1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՊՈԱԿ-ի գործունեությանը նվիրված գիտաժողովը հայտարարություն է տարածել «Փակ շուկա»-ի վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 25-ամյա գործունեությանը նվիրված գիտաժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Քաղաքակրթության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Արժեքներ, որոնք յուրովի ներկայացնում են համայն մարդկության ձեւավորման, զարգացման ու վերընթացի բացառիկ ուղին: Աշխարհի շատ ու շատ ժողովուրդների նման հայությունը եւս իր բազմադարյան պատմության խաչուղիներում թե՛ պատմական հայրենիքում եւ թե՛ նրա սահմաններից դուրս ստեղծել է նյութական եւ հոգեւոր մշակութային բացառիկ արժեքներ: Մի հարուստ ժառանգություն, որը համաշխարհային մշակույթի գանձարանի անբաժան մասն է: Միայն պատմական հայրենիքի տասնորդված տարածքում` այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, պահպանված հուշարձաններից շուրջ 25 հազարը հաշվառված են եւ գտնվում են պետական պահպանության ու հոգածության ներքո: Վերջիններիս պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը արդի եւ գալիք սերունդների ոչ դյուրին, սակայն հույժ կարեւոր գործն են: Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ միշտ չէ հաջողվում ամբողջովին կենսագործել հուշարձանների պահպանության գործին վերաբերող օրենքները եւ այդ ուղղությամբ զբաղվող հաստատությունները, պետական կառույցներն ու հասարարական կազմակերպությունները դեռեւս անելիքներ ունեն: Որոշ հուշարձանների պահպանմանն ու օգտագործմանը վերաբերող օրենքների անտեսում եւ շրջանցում է նկատվում նաեւ Հայաստանի հանրապետությունում: Մասնավորապես խոսքը վերաբերում է Երեւանի «Փակ շուկա»-յին, որը ներառված է պետության կողմից հաստատված եւ օրենքով պահպանվող պատմամշակութային ժառանգության անշարժ հուշարձանների ցանկում: Այդ հուշարձանի օտարումը, վերանորոգումն ու վերականգնումը պետք է իրականացնել մասնագիտական խնդիրների համակողմանի քննարկման եւ մեկնաբանման արդյունքում, ՀՀ օրենսդրության սահմաններում, բացառելով որեւէ ապօրինություն եւ կամայական որոշում: Տարաժամանակյա հայկական հուշարձաններ են գտնվում ժամանակակից Թուրքիայի արեւելյան շրջաններում, հարեւան Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում եւ հայկական այլեւայլ գաղթօջախներում (Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Մոլդովա, Լեհաստան, Հունաստան եւ այլուր): Ցավով պետք է նշել, որ որոշ երկրներում` մասնավորապես Ադրբեջանում եւ Թուրքիայում, հայկական նյութական ժառանգության արժեքների պահպանության դրվածքը ամենեւին չի համապատասխանում հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԻԿՈՄՈՍ) սկզբունքներին եւ իրավանորմերին: Միայն 1998-2006 թթ. ընթացքում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում (Ադրբեջան) պետական մարմինների թողտվությամբ եւ հովանավորությամբ մշակութային վանդալիզմի զոհ են դարձել դարձան հայոց շուրջ 27 հազարի հասնող մեծ ու փոքր հայկական հուշարձաններ: Հայկական հուշարձանների պահպանության գործը տակավին բարվոք չէ նաեւ Թուրքիայում, թեեւ պետք է արձանագրել, որ վերջին տարիներին թուրքական կառավարության որոշակի ուշադրության շնորհիվ նորոգվել են հայկական մի քանի հոգեւոր կոթողներ` ինչպես, օրինակ, Ախթամարի Ս. Խաչ, Դիարբեքիրի Ս. Կիրակոս, Անիի Ս. Գրիգոր եւ այլ եկեղեցիներ: Սակայն դա տակավին չի կարող գոհացնել ո՛չ այդ հուշարձանների օրինական տերերին եւ նրանց ժառանգներին, ո՛չ էլ ընդհանրապես մշակութային արժեքների գոյատեւման խնդիրներով մտահոգ առաջադեմ մարդկությանը: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր քառորդդարյա բոլորանվեր աշխատանքներով հետայսու եւս ամեն ջանք գործադրելու է հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, օգտագործման եւ հանրահռչակման առաքելությունը կատարելու եւ կատարելագործելու ուղղությամբ: Նկատի ունենալով համաշխարհային պատմամշակութային ժառանգության բացառիկ դերն ու նշանակությունը տարբեր ժողովուրդների մերձեցման, մշակութային երկխոսության ձեւավորման եւ, ընդհանրապես, մշակութային հանդուրժողականության, համերաշխության ու բարեկամության հաստատման գործում, գիտաժողովի մասնակիցները եւս մեկ անգամ փաստում ու հայտարարում են. ա) Անցյալի համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ապագային ավանդելը յուրաքանչյուր պետության ու հասարակության սրբազան պարտքն ու գալիքի այցեքարտն են: բ) Հուշարձանների հիմնավոր ուսումնասիրման, պահպանման, օգտագործման եւ հանրահռչակման համար անհրաժեշտ է տարածաշրջանային երկրների հուշարձանապահպան կառույցների սերտ եւ անաչառ համագործակցություն: գ) Մոլորակի բազմազգ հասարակայնությանը մշակութային ժառանգության համապարփակ իրազեկման եւ մատաղ սերնդի հավուր պատշաճի դաստիարակության համար հրատապ են համատեղ միջազգային գիտաժողովների, մասնագիտական սեմինարների, թեմատիկ երկխոսությունների պարբերական կազմակերպումն ու անցկացումը՝ հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո եւ նրանց անմիջական աջակցությամբ: դ) Սույն հայտարարությունը գիտաժողովի մասնակիցները փոխանցում են իրենց երկրների հուշարձանապահպան կազմակերպություններին եւ պարտավորվում են ըստ ամենայնի նպաստել այդ երկրների տարածքներում գտնվող հուշարձանների պահպանության գործի բարելավմանը»:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan