը եւ Դիլիջանի տարածաշրջանի 6 գյուղեր. որոնք այժմ մեկ համայնք են կազմում: 2015թ. մայիսի 17-ին Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք գյուղերում կայացան համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ: Հայտնի է, որ քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկանծուները երկուսն են՝ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, 2005 թվականից Դիլիջանի քաղաքապետ, 1968թ. ծնված Արմեն Սանթրոսյանը եւ անկուսակցական, Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու ինքնաառաջադրված. 1946թ. ծնված Ժորա Սահաբալյանը: Հետաքրքրականն այն է, որ տեւական ժամանակ պահպանած քար լռությունից հետո, քաղաքի համայնքի ղեկավարի պոտենցիալ թեկնածուներն արդեն իսկ անցել են «թաքնված քարոզչության» ակտիվ փուլի:

Հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների անցկացման մեխանիզմները՝ միանգամայն հասկանալի է, որ առանց վարչական լծակի և իշխանությունների օժանդակության քաղաքի ղեկավար «ընտրվելը» գործնականում հեշտ գործ չէ: Ճիշտ է, ՀՀԿ-ական քաղաքապետ՝ իշխանության նախընտրած թեկնածու, Արմեն Սանթրոսյանը «երդումներ» է տալիս, որ ինքն այս պահին որպես թեկնածու որեւէ քայլ չի կատարում, հկ-ների հետ չի բանակցում եւ որ ընդհանրապես ձայն հավաքելու տարատեսակ տեխնոլոգիաներից չի օգտվում, բայց արի ու տես, որ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետի օգտին ձայներ բերելու գործում այնուամենայնիվ «գլուխ է ջարդում» քրեական ռեզերվը, ովքեր շատ հաճախ են քաղաքապետի կռուգի հետ քեֆ-ուրախությունների մասնակցում: Այնպես որ ,զարմանալու չէ, որ ցանկացած ընտրական կամպանիայի ժամանակ իշխանական «դաբրոն» ի ցույց դնելու բոլոր հնարավորություններից պետք է որ իր բաժին օգուտը քաղի ժամանակի կրիմինալն ու քրեական ռեզերվը, առանց որի մասնակցության ընտրական գործընթացները «հորով- մորով» չեն արվում: Եվ այսպես, Դիլիջանում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետի «թայֆան», որի բաղկացուցիչ մասը ընտրությունից ընտրություն Դիլիջանում թեւ առած ու «ավտարիտետներն» են, ամբողջ ուժով ու եռանդով լծվել են Սանթրոսյանի օգտին ձայներ բերելու ազգանվեր աշխատանքներին։

Ու ինչպես որ սպասվում էր, ընտրական գործընթացների մեջ գլխավոր «խաղացողի» դերում են հայտնվել Դիլիջանի քաղաքապետի «ախպերություն» Արմեն Աբգարյանի՝ Ցոլակի Արմենի շրջապատի «ջահելները», ովքեր այս օրերին լծվել են «ախպերության» ֆոնդին ձայներ բերելու սուրբ գործին: Փոխարենը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ Սանթրոսյանի օգտնին կարծես թե ակտիվություն չի ցուցաբերում քաղաքապետի նախկին «նիշտատնի տեղակալ», քաղաքապետի նախկին «ախպերացու»՝մականունավոր «Զիբիլ Գագոն», ով Սանթրոսյանի հետ քավոր- սանիկական հարաբերությունների մեջ է եղել: Այսօր նրանց հարաբերությունները, կարելի է ասել, զրոյական մակարդակի են հասել, քանի որ ըստ պտտվող լուրերի՝ քաղաքապետի «թեթեւ ձեռքով» քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքների շահութաբեր գործով «Զիբիլ Գագոն» այլեւս չի զբաղվում: Հիմա գանք քաղաքապետի իսկական տեղակալ, ոչ պակաս հարցեր լուծող Արմեն Մակարյանին, որն էլ իր հերթին անմնացորդ նվիրումով գործում է հանուն Արմեն Սանթրոսյանի հաղթանակի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ա. Մակարյանը, ոչ միայն ջերմագին հարաբերություններ է պահպանում  քրեական շրջանակների  հետ, այլեւ այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում պետական հիմնարկների՝ մասնավորապես դպրոցի, մանկապարտեզների տնօրենների հետ ու հիշեցնում, որ նրանք պետք է ընտրեն Սանթրոսյանին, քանի որ նա է միակ ու անկրկնելի թեկնածուն: Դե այսպիս «նվաճողական» քաղաքականությունից, ինչպես նաեւ քրեաօլիգարխիկ ու պետական չինովնիկներից կազմված այս հզորագույն «բույլից» հետո միանգամայն կարելի է կռահել, թե ինչ տրամաբանությամբ են Սանթրոսյանի թիմակիցներն աջ ու ձախ հայտարարում, թե իրենց թեկնածու Արմեն Սանթրոսյանը հաղթանակած թեկնածու է: Այս եւ այլ իրողությունները հաշվի առնելով էլ, եւս մեկ անգամ գալիս ես այն եզրահանգման, որ Հայաստանում, ի դեմս նման գիգանտների, թեւածում է «Պետությունը դա ես եմ» հայտնի բանաձեւը։

Կամա թե ակամա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղական «իշխանիկների» ու նրանց կողմից սնած ու պահած խումբ-խմբակների վարքագիծը նույնիսկ կենսական առումով հակասում է հասարակության շահերին։ Իսկ նման դեպքերում, ցավոք սրտի, որպես թիրախ ընտրված է հասարակությունն ինքը` որպես վարչախմբի գոյությունն ապահովելու համար ընտրված զոհ։

Ու իշխանությունների ուղեգծում ինչքան ավելի ընդգծված է դառնում օլիգարխիկ կրիմինալ տարրերի հնարավորությունները սահմանափակելու կամ նրանցից ընդհանրապես ազատվելու գիծը, այնքան ավելի հրատապ է դառնում նրանց խաղի մեջ ներդնելը, քանի որ քվեներ բերելու տեսանկյունից քրեական տարրերն անգերազանցելի մարտիկներ են: Այլ հարց է, թե դրանից ինչքանով կպակասի, կամ կփոշիանա ժողովրդի ունեցած վստահությունը իշխանականների հանդեպ: Այս պարագայում պետք է արձանագրել, որ հայ հասարակությունը հավասարապես տուժում է ե՛ւ իշխանական հատվածի որդեգրած քաղաքականությունից, ե՛ւ թե անպատասխանատու ու կանխատեսելի ընդդիմությունից, որը չունենալով ոչ մի ռեսուրս և տեսլական՝ կանխելու հնարավոր վնասներն ու վտանգները, մշտապես զբաղված է հասարակությանը համոզելով, որ ինքը դրան ընդունակ էր, բայց ստացվեց ինչպես միշտ: Եւ Հայաստանի քաղաքական դաշտում տիրող մշտական անպատասխանատվությունն է, որ հանգեցրել է երկրում նման խայտառակ իրավիճակի, եւ ինչն էլ, գուցե, գլխավոր պատճառներից մեկն է, որ Հայաստանում իշխանությունը տարիներ շարունակ ,ցավոք սրտի, ձևավորվել է թաղային կրիմինալի համակարգմամբ և օժանդակությամբ:

Գայանե Զարգարյան 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan