Պուտինը երկու ռուսական զորամասի շնորհել է «գվարդիական» կոչում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «գվարդիական» պատվավոր կոչում է շնորհել երկու զորամասի՝ 31-րդ ինժեներա-սակրավորական և 91-րդ սակրավորական գնդերին։ Պաշտոնական իրավական տեղեկատուի կայքում հրապարակված հրամանագրում նշվում է, որ այդ կոչումը տրվել է զինծառայողների դրսևորած հերոսության և խիզախության համար, փոխանցում է Лента.ру-ն։
Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, Պուտինը նույն կոչումը շնորհել էր 30-րդ հրետանային բրիգադին և 6-րդ ինժեներա-սակրավորական գնդին։ Այս կարգավիճակը տրվում է այն ստորաբաժանումներին, որոնք առանձնանում են մարտի դաշտում ցուցաբերած հաջողություններով և բացառիկ ծառայություններով։
Գվարդիական զորամասերը Ռուսաստանում առաջին անգամ ձևավորվել են Պետրոս Առաջինի օրոք։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին նրանք լուծարվել էին, սակայն վերականգնվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ որպես էլիտար ռազմական ստորաբաժանումներ։
